00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսպանիան որոշել է հարձակողական զենք չմատակարարել Թուրքիային. Հունաստանի արտգործնախարար

© Sputnik / Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցՀունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ (26 հոկտեմբերի, 2020թ․)․ Աթենք
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ (26 հոկտեմբերի, 2020թ․)․ Աթենք - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ (26 հոկտեմբերի, 2020թ․)․ Աթենք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը նշել է, որ այսօրվա Թուրքիան Միջերկրածովյան տարածքում ապակայունացման գործոն է։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Իսպանիան Հունաստանին հավաստիացրել է, որ հարձակողական սպառազինություն չի մատակարարելու Թուրքիային։ Տեղեկությունը հայտնել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն Աթենքում իսպանացի գործընկեր Խոսե Մանուել Ալբարեսի հետ հանդիպումից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հունաստանի ԱԳՆ-ին։
Նշվում է, որ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը կայացել է դեկտեմբերի 14-ի երեկոյան: Ելույթ ունենալով բանակցություններից հետո` Հունաստանի արտգործնախարարը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիային։

«Այսօրվա Թուրքիան ապակայունացման գործոն է Միջերկրական ծովում, իսկ դա casus belli-ի դրսևորում է՝ Հունաստանի դեմ պատերազմի սպառնալիքի մասին հայտարարություն։ Սա աննախադեպ բան է։ Թուրքիան մոլորակի միակ երկիրն է, որն այլ երկրի դեմ պատերազմի սպառնալիք է հնչեցնում անգամ այն դեպքում, երբ այդ երկիրն իր օրինական իրավուն է իրացնում», – նշել է Դենդիասը։

Ավելի վաղ պաշտոնական Անկարան հայտարարել էր, որ պատերազմի առիթ կարող է դառնալ Աթենքի որոշումն իր տարածքային ջրերը վեցից տասներկու մղոն ընդլայնելու մասին, քանի որ դա, իբր, խախտում է Թուրքիայի ազգային ինքնիշխանությունը:
Այդ կապակցությամբ Հունաստանի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունն ակտիվացնելու Իսպանիայի մտադրության կապակցությամբ:
«Ես ընդգծել եմ, որ 2008 թվականից սկսած՝ ռազմական տեխնոլոգիաների արտահանումը կարգավորող ընդհանուր կանոններ սահմանելու մասին ԵՄ խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 8-ի «Ընդհանուր դիրքորոշման» մեջ անդամ պետությունները պարտավորություն են ստանձնել չմատակարարել տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, ռազմական տեխնիկա, որը կարող է օգտագործվել հարձակողական գործողություններում կամ տարածաշրջանային ապակայունացման համար», – նշել է Դենդիասը:
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԶՈւ հատուկ ջոկատայինները զորավարժություն են անցկացրել
Նախարարը հայտնել է, որ իր իսպանացի գործընկերոջից հավաստիացումներ է ստացել, որ Իսպանիան գործել է ու միշտ գործելու է եվրոպական որոշումների շրջանակում:
Դենդիասը խոստացել է ի պատասխան աջակցել Իսպանիային այն խնդիրների լուծման հարցում, որոնց երկիրը կարող է բախվել։ Նա ավելացրել է, որ Հունաստանն Իսպանիայի հետ համագործակցությունն ամրապնդելու հույս ունի:
Էնթոնի Բլինկեն - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
«Ողջունում ենք Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ–ների հայտարարությունները». ԱՄՆ պետքարտուղար
Հիշեցնենք, որ Հունաստանը մտահոգված էր Թուրքիայի և Իսպանիայի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնմամբ, մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի արտադրության ու նավաշինության ոլորտում: Համագործակցության ծրագրերի մասին հայտարարվել է նոյեմբերի 17-ին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի համատեղ ասուլիսում:
Աթենքի հնչեցրած քննադատությունից հետո Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալվարեսը որոշել է շտապ այցելել Աթենք, որ պարզաբանի սպառազինությունների մատակարարման մասին Իսպանիայի ու Թուրքիայի համաձայնագրերի էությունը: Ի դեպ, բոլոր երեք երկրները ՆԱՏՕ-ի անդամ են։
Լրահոս
0