00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարցը քննարկվել է «Պատիվ ունեմ»-ի հետ. ո՞վ կլինի ընդդիմության ԱԺ նախագահի թեկնածուն

© Sputnik / Asatur YesayantsԱրծվիկ Մինասյանն ու Սեյրան Օհանյանը
Արծվիկ Մինասյանն ու Սեյրան Օհանյանը - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
Արծվիկ Մինասյանն ու Սեյրան Օհանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ առաջիկայում «Պատիվ ունեմը» հայտարարությամբ հանդես կգա ԱԺ նախագահի` ընդդիմության թեկնածու առաջադրման վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի` գերիների վերաբերյալ հայտարարությունը չի բացառվում, որ կազմակերպված է բարձր ղեկավարության կողմից։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով Սիմոնյանի հրաժարականի պահանջին։
Հայտնել էինք` դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։

«Ալեն Սիմոնյանը գերիների վերաբերյալ հայտարարություններ է անում, սակայն առաջին հերթին պետության պարտականությունն է նրանց հայրենիք վերադարձնելը։ Սիմոնյանի հայտարարությունը ոչ միայն հոգեկան ցավ ու տառապանք է պատճառում, այլ նաև Հայաստանի պաշտպանությունն է թուլացնում»,-ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` զարմանալի է, որ Սիմոնյանի հրաժարականը պահանջելը ցավոտ ընդունվեց։ Մինասյանը հիշեցրեց, որ օգոստոսի 2-ին, երբ տեղի էր ունենում ԱԺ նախագահի ընտրություն, ընդդիմությունն առաջադրել էր Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի թեկնածությունները։ Ընդդիմադիր պատգամավորը նշում է` դեռ այն ժամանակ են ասել, որ այն, ինչ տեղի է ունենում ԱԺ–ում առանց վերոհիշյալ երկու անձանց ներկայության, ապօրինի է ու չի համապատասխանում սահմանադրական կարգավորումներին։ Մինասյանը հիշեցրեց` ՍԴ-ի որոշմամբ էլ արձանագրվել է` պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը օգոստոսի 2-ից ապօրինաբար են հայտնվել կալանավայրում։
«Բացի այդ, այս ընթացքը ցույց տվեց, որ գործ ունենք մեկի հետ, որը միջազգային հարթության մեջ կատարում է հայտարարություններ, որոնք ռիսկեր են բերում ՀՀ արտաքին քաղաքականության համար։ Իսկ ԱԺ–ում տեղի ունեցող իրադարձություններն էլ փաստում են` նա չի փայլում պատգամավորական վարքի կանոններով»,–ասաց Մինասյանը։
Գերիների հարազատների բողոքի ակցիան - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
ՀՀ վերադարձած գերիներից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Լրագրողները հետաքրքրվեցին` ո՞վ է լինելու ԱԺ նախագահի պաշտոնում ընդդիմության թեկնածուն։ Ի պատասխան Մինասյանը նշեց` հարցը քննարկվել է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության հետ։
«Մեր թեկնածուին կընտրենք մեր միջից. առաջիկայում «Պատիվ ունեմ»-ը հայտարարությամբ հանդես կգա»,–ասաց Մինասյանը։
Մինասյանը հավելեց, որ հույս չունեն` ԱԺ նախագահին պաշտոնից ազատելու իրենց նախագծով իշխանության վարքագիծը կփոխվի։ Սակայն, ըստ նրա, սա իրավաքաղաքական գնահատական է Սիմոնյանին, և եթե ԱԺ մեծամասնությունը պաշտպանի նրան, նշանակում է, որ կիսում են նրա գնահատականները։
Հերոսը կարող է գերի ընկնել միայն մի դեպքում. Կապրիելյանը` գերիներին հերոսացնելու մասին
Հիշեցնենք, որ ընդդիմությունը պահանջում է Ալեն Սիմոնյանին ազատել ԱԺ նախագահի պաշտոնից։
Լրահոս
0