Հունվարի 2-ին և 7-ին Արցախից Եռաբլուր այցելելու համար անվճար ավտոբուսներ կտրամադրվեն

© SputnikԵռաբլուր
Եռաբլուր - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Եռաբլուր
Բաժանորդագրվեք
Մարդկանց տեղափոխումն իրականացվելու է Արցախի կառավարության աջակցությամբ։ Ցանկացողները պետք է նախապես գրանցվեն։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Նրանք, ովքեր կցանկանան հունվար 2-ին և 7-ին Արցախից Եռաբլուր այցելել, կկարողանան օգտվել անվճար ավտոբուսներից։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Հաշվի առնելով առաջիկա մեռելոցը և ժողովրդի մոտ ընդունված սովորույթը՝ ԱՀ կառավարությունն անվճար ավտոբուսներ է ապահովելու զոհվածների հարազատների համար, որպեսզի հունվարի 7-ին և/կամ 2-ին կարողանան Արցախից այցելեն Եռաբլուր ու վերադառնան»,– Facebook–ի իր էջում գրել է Բեգլարյանը։

Նա ընդգծել է, որ բոլոր ցանկացողները նախօրոք գրանցվելու համար պետք է մինչև դեկտեմբերի 29-ը զանգահարեն ԱՀ նախագահի աշխատակազմի թեժ գծին (119, 047119119):
Հիշեցնենք` ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Արցախյան 44–օրյա պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է։
Եռաբլուր - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2021
Գերեզմանները լռություն ու խաղաղություն են սիրում, կամ Եռաբլուրի ու Պանթեոնի տարբերությունը
Երբեմն 20 մայր տարբեր գերեզմաններից լալիս են ու ողբում. Եռաբլուրի քահանան տեսել է դժոխքը
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала