Ջո Բայդենը ծրագրում է ևս մեկ խոսակցություն ունենալ Վլադիմիր Պուտինի հետ

© Sputnik / Михаил Метцель, PoolՊուտին–Բայդեն հանդիպում
Պուտին–Բայդեն հանդիպում - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Պուտին–Բայդեն հանդիպում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները՝ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը, անցյալ շաբաթ առցանց հանդիպում են անցկացրել։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է ևս մեկ խոսակցություն ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք մանրամասն կխոսենք», - ասել է Բայդենը լրագրողներին` պատասխանելով հարցին, թե պլանավորվում է արդյո՞ք ռուս-ամերիկյան ևս մեկ գագաթնաժողով:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները՝ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը, անցյալ շաբաթ առցանց հանդիպում են անցկացրել։ Բանակցությունների հիմնական թեման եղել է Ուկրաինայի շուրջ ստեղծված լարված իրավիճակը։
Լրահոս
0