Կապան-Աղվանի ավտոճանապարհին մեքենա է այրվել

© Photo : official site of MES of RA Կապան-Աղվանի ավտոճանապարհին մեքենա է այրվել
Կապան-Աղվանի ավտոճանապարհին մեքենա է այրվել - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2021
Կապան-Աղվանի ավտոճանապարհին մեքենա է այրվել
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում այսօր «Uaz Pickup» մակնիշի ավտոմեքենա է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 10։12-ին ահազանգ է ստացել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին մեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Կմաքրվի միանգամից 2 երթևեկելի գոտի. Երևանի ավտոպարկը համալրվել է 8 ձնահավաք մեքենայով
Պարզվել է, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 38-րդ կմ-ին այրվում է «Uaz Pickup» մակնիշի ավտոմեքենա, տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:25-ին:
Հրդեհ Ալավերդի քաղաքում - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2021
Ալավերդիի ավտոգազալցակայանում այրվել է անասնակերով բեռնված ավտոմեքենան
Լրահոս
0