Նիկոլ Փաշինյանը կմասնակցի պատգամավոր Վահե Ղալումյանի որդու հարսանիքին

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 14.12.2021
Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրավապահ ողջ համակարգը հանվել է ոտքի՝ հարսանիքի ընթացքում Փաշինյանի անվտանգությունն անթերի ապահովելու համար։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի-Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի որդու հարսանյաց արարողությունը, գրում է «Փաստ» օրաթերթը։
Նշենք, որ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, «Փարավոն» ռեստորանային համալիրում անցկացվող հարսանիքին հրավիրված է իշխանական ողջ «վերնախավը»։ Տեղեկությունների համաձայն` հարսանիքը կլինի բազմամարդ։
«Նիկոլ Փաշինյանը Ղալումյանների հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի։ Արդեն իսկ իրավապահ ողջ համակարգը հանվել է ոտքի՝ շաբաթ օրը Փաշինյանի անվտանգությունն անթերի ապահովելու համար»,–գրում է թերթը:
Սոնա Ռուբենյան - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2021
Սիրուն հարսիկ․ Սոնա Ռուբենյանի հարսանիքն է
Նշենք, որ Փաշինյանն անցած տարի մասնակցել է նաև Տավուշի ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանի դստեր հարսանիքին:
Լրահոս
0