https://armeniasputnik.am/20211215/chi-kareli-kapel-tshanaparhneri-apashrjapakman-harcy-lachini-mijancqi-het-ohanjan-36491972.html
Չի կարելի կապել ճանապարհների ապաշրջափակման հարցը Լաչինի միջանցքի հետ. Օհանյան
Չի կարելի կապել ճանապարհների ապաշրջափակման հարցը Լաչինի միջանցքի հետ. Օհանյան
Սեյրան Օհանյանը շեշտեց, որ ապաշրջափակումը` առանց հստակեցված պայմանների, մեծ վնաս է հասցնելու ՀՀ–ին ու ԱՀ–ին։ 15.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-15T13:55+0400
2021-12-15T13:55+0400
2021-12-15T13:58+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ադրբեջան
իլհամ ալիև
սեյրան օհանյան
ապաշրջափակում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/0f/35356121_0:165:1600:1065_1920x0_80_0_0_6980e4af3e403b4918084d11667313ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի միապետ Ալիևը շարունակում է ՀՀ իշխանության նկատմամբ ճնշումներ կիրառելու` պատերազմով սկսած գործընթացը։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում, մեկնաբանելով «Զանգեզուրի միջանցքի մասին» Ալիևի երեկվա հայտարարությունը, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ «Որևէ կերպ չի կարելի կապել ճանապարհների ապաշրջափակման հարցը Լաչինի միջանցքի հետ, որը գոյություն ունի Արցախի ժողովրդի` իր իսկ պատմական տարածքում կենսունակության, անվտանգության ապահովման նպատակով»,– ասաց Օհանյանը։ Լաչինի նոր ճանապարհի կառուցման բանակցություններին Հայաստանը չի մասնակցում. ՓաշինյանԸնդդիմադիր գործիչը նաև շեշտեց, որ իրենք մշտապես ասել են, որ ապաշրջափակումը` առանց հստակեցված պայմանների, առանց անվտանգության, տնտեսական համակարգերի ու ժողովրդագրական խնդիրների ճշգրիտ ուսումնասիրությունների, մեծ վնաս է հասցնելու ՀՀ–ին ու ԱՀ–ին։ «Ճանապարհների, ենթակառուցվածքների ապաշրջափակումը բերելու է ՀՀ–ի խորը շրջափակման` տնտեսական ճնշմամբ, ու ժողովրդագրական պատկերի փոփոխության»,– ասաց Օհանյանը։ Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։ «Ադրբեջանի նախագահի փորձերը` տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ, որևէ աղերս չունեն մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ և անընդունելի են Հայաստանի համար։ Այս դիրքորոշումը հստակ կարտահայտեմ այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում»,– նշել էր նա։ Նույն օրը Ալիևը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև Զանգեզուրի ու Լաչինի միջանցքներում անցագրային ռեժիմները պետք է համընկնեն։ Տեղեկատվական խայծեր. կիսաակնարկներ. ինչո՞ւ են թուրքերը որոշել հաշտվել Հայաստանի հետԱլիևը հայտարարել էր, թե 2020թ. նոյեմբերի 9-ին ՌԴ–ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ Ադրբեջանն ապահովում է անվտանգ և անխոչընդոտ կապը Ղարաբաղի և Հայաստանի միջև, իսկ Հայաստանը ապահովում է նույն անվտանգ և անխոչընդոտ կապը Ադրբեջանի ու Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն միջև։
https://armeniasputnik.am/20211214/arcakhy-petq-e-hajastani-het-chverahskvvogh-sahman-unena-beglarjany-lachini-mijancqi-masin--36474014.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/0f/35356121_173:0:1593:1065_1920x0_80_0_0_fc0cd5ecbb90a1bc39319f1491ab7475.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, իլհամ ալիև, սեյրան օհանյան, ապաշրջափակում
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, իլհամ ալիև, սեյրան օհանյան, ապաշրջափակում
Չի կարելի կապել ճանապարհների ապաշրջափակման հարցը Լաչինի միջանցքի հետ. Օհանյան
13:55 15.12.2021 (Թարմացված է: 13:58 15.12.2021) Սեյրան Օհանյանը շեշտեց, որ ապաշրջափակումը` առանց հստակեցված պայմանների, մեծ վնաս է հասցնելու ՀՀ–ին ու ԱՀ–ին։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի միապետ Ալիևը շարունակում է ՀՀ իշխանության նկատմամբ ճնշումներ կիրառելու` պատերազմով սկսած գործընթացը։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում, մեկնաբանելով «Զանգեզուրի միջանցքի մասին» Ալիևի երեկվա հայտարարությունը, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Որևէ կերպ չի կարելի կապել ճանապարհների ապաշրջափակման հարցը Լաչինի միջանցքի հետ, որը գոյություն ունի Արցախի ժողովրդի` իր իսկ պատմական տարածքում կենսունակության, անվտանգության ապահովման նպատակով»,– ասաց Օհանյանը։
Ընդդիմադիր գործիչը նաև շեշտեց, որ իրենք մշտապես ասել են, որ ապաշրջափակումը` առանց հստակեցված պայմանների, առանց անվտանգության, տնտեսական համակարգերի ու ժողովրդագրական խնդիրների ճշգրիտ ուսումնասիրությունների, մեծ վնաս է հասցնելու ՀՀ–ին ու ԱՀ–ին։
«Ճանապարհների, ենթակառուցվածքների ապաշրջափակումը բերելու է ՀՀ–ի խորը շրջափակման` տնտեսական ճնշմամբ, ու ժողովրդագրական պատկերի փոփոխության»,– ասաց Օհանյանը։
Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։

14 դեկտեմբերի 2021, 21:58
«Ադրբեջանի նախագահի փորձերը` տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ, որևէ աղերս չունեն մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ և անընդունելի են Հայաստանի համար։ Այս դիրքորոշումը հստակ կարտահայտեմ այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում»,– նշել էր նա։
Նույն օրը Ալիևը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև Զանգեզուրի ու Լաչինի միջանցքներում անցագրային ռեժիմները պետք է համընկնեն։
Ալիևը հայտարարել էր, թե 2020թ. նոյեմբերի 9-ին ՌԴ–ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած
եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ Ադրբեջանն ապահովում է անվտանգ և անխոչընդոտ կապը Ղարաբաղի և Հայաստանի միջև, իսկ Հայաստանը ապահովում է նույն անվտանգ և անխոչընդոտ կապը Ադրբեջանի ու Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն միջև։