Հադրութ իջնելու հրաման այդպես էլ չեղավ․ Արցախում միլիոններ թողած ընտանիքը 0-ից է սկսում

© Sputnik / Aram NersesyanՀադրութցի քույրեր Իննան և Նարինեն
Հադրութցի քույրեր Իննան և Նարինեն - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2021
Բաժանորդագրվեք
Երևանի Ավետիսյան-Գյուլբենկյան խաչմերուկին չհասած՝ արդեն ժենգյալով հացի բույրն է տարածված։ Բույրը քթից բռնում ու ճիշտ տեղն է հասցնում՝ Hadrut’s Bakery։ Այստեղ արցախցի քույրերը 0-ից բիզնես են սկսել, Հադրութից հեռու փորձում են ոտքի կանգնել այնքան ամուր, որքան առաջ էր։
Տարատեսակ թխվածքներ, արցախյան փախլավա, ժենգյալով հաց, կարկանդակներ, թթխմորով ավանդական հաց․ այս բոլորը թխվում ու վաճառվում են մեկ վայրում։ Տեղը փոքր է, բայց հադրութցի քույրերը՝ Իննան ու Նարինեն, Երևանում առայժմ ավելի մեծ տարածք ունենալու հնարավորություն չունեն։ Մեծ տարածքները Հադրութում մնացին...
© Sputnik / Aram NersesyanՀադրութցի գործարարներն ամեն ինչ կորցնելուց հետո Երևանում 0-ից բիզնես են սկսել
Հադրութցի գործարարներն ամեն ինչ կորցնելուց հետո Երևանում 0-ից բիզնես են սկսել - Sputnik Արմենիա
1/7
Հադրութցի գործարարներն ամեն ինչ կորցնելուց հետո Երևանում 0-ից բիզնես են սկսել
© Sputnik / Aram NersesyanԻննայի և Նարինեի ձեռքերով պատրաստված թխվածքները
Իննայի և Նարինեի ձեռքերով պատրաստված թխվածքները - Sputnik Արմենիա
2/7
Իննայի և Նարինեի ձեռքերով պատրաստված թխվածքները
© Sputnik / Aram NersesyanՆարինեն
Նարինեն - Sputnik Արմենիա
3/7
Նարինեն
© Sputnik / Aram NersesyanՀադրութցի քույրերը ժենգյալով հաց են պատրաստում
Հադրութցի քույրերը ժենգյալով հաց են պատրաստում - Sputnik Արմենիա
4/7
Հադրութցի քույրերը ժենգյալով հաց են պատրաստում
© Sputnik / Aram NersesyanՀադրութցի քույրերը ժենգյալով հաց են պատրաստում
Հադրութցի քույրերը ժենգյալով հաց են պատրաստում - Sputnik Արմենիա
5/7
Հադրութցի քույրերը ժենգյալով հաց են պատրաստում
© Sputnik / Aram NersesyanՀադրութցի քույրեր Իննան և Նարինեն
Հադրութցի քույրեր Իննան և Նարինեն - Sputnik Արմենիա
6/7
Հադրութցի քույրեր Իննան և Նարինեն
© Sputnik / Aram NersesyanՀադրութցի քույրերը ժենգյալով հաց են պատրաստում
Հադրութցի քույրերը ժենգյալով հաց են պատրաստում - Sputnik Արմենիա
7/7
Հադրութցի քույրերը ժենգյալով հաց են պատրաստում
1/7
Հադրութցի գործարարներն ամեն ինչ կորցնելուց հետո Երևանում 0-ից բիզնես են սկսել
2/7
Իննայի և Նարինեի ձեռքերով պատրաստված թխվածքները
3/7
Նարինեն
4/7
Հադրութցի քույրերը ժենգյալով հաց են պատրաստում
5/7
Հադրութցի քույրերը ժենգյալով հաց են պատրաստում
6/7
Հադրութցի քույրեր Իննան և Նարինեն
7/7
Հադրութցի քույրերը ժենգյալով հաց են պատրաստում
«Առաջինը հենց մեր խանութ մտան․․․ Մեր տունը․․․»,- ասում է տիկին Իննան ու շտապում հեռախոսում ցույց տալ տան նկարները։
Իննա Սարգսյանն ու ամուսինը Հադրութի, այսպես ասած, ունևորներից են եղել։ Ինչպես տիկին Իննան է պատկերավոր ասում՝ սկսել են ոչ թե 0-ից, այլ մինուսից, ու տարիների աշխատանքի շնորհիվ լուրջ բիզնեսի տեր էին դարձել։ Քաղաքում ունեին երկհարկանի մեծ տուն, հողամասեր, մեծ սուպերմարկետ, հրուշակեղենի արտադրամաս, ջրերի գործարան, արդեն պատրաստում էին արցախյան շշալցված ջուրն ԱՄԷ արտահանել։ Երկու տարի շարունակ Հադրութի լավագույն հարկատուն են ճանաչվել։

