Մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի ու Շառլ Միշելի հանդիպումը. տեսանյութ

© Photo : official site of the Government of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (14 դեկտեմբերի, 2021թ). Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (14 դեկտեմբերի, 2021թ). Բրյուսել - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Միշելն այսօր առանձնազրույց են ունեցել, որի ժամանակ անդրադարձել են եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակությունն ու ամրապնդումը: Կողմերն արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել։ Փաշինյանն ու Միշելն անդրադարձել են նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովի օրակարգին ու քննարկվող հարցերին:
Կողմերը կարևորել են Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացումն ու ծրագրերի արդյունավետ իրականացումը:
Լրահոս
0