Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ-ն հաստատեց

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2021
ՀՀ ԱԳՆ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից դրական են գնահատել Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն այսպես է պատասխանել ԶԼՄ-ների հարցին։

«Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,–ասված է ԱԳՆ պատասխանում։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար։
ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
Թուրքիան ու Հայաստանն առաջիկայում չարտերային ավիահաղորդակցություն կբացեն. Չավուշօղլու
Լրահոս
0