«Մեր խանութից որ նայում ես, դեմը սար է. տեսա անտառի մեջ պայթյուն, հետո իմացա, որ հենց առաջին հարվածներով մեր ПВО–ն (ՀՕՊ) շարքից հանել են։ Որ մի կես ժամ ուշ սկսեր պատերազմը, ավելի ահավոր կլիներ։ Դիվիզիան դպրոցի հենց կողքն է, աչքիս առաջ օդ բարձրացավ։ Ռումբի ասկոլկեքը խանութի առաջն էին․․․»։

Ասում է՝ հենց առաջին օրերից հասկացան՝ այս պատերազմն ուրիշ է և ուրիշ է բոլոր առումներով։ Խանութում զինվորներից տարբեր հակասական պատմություններ էին լսում։
«Մի օր տղաներ եկան Ջաբրայիլից (Ջրական), թե՝ «մորքուր ջան, էս որտե՞ղ ենք»։ Ասացի՝ Հադրութ եք։ Զարմացան, թե` մեզ ասել են՝ Հադրութը թուրքերը վերցրել են»։
Մի քանի զինվորներ էլ պատմել են, որ հրաման էին ստանում արյունով վերցրած դիրքը թողնելու ու հետ նահանջելու։ Թե սա ինչպիսի կանոններով պատերազմ էր, այդպես էլ չհասկացան։
Карине из Гадрута - Sputnik Արմենիա, 1920, 06.01.2021
«Թաքուն մտածում եմ` նորից Հադրութի մեր տանն ենք ապրելու». արցախցի երեխաների երազանքները
ԱԹՍ-ի հարվածից դիրքերում վիրավորվեց եղբայրը։ Տիկին Իննան դժոխքն իր աչքերով տեսավ, երբ գնաց հոսպիտալ՝ եղբոր համար արյուն տալու։
«Էդ ինչ զենքերով էին կրակում... Էրեխեքը սև էին լրիվ, էդ ինչքան արյուն էր, ոնց որ վեդրոյով արյուն շուռ տված լինեին նասիլկաների վրա։ Արյան տաք հոտն եմ հիշում․․․»։
Հադրութից դուրս գալու որոշում կայացրին հոկտեմբերի 3-ին, վստահ է՝ այդ օրն արդեն քաղաքում թուրքեր էին շրջում։

«Խառնվել էին «մոբին», մաքուր հայերեն էին խոսում, բայց հաստատ թուրք էին։ Երևի կրակելու հրաման չունեին, տարածքն էին ուսումնասիրում։ Էդ օրն ասացի՝ գնում ենք Երևան։ Հետո իմացանք՝ իսկապես Թուրքիայի սպեցնազն էր։ Խանութի ամբողջ մթերքը բաժանեցինք զինվորներին, բայց ամուսինս չեկավ»։

