00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր նկատմամբ արշավ է սկսվել. Վարդենիսում ՔՊ-ն չի ուզում զիջել համայնքի կառավարումը

© Sputnik / Petros LagesyanՎարդենիս
Վարդենիս - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Վարդենիս. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վարդենիսում ընդդիմադիրները պայքարում են ԿԸՀ որոշմամբ կորցրած մանդատն իրավական ճանապարհով վերականգնելու համար։ Նրանք չեն պատրաստվում ժողովրդից ստացած մանդատները հեշտությամբ զիջել։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Վարդենիս խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո կրքերը չեն հանդարտվում։ Իշխանությունը և՛ «Միասնական Վարդենիս» դաշինքի ղեկավար Արամ Հարությունյանի, և՛ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես նկարագրեց այնտեղ տիրող իրավիճակը «Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ Դավիթ Շահնազարյանը։
Հայտնել էինք` Արամ Հարությունյանին երկամսյա կալանքի տանելուց հետո ուժայինները խուզարկություն են արել «Ահարոն Խաչատրյան» դաշինքը ղեկավարող Ահարոն Խաչատրյանի տանը, նրա կնոջը մեղադրանք առաջադրել։
Երկու դաշինքների ներկայացուցիչներն էլ վերջին գործողությունները շինծու են որակում, ասում են` այն, ինչ կատարվում է հետընտրական փուլում որևէ աղերս չունի իրավական գործընթացների հետ։

Արամ Հարությունյանը, օրինակ, կալանավորվել է մի գործով, որը հարուցվել էր տարիներ առաջ։ Շահնազարյանն ասում է, որ զավեշտն այն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հարությունյանը երբևէհարցաքննության չի կանչվել։ Ուժայինները քրեական գործի մասին հանկարծ հիշել են, երբ ՏԻՄ ընտրություններից հետո Հարությունյանն ու Խաչատրյանը հայտարարել են, որ միավորում են ուժերը և պատրաստվում են Վարդենիսի կառավարման ղեկը վերցնել։

«Հարությունյան Արամի կալանավորման որոշումն անօրինական էր, որովհետև նախկինում Առաջին ատյանի դատարանը, հետո նաև Վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարաններն իրեն ազատ են արձակել գրավի դիմաց։ Հիմա նորից նույն հարցով կալանավորման որոշում են կայացրել, ինչը իրավական տիրույթում չէ։ Չի կարելի մարդուն կալանավորել, մեղադրանք ներկայացնել իր քաղաքական հայացքների համար միայն»,- ասաց նա։
Շահնազարյանի գնահատմամբ` Ահարոն Խաչատրյանի կնոջն առաջադրված մեղադրանքը ևս իրավաչափ չէ և իրականությանը չի համապատասխանում։
«Ասում են` իբր ընտրակաշառք է բաժանել. կեղծ տեղեկություն է, նման բան չկա։ Նրա և մեր նկատմամբ որոշակի արշավ է սկսվել, որի նպատակը ճնշումների միջոցով մեզ չեզոքացնելն է»,- ասաց Շահնազարյանը։
Չնայած ճնշումներին` ընդդիմադիր ուժերը վճռական են տրամադրված, չեն պատրաստվում ժողովրդից ստացած մանդատները հեշտությամբ զիջել։
Նիկոլ Փաշինյանը Վանաձորում, Մամիկոն Ասլանյանի հետ - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Մամիկոն Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. պաշտպաններ
Քվեարկության արդյունքներով` ԿԸՀ-ն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հատկացրել է 12, «Միասնական Վարդենիս» դաշինքին 10-ը, իսկ «Ահարոն Խաչատրյան» դաշինքին` 5 մանդատ։ Երբ 2 դաշինքները որոշել են միավորվել իշխանության և ընդդիմության մանդատների ընդհանուր հարաբերակցությունը դարձել է 12։15 (10+5)։
Արամ Հարությունյանին կալանավորելուց հետո ՔՊ-ն վերահաշվարկի բողոք է ներկայացրել ԿԸՀ։ Վերահաշվարկից հետո ՔՊ-ի մանդատների թիվը 1-ով ավելացել է, իսկ «Ահարոն Խաչատրյան» դաշինքինը` նույնքանով պակասել։ Հարությունյանն էլ կալանավայրից չի կարող համայնքապետի ընտրությանը մասնակցել (ընտրությանը մասնակցելու համար ներկա գտնվելը պարտադիր է)։ Ստացվում է` թե՛ ընդդիմադիր, թե իշխանական ուժերն էլ ունեն հավասար մանդատներ։
Ճնշում են գործադրում. Ավետյանը` «Միասնական Վարդենիս» դաշինքի ղեկավարի ձերբակալության մասին
«Նախկինում անվավեր ճանաչված քվեաթերթիկներից մեկ քվեաթերթիկ հօգուտ ՔՊ-ի հաշվարկվեց։ Այս հարցը որևէ կերպ չի տեղավորվում իրավական հարթության մեջ։ Այն ավելի քաղաքական է, քան իրավական, մենք բոլոր իրավական ճանապարհները գործադրելու ենք,որ հասնենք հարցի իրավական և արդարացի լուծմանը»,- ընդգծեց Շահնազարյանը։
Խնդիրն իրավական ճանապարհով լուծելու համար կոալիցիա կազմած ընդդիմադիր ուժերը բողոք են ներկայացրել Վարչական դատարան` ԿԸՀ որոշումը վերանայելու պահանջով։ Դատարանը բողոքը վարույթ ընդունելուց հետո 7-օրյա ժամկետում պետք է հարցը քննարկի և որոշում կայացնