Հայտնի է` ով կլինի Թուրքիայի ներկայացուցիչը Հայաստանի հետ կապերի կարգավորման հարցում

© AP Photo / Patrick SemanskyԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը դեղորայքով ռազմական ինքնաթիռի մոտ (28 ապրիլի, 2020թ)․ Մերիլենդ
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը դեղորայքով ռազմական ինքնաթիռի մոտ (28 ապրիլի, 2020թ)․ Մերիլենդ - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Բաժանորդագրվեք
Հայաստանի և Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ հայտնելէին երկկողմ հարաբերությունների կարգավորման մտադրության մասին։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կդառնա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄԷ կատարած այցի ժամանակ։
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով մեր հատուկ ներկայացուցիչը կլինի Սերդար Քըլըչը»,– ասել է Չավուշօղլուն:
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն (2009թ. հոկտեմբերի 10): - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Հայացք հայ–թուրքական արձանագրություններին 12 տարի անց
Հայաստանի և Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին երկկողմ հարաբերությունների կարգավորման մտադրության մասին, որի համար հատուկ ներկայացուցիչներ պետք է նշանակվեն։
Նշենք, որ Քըլըչն ավարտել է Անկարայի TED քոլեջը և Անկարայի համալսարանում ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան: ԱԳՆ-ում սկսել է աշխատել 1984 թվականին և տարբեր պաշտոններ է զբաղեցրել։
2006-2008 թթ. եղել է ՆԱՏՕ-ի հետ կապերի բաժնի ղեկավար։ Նա Լիբանանում Թուրքիայի դեսպանն է եղել 2008-2010 թվականներին, այնուհետև` 2010-2012 թվականներին, դարձել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը:
Քըլըչը Ճապոնիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2012-2014 թվականներին: Իսկ 2014 թվականի ապրիլից գլխավորել Է ԱՄՆ-ում Թուրքիայի դիվանագիտական առաքելությունը: Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала