Բարդ պայմաններում և տարբեր զինատեսակների կիրառմամբ կրակային վարժանքներ են անցկացվել

© Photo : official site of MoD of RAԶենիթահրթիռային մարտկոցների հրամանատարների մասնագիտական վարժանքներ
Զենիթահրթիռային մարտկոցների հրամանատարների մասնագիտական վարժանքներ - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Զենիթահրթիռային մարտկոցների հրամանատարների մասնագիտական վարժանքներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կրակային վարժանքներին մասնակցած անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստություն։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Այսօր ՀՀ N զորամիավորումում անցկացվել են կրակի կառավարման մարզումներ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ-ն` հավելելով, որ հրաձգային ստորաբաժանումների զինծառայողների անհատական վարժվածության կատարելագործման նպատակով են մարզումներն անցկացվել։

«Անձնակազմը մարտավարական բարդ պայմաններում, տարբեր զինատեսակների կիրառմամբ, կատարել է կրակային վարժանքներ և ցուցաբերել բարձր պատրաստություն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, դեկտեմբերի 13-ից 15-ն էլ N զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ: Դրանք կազմակերպվել են զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների տեսական գիտելիքները, գործնական հմտությունները զարգացնելու, զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման ունակություններն ամրապնդելու նպատակով։
Լրահոս
0