00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ պատվիրակությունը տապալել է ՄԱԿ համաժողովի ընթացքում Ադրբեջանի հակահայկական միջոցառումը

© Пресс-служба президента Украины / Անցնել մեդիապահոցЗаседание Генеральной Ассамблеи ООН
Заседание Генеральной Ассамблеи ООН - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2021
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի Շարմ Էլ Շեյխում (Եգիպտոս) դեկտեմբերի 13-ից 17-ն անցկացվող 9-րդ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի պատվիրակությունը սեփական երկրում առկա էնդեմիկ կոռուպցիայի դրսևորումներին անդրադառնալու փոխարեն, որոշել էր չարաշահել համաժողովի հարթակը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական կազմակերպություններին և անհատներին վարկաբեկելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»։
Ադրբեջանի պատվիրակության կազմակերպած «Misuse of fund raising activities for corruption and related criminal purposes» խորագրով հարակից միջոցառման նպատակն էր պիտակավորել հայկական կազմակերպություններին՝ որպես ահաբեկչության ֆինանսավորմամբ զբաղվող կառույցների, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը ներկայացնել որպես անջատողականություն և ահաբեկչություն։
Երևանը Բաքվին ականապատ դաշտերի քարտեզները տվել է ՄԱԿ-ի դատարանի որոշումից դեռ 3 օր առաջ
Միջոցառմանը լեգիտիմություն հաղորդելու նպատակով Ադրբեջանի պատվիրակությունը որոշել էր իր քաղաքական շահարկումների մեջ ներքաշել ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) քարտուղարությանը և փորձագիտական ներուժը՝ վերջիններիս հրավիրելով մասնակցել թեմատիկ քննարկմանը՝ որպես բանախոս։ Բացի այդ, առանց UNODC-ի քարտուղարության թույլտվության Ադրբեջանը օգտագործել էր վերջինիս և համաժողովի պատկերանշանները միջոցառման կազմակերպչական նյութերի վրա՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե UNODC-ն և ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների կոնֆերանսի 9-րդ նստաշրջանը հանդիսանում են միջոցառման համակազմակերպիչներ։
Նստաշրջանին մասնակցող ՀՀ պատվիրակությունը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ, ադրբեջանական քարոզչությանը հակազդելու նպատակով ձեռնարկեց մի շարք քայլեր. ՀՀ պատվիրակության պահանջով UNODC-ի քարտուղարությունն Ադրբեջանի պատվիրակությունից պահանջեց ադրբեջանական հարակից միջոցառման բոլոր փաստաթղթերի վրայից հեռացնել UNODC-ի և նստաշրջանի պատկերանշանները։
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
ՄԱԿ-ի դատարանի որոշումներն արտացոլում են մեր փաստարկների ընդունումը. ՀՀ ԱԳՆ–ի արձագանքը
Բացի այդ, ՀՀ պատվիրակության պահանջով UNODC-ի փորձագետը, որը պետք է ելույթ ունենար թեմատիկ քննարկման ժամանակ, հայտարարեց, որ UNODC-ի քարտուղարությունը սովորաբար անդամ երկրների խնդրանքով բանախոսներ է տրամադրում հարակից միջոցառումների համար: Այնուհետև նա ընդգծեց, որ քարտուղարության ներկայությունը միջոցառմանը որևէ կերպ չի նշանակում, որ UNODC-ն հաստատում է միջոցառման ընթացքում տեղ գտած որևէ ելույթ կամ հայտարարություն: Խնդրելով իր այդ հայտարարությունը արձանագրել միջոցառման ամփոփիչ փաստաթղթում՝ նա լքեց հարթակը և դուրս եկավ դահլիճից:
Միջոցառմանը հրավիրված մյուս բանախոսների (ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում գրանցված խորհրդատվական կազմակերպություններից) ելույթից հետո խոսք վերցրեց ՀՀ պատվիրակության անդամ, Եգիպտոսում ՀՀ հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը և, խստագույնս քննադատելով Ադրբեջանի կողմից կազմակերպված հակահայկական միջոցառումը, պահանջեց Ադրբեջանից դադարեցնել միջազգային հարթակներում ատելության և խտրականության քարոզը հայկական կազմակերպությունների և հայազգի հայտնի գործիչների դեմ, որոնք փորձել են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել 2020թ. պատերազմի ժամանակ Արցախի քաղաքացիական բնակչության դեմ կիրառված բռնությանը, մարդկության դեմ հանցագործություններիը, միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումներին, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը և Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամին:
Հայաստանը ողջունում է ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշումը. ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ
Նա Ադրբեջանին հիշեցրեց դեկտեմբերի 7-ին ՄԱԿ Միջազգային արդարադատության դատարանի կողմից Ադրբեջանի վերաբերյալ ընդունված միջանկյալ միջոցների վերաբերյալ որոշման մասին, որով պահանջվում է Ադրբեջանից քայլեր ձեռնարկել հայկական ծագմամբ անձանց նկատմամբ ռասայական ատելության և խտրականության քարոզը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և պետական հաստատությունների կողմից։
Հանդիպմանը ներկա էին խիստ սահմանափակ թվով օտարերկրացիներ, որոնք ՀՀ պատվիրակության ելույթից հետո անմիջապես հեռացան դահլիճից։
Լրահոս
0