Տնից դուրս գալուց իր հետ վերցրեց մի քանի տաք հագուստ, գումար, ոսկեղեն, փաստաղթղթեր ու որդու՝ Գերմանիայից բերած կարմիր հարիչը։ Հենց այդ հարիչն էլ հետագայում Երևանում նոր բիզնեսի գործընկերը դարձավ։
Երևանյան բնակարանում ապրում էին 25 հոգով, իրենց էին միացել Հադրութից դուրս եկած հարազատները, բարեկամները։
Լիլիթ Գրիգորյան-Պողոսյանը երեխաների հետ - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2021
Վերածննդի խորհրդանիշ. ինչի՞ մասին է երազում արցախցի բազմազավակ մայրը
«Երբեք չեմ պատկերացրել, որ մի տան մեջ այդքան մարդ կարող է տեղավորվել։ Մի գիշեր քույրս մի պահ վեր էր կացել ջուր խմելու, հետ էր եկել, տեսել` իր տեղն արդեն զբաղված է, նստած էր լուսացրել։ Գիշերը պետք է շատ զգույշ քայլեիր, որ ոչ մեկին հանկարծ չտրորեիր, ոտք դնելու տեղ չկար»։
Այդ ընթացքում Հադրութից անհանգստացնող լուրեր էին ստացվում․
«Հացը դնում էինք սեղանին, նստում, հետո նույնությամբ հավաքում. պատառը կուլ չէր գնում»։
Հոկտեմբերի 9-ին Ալիևը հայտարարեց Հադրութի գրավման մասին։ Նույն օրը տիկին Իննան ամուսնուց տեսազանգ ստացավ (քաղաքում ինտերնետ կապ չկար, սակայն ռադիոտեխնիկ ամուսնուն հաջողվել էր կապի տարբերակ գտնել)։

«Իմ տան հայաթից էր զանգում, պտտեց կամերան, որ տեսնեմ տունն ու այգին։ Հետո անջատեց հեռախոսն ու դուրս եկավ Հադրութից, իրենից հետո թուրքերը մտան, անգամ կրակել են մեքենայի հետևից»։

Դրանից հետո ամուսինը գնաց անտառներ՝ տղաներին միանալու, Հադրութը հետ բերելու համար։ Բայց տղաները նման հրաման չստացան։ Կորցրինք ամեն ինչ․․․
Арман Сирадегян, ради спасения соратников накрывший телом гранату во время войны  - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
«Ուռա գոռալով գնացինք ու զոհվեցինք»․ նռնակը սեփական մարմնով ծածկած զինվորը՝ ապրելու մասին
Տիկին Իննան խոստովանում է՝ ամբողջ ունեցվածքը կորցնելուց հետո Երևանում կյանքը նորից սկսելը սկզբում շատ դժվար էր, բայց հիմա փոքրիկ քայլերով ոտքի են կանգնում։ Հաճախորդները մեծաթիվ չեն, բայց չի բողոքում, գիտի՝ ժամանակ է պետք։ Ամենամեծ ցանկությունն այսօր խաղաղությունն է։
© Sputnik / Aram NersesyanHadrut's bakery - ի տիրուհի Իննա Սարգսյանը
Hadrut's bakery - ի տիրուհի Իննա Սարգսյանը - Sputnik Արմենիա
1/2
Hadrut's bakery - ի տիրուհի Իննա Սարգսյանը
© Sputnik / Aram NersesyanՀադրութցի գործարարներն ամեն ինչ կորցնելուց հետո Երևանում 0-ից բիզնես են սկսել
Հադրութցի գործարարներն ամեն ինչ կորցնելուց հետո Երևանում 0-ից բիզնես են սկսել - Sputnik Արմենիա
2/2
Հադրութցի գործարարներն ամեն ինչ կորցնելուց հետո Երևանում 0-ից բիզնես են սկսել
1/2
Hadrut's bakery - ի տիրուհի Իննա Սարգսյանը
2/2
Հադրութցի գործարարներն ամեն ինչ կորցնելուց հետո Երևանում 0-ից բիզնես են սկսել
Ամեն գիշեր երազում մտքով տուն է գնում, այգու ծաղիկները խնամում։ Հադրութը շատ է կարոտել...
Մինչև հիմա էլ չի կարողանում հասկանալ՝ ինչպես եղավ, որ 90-ականներին առանց զենքի, առանց պատրաստվածության հայն այնպես էր իր հողը պաշտպանում, որ թուրքը Հադրութ ոտք չդրեց, իսկ հիմա Բաքվից Հադրութ ու անգամ Շուշի հասավ...
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала