00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աջակցիր և պահանջիր», կամ ինչո՞ւ են հայկական ապրանքները դժվար վաճառվում Հայաստանի ներսում

© Photo : Unsplash / Franki ChamakiՍուպերմարկետ
Սուպերմարկետ - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2021
Սուպերմարկետ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թուրքական ապրանքների արգելքը տեղական արտադրությանը դեռ մասամբ է օգնել, քանի որ տեղական ապրանքների վաճառքի համար նվազագույն երաշխիքներ տրամադրել չեն ցանկանում։ Փորձագետները բոլորի համար շահավետ լուծումներ են առաջարկում։
Եթե ցանկանում ենք, որ հայկական ընկերությունները հաջողությամբ արտահանեն իրենց արտադրանքը, պետք է հասկանանք` արդյո՞ք կարող են նրանք հաջողակ լինել տանը` տեղի մանրածախ առևտրում։ Պատասխանը վաղուց է հայտնի. գրեթե չեն կարող։ Նույնիսկ սուպեր–տեխնոլոգիաներ, սուպեր–հումք և սուպեր–աշխատողներ ունենալու դեպքում կպարտվեք արտասահմանյան կորպորացիաներին, քանի որ նրանք ունեն այդ ամենը` գումարած սուպեր–բյուջե մարքեթինգի համար։ Նրանք կարող են խանութներին այնպիսի բոնուսներ առաջարկել ցուցափեղկերին ներկայանալու համար, որ մրցակցելն անհնար է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը։
Տեղի արտադրողներին աջակցելու համար ասոցիացիան առաջարկում է նորմատիվային որոշում կայացնել, որի համաձայն սուպերմարկետների ցուցափեղկերին պետք է տեղական արտադրանքի համար նվազագույն տոկոս ամրագրված լինի (օրինակ` 20-30%)։
Երբ ասոցիացիան իր գաղափարը ներկայացրեց կառավարությանը, պատասխանեցին, որ «պետությունը չի կարող միջամտել ազատ մրցակցությանը»։ Սակայն հարցն էլ հենց դա է, որ այստեղ հավասար մրցակցություն անհնար է, քանի որ ռեսուրսները հավասար չեն։
Сделано в Турции - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
Որոշումը թերի է և մասնակի. Մինասյանը` թուրքական ապրանքների ՀՀ ներմուծման արգելքի մասին
Տեղի արտադրողներին ավելի հեշտ է վաճառել միայն արագ փչացող ապրանքները. կաթնամթերք (այն էլ ոչ բոլոր տեսակները` կարագից և պանիրներից բացի), մսամթերքի մի մասը (ապխտվածից բացի), թարմ խմորեղեն ու կարկանդակ։ Եթե խոսենք, ասենք, պահպանման մեծ ժամկետ ունեցող քաղցրավենիքի (վաֆլի, թխվածքաբլիթներ, կոնֆետ և այլն) մասին, ապա առևտրային ցանցերի ցուցափեղկերին դրանց 70-80%–ը դրսից բերվածներն են (իսկ մանրածախ առևտրում ցանցերը, համենայնդեպս Երևանում, մշտապես աճում են, տարբեր ուսումնասիրությունների համաձայն արդեն հասել են 70%–ի)։
«Սակայն եթե մենք Թուրքիայից, Իրանից կամ Չինաստանից էժան արտադրել չենք կարող, արդյո՞ք դա նշանակում է, որ մենք արտադրություն չպետք է ունենանք, իսկ գործազրկության մակարդակը կլինի այնպիսին, ինչպիսին այսօր է», – հարցադրում է անում Ստեփանյանը։

Նման քաղաքականության (կամ դրա բացակայության) պատճառով նույնիսկ թուրքական ապրանքներիվրադրվածարգելքն այնպիսի արդյունքչիտալիս, ինչպիսին շատերը սպասում էին։ Երկրում սոսնձի արտադրություն (որի մասին արդեն գրել ենք) է ստեղծվել, ընդլայնվել է որոշ տնտեսական ապրանքների արտադրությունը։ Սակայն սրանք դեռ հատուկենտ օրինակներ են, քանի որ արտասահմանյան մյուս ապրանքների հետ մրցակցությունը շարունակում է ծայրահեղ բարդ մնալ։

Նույնիսկ Ռուսաստանում տեղական արտադրողներին դժվար է մրցակցել համաշխարհային կորպորացիաների հետ։ Սակայն այնտեղ խնդիրը մասամբ լուծվեց պատժամիջոցներով, կորպորացիաների մի մասն էլ դեռ պատժամիջոցներից առաջ սկսեց արտադրություն բացել Ռուսաստանում։ Բելառուսում, հանրապետության տնտեսական զարգացման ծրագրի համաձայն, վարչական պահանջ է սահմանվում խանութներում հայրենական ապրանքների մասնաբաժնի համար։
Արևմուտքում պետական պրոտեկցիոնիզմն ավելի մեղմ փաթեթավորմամբ է մատուցվում։
Օրինակ`սոցհարցումներ են հայտնվում այն մասին, որ գիտակից սպառողները նախընտրում են տեղական արտադրանքը, պետությունն էլ աջակցում է նման նախաձեռնություններին։
Լիարժեք պատկերացում կազմելու համար հավելենք, որ ԱՄՆ–ում խոշոր արտադրողները սեփական ապրանքներն առաջ մղելու համար սուպերմարկետներին տարեկան մոտ 50 մլրդ դոլար են վճարում և մանրերին ոչ շահավետ տեղերն են մնում։
Ստեփանյանն ասում է, որ դա չի նշանակում, թե պետք է արգելել արտասահմանյան ապրանքները, պարզապես խոշոր ընկերությունները պետք է մրցեն խոշորների հետ, առավել մեծերն`առավել մեծերի հետ։
«Ֆուտբոլի լեզվով ասած` «Բավարիան» թող իր լիգայում խաղա, «Ալաշկերտն»` իր», – հավելում է նա։
Միևնույն ժամանակ հայկական արտադրանքի համար «երաշխավորված տեղերը» նախատեսված չեն լինի կոնկրետ արտադրողների համար. նրանք ևս միմյանց հետ կմրցեն այդ տեղերի համար։ Արտասահմանյան հսկաները, իրենց հերթին, դուրս չեն գա մրցակցությունից և նախկինի պես խանութներին նույնքան (եթե ոչ ավել) բոնուսներ կվճարեն։
«Բավական է, որ դիստրիբյուտորները գլխամասային գրասենյակ նամակ գրեն, նկարագրեն, որ շուկայում պայմանները փոխվել են, և նրանց անմիջապես լրացուցիչ բյուջե կհատկացնեն։ Ասում եմ սա նման կազմակերպություններում աշխատելու երկարամյա փորձից ելնելով», – հավելեց Ստեփանյանը։
Իրանական ընկերությունները Հայաստանում քիմիական ապրանքների և գրիչների արտադրություն կբացեն
Միևնույն ժամանակ պետությունը պետք է ոչ միայն աջակցի հայրենական բիզնեսին, այլև նրանից բարձր որակ պահանջի։ «Աջակցիր և պահանջիր» կարգախոսը քաղաքական կարգախոսի է նման, բայց ամենահարմարն է տվյալ դեպքում։
Լրահոս
0