00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու էին ընդվզել վարորդները. պատճառը փո՞ղն է, թե՞ Մարությանը չի գոհացնում իշխանությանը

© Sputnik / Aram NersesyanԲողոքի ակցիայի մասնակից վարորդները ավտոբուսային հավաքակայանի մոտ (12 դեկտեմբերի, 2021թ)․ Երևան
Բողոքի ակցիայի մասնակից վարորդները ավտոբուսային հավաքակայանի մոտ (12 դեկտեմբերի, 2021թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2021
Բաժանորդագրվել
Երևանում նոր ավտոբուսների առաջին խմբաքանակի երթուղի դուրս գալն ու քաղաքապետ Հայկ Մարությանի` հանրային տրանսպորտի բարեփոխումների շարունակական լինելու մասին հայտարարությունները հույս արթնացրին, որ վերջապես խնդիրը լուծում կստանա։ Սակայն երկուշաբթին ցրեց բոլոր պատրանքները, որովհետև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի վարորդները որոշեցին գործադուլ անել, ու մարդիկ կրկին մնացին կանգառում` տրանսպորտի սպասելով։
Ինչպես ցանկացած բողոք, այս մեկն էլ ավարտվեց` տևելով մի քանի ժամ։ Վարորդների խոսքով` քաղաքապետարանը զիջումների է գնացել և խոստացել է բարձրացնել աշխատավարձերը, քաղաքապետարանն էլ ասում է, որ վարորդների հետ համապատասխան ստորաբաժանումների քննարկումների արդյունքում վարորդները վերադարձել են աշխատանքի։ Տեղի ունեցածի արդյունքը դարձավ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանի պաշտոնանկությունը։ Փորձագետները վարորդների գործադուլի մեջ ոչ միայն աշխատանքային կոնֆլիկտ են տեսնում, այլև քաղաքական ենթատեքստ՝ փորձ է արվում ազատվել անցանկալի քաղաքապետ Հայկ Մարությանից։

Ի՞նչ էին պահանջում վարորդները

Ընդվզողներին կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ նոր (կապույտ) ու հին (մանուշակագույն) ավտոբուսների վարորդներ։ Բոլորը դժգոհ էին աշխատանքային պայմաններից, մասնավորապես վերջնակետում զուգարաններ չլինելուց, բժշկական ապահովագրության ու տրանսպորտային միջոցի ապահովագրության բացակայությունից, ինչպես նաև բենզալցակայանների հերթերից:
«Նոր ավտոբուսները թանկ են, պահեստամասերը` նույնպես։ Ես 20 տարվա ստաժ ունեցող վարորդ եմ, բայց ղեկին նստելիս սկսում եմ դողալ, որովհետև ցանկացած վթարի դեպքում մեքենայի վերանորոգման համար պետք է իմ գրպանից վճարեմ», - ասաց վարորդներից մեկը։
Բայց նրանց գլխավորը պահանջը աշխատավարձի բարձրացումն էր (մինչև 350 հազար դրամ)։
Ոչ վաղ անցյալում շահագործման հանձնված ավտոբուսների վարորդները պահանջում էին իրենց աշխատավարձը 260 հազար դրամից (հարկերը հանած) հասցնել 350 հազարի՝ ամսական 15 աշխատանքային օրվա համար, քանի որ վարորդներն օրումեջ են աշխատում: Նրանք ասում էին, որ «սևով» ավելի քան 260 հազար էին վաստակում (վարորդը կատարում էր «պլանը», իսկ մնացածը գրպանն էր դնում. խմբ.)։ Իսկ հիմա ֆիքսված աշխատավարձը նվազեցնում է նրանց եկամուտները։
Վարորդները համոզված էին, որ ուղևորները նախապատվությունը կտան նոր ավտոբուսներին, իսկ իրենք չեն կարողանա կատարել պլանը։
«Ստացվում է, որ մենք անընդհատ վերանորոգում ենք մեր ավտոբուսները, ղեկի դիմաց նույնքան ժամանակ ենք անցկացնում, գուցե ավելի շատ, բայց մյուս վարորդներից ավելի քիչ ենք ստանալու։ Դա առնվազն արդարացի չէ», - ասաց մանուշակագույն ավտոբուսի վարորդներից մեկը։
© Sputnik / Aram NersesyanԲողոքի ակցիայի մասնակից վարորդները ավտոբուսային հավաքակայանի մոտ (12 դեկտեմբերի, 2021թ)․ Երևան
Բողոքի ակցիայի մասնակից վարորդները ավտոբուսային հավաքակայանի մոտ (12 դեկտեմբերի, 2021թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2021
Բողոքի ակցիայի մասնակից վարորդները ավտոբուսային հավաքակայանի մոտ (12 դեկտեմբերի, 2021թ)․ Երևան

Փորձագետի տեսակետ

Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ավտոբուսների վարորդների խոսքերը: Միջին «պլանով» (ամսական 40-60 հազար դրամ․ խմբ․) միջին երկարության երթուղում աշխատող փոխադրողը կարող էր ամսական ավելի քան 700 դոլար վաստակել: Այսինքն՝ տրանսպորտային բարեփոխումն իրականում հարվածում է վարորդների գրպանին։ Միևնույն ժամանակ նրանց աշխատանքային պայմանները սարսափելի են, և հաճախ վարորդները ստիպված են ծայրահեղ միջոցների դիմել։ Միաժամանակ նա դժվարացավ պատասխանել, թե օրական քանի անգամ է երթուղի դուրս գալիս մեկ վարորդը, քանի որ այդ թիվը կարող է տարբեր լինել՝ կախված երթուղու երկարությունից և գծի տրամադրության տակ եղած տրանսպորտային միջոցների քանակից:
«Ֆորմալ առումով նրանք ճաշի կամ հանգստի ժամանակ ունեն, բայց փաստացի իրավիճակն այլ է, էլ չենք խոսում վերջնական կանգառներում ճաշարանների կամ խոհանոցների մասին, դրանք պարզապես չկան», - նշեց նա:
Եղիազարյանն ավելացրեց, որ վարորդներն աշխատում են ավելի քան 12 ժամ և օրենքով պետք է 24 ժամ հանգստանան, բայց իրականում քիչ չեն վարորդները, որոնք առանց հանգստանալու հաջորդ օրը աշխատանքի են դուրս գալիս: Բնականաբար, դա վտանգավոր է, քանի որ հոգնած վարորդները կարող են կորցնել զգոնությունը, ինչը մեծացնում է վթարի վտանգը։
«Ես չեմ լսել այնպիսի վարորդների մասին, որոնք բժշկական ապահովագրություն ունեն, կամ ընկերությունն ապահովագրել է տրանսպորտային միջոցը, իսկ դա խնդիր է, քանի որ ծախսերը մնում են նույնը, իսկ եկամուտը կրճատվում է», - ասաց փորձագետը:
Ի դեպ, նա նշեց, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոպարկը էապես թարմացված է, և այժմ դժվար է մաշված ավտոբուսներ գտնել։
Երևան ուղարկված ավտոբուսներ - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
Բարձր որակավորում ունեցող վարորդների կարիք կա. ո՞ր փուլում են տրանսպորտային բարեփոխումները

Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը չի թաքցնում, որ վարորդների աշխատանքային պայմանները լավագույնը չեն, աշխատավարձն էլ ամենաբարձրը չէ, բայց քաղաքապետարանն արդեն սկսել է տրանսպորտային ոլորտի բարեփոխումներն ու վարորդների բարձրաձայնած խնդիրների լուծման գործընթացը:
«Ավտոբուսի վարորդի աշխատանքը բավականին պատասխանատու է ու կարևոր, և, բնականաբար, ինչպես ցանկացած այլ մարդ, վարորդը պետք է արժանի վարձատրություն ստանա։ Մարդիկ իրավունք ունեն պայքարելու աշխատանքային պայմանների բարելավման համար, սակայն քաղաքային իշխանության համար մի քիչ տարօրինակ է խնդիրը բարձրաձայնելու ձևը։ Չէ՞ որ այն հարցերը, որոնք բարձրացվել են, այդ թվում՝ վարորդների կողմից, չեն անտեսվել, ավելին՝ քայլեր են ձեռնարկվում դրանց լուծման համար», - Sputnik Արմենիային ասաց Կարապետյանը։
Սակայն քաղաքապետարանը մտադիր չէ հետ կանգնել սկզբունքային հարցերից ու վերադառնալ «սև աշխատավարձի» պրակտիկային կամ նվազեցնել վարորդի աշխատանքի նկատմամբ հանրային վերահսկողությունը։ Նրա խոսքով՝ այս հարցում քաղաքային իշխանությունը չի զիջի, որովհետև առաջին տեղում որակյալ ու ժամանակակից ծառայություններն են։ Նա չբացառեց, որ որոշ քաղաքացիների համար բարեփոխումները ցավոտ կլինեն։

«Մենք տրանսպորտի միասնական համակարգ ունենալու ճանապարհին ենք, և ուզում ենք, որ բոլոր վարորդները նույն աշխատավարձը ստանան։ Իսկ նոր վճարային համակարգը կներդրվի նաև մանուշակագույն ավտոբուսներում»,- նշեց մամուլի քարտուղարը։

Ինչ վերաբերում է վարորդների հայտարարությանը, թե իրենց խոստացել են աշխատավարձը 350 հազար դրամի հասցնել, Կարապետյանն այդ մասին տեղեկություն չուներ։ Նա նշեց, որ հաստիքացուցակով աշխատավարձը (հարկերը չհանած) հենց այդքան է։ Սակայն վարորդները, որոնք աչքի են ընկնում իրենց աշխատանքով, պարգևավճարներ ու բոնուսներ կստանան։
Քաղաքապետարանում վստահեցնում են, որ վարորդների աշխատանքային պայմանների հետ կապված բացարձակապես բոլոր հարցերը՝ բժշկական ապահովագրությունից մինչև զուգարաններ, լուծման փուլում են։ Ինչ վերաբերում է գազալցակայանների հերթերին, ապա արդեն իսկ կառուցվում են երկու դեպո, որտեղ լցակայաններ կլինեն։
© Sputnik / Lilit DemuryanԲողոքի ակցիայի մասնակից վարորդները ավտոբուսային հավաքակայանի մոտ (12 դեկտեմբերի, 2021թ)․ Երևան
Բողոքի ակցիայի մասնակից վարորդները ավտոբուսային հավաքակայանի մոտ (12 դեկտեմբերի, 2021թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2021
Բողոքի ակցիայի մասնակից վարորդները ավտոբուսային հավաքակայանի մոտ (12 դեկտեմբերի, 2021թ)․ Երևան

Քաղաքական ենթատեքստ կա՞

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը պատահական չի համարում վարորդների բողոքի ակցիան։ Չէ՞ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում (նրա կինը՝ Աննա Հակոբյանը, դեռ թերթի գլխավոր խմբագիրն է. խմբ․) գործադուլից մեկ օր առաջ քաղաքապետ Հայկ Մարությանին վարկաբեկող հրապարակում էր հայտնվել, որում նշվում էր, թե քաղաքապետը հեռացել է Փաշինյանի թիմից ու նույնիսկ հանդիպել է ընդդիմության առաջնորդ ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ (նախկին նախագահի գրասենյակից հերքեցին այդ լուրը. խմբ.)։

«Մենք տրանսպորտի միասնական համակարգ ունենալու ճանապարհին ենք, և ուզում ենք, որ բոլոր վարորդները նույն աշխատավարձը ստանան։ Իսկ նոր վճարային համակարգը կներդրվի նաև մանուշակագույն ավտոբուսներում»,-ասաց մամուլի քարտուղարը։«Դժվար է հասկանալ՝ վարորդների դժգոհությունն օգտագործվում է առանձին խմբերի կամ անձանց կողմից, թե ոչ, քանի որ վարորդների բողոքի համար օբյեկտիվ պատճառներ կան, իսկ դա լավ հիմք է քաղաքական մանիպուլյացիաների համար», - ասաց նա:

Միքայելյանի կարծիքով՝ եթե ակցիան իրականում քաղաքական ենթատեքստ ունի, ապա դա կարող է կապված լինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2023 թվականի աշնանը կայանալիք ընտրություններում քաղաքապետի այլ թեկնածու առաջադրելու ցանկության հետ: Այս համատեքստում նա ընդգծեց, որ քաղաքապետն ու ՔՊ-ի ներկայացուցիչները դժվար թե բացահայտ առճակատման գնան, քանի որ դա ոչ մեկին ձեռնտու չէ։
Նշենք, որ տրանսպորտի հարցը արդեն երկար տարիներ Երևանի ամենահրատապ խնդիրներից է։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս հայտարարել է լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու մտադրության մասին։ 111 ավտոբուսային երթուղիների փոխարեն լինելու են 42–ը, իսկ տրանսպորտային միջոցների քանակը զգալիորեն կրճատվելու է: Ընդհանուր առմամբ գործելու են 845 ավտոբուս ու 101 տրոլեյբուս։ Իսկ ավտոբուսների 15 տոկոսը պահուստային են լինելու։
Տրանսպորտային նոր ցանցը թղթի վրա է. կյանքի կոչելու համար մասնագետ չկա
Լրահոս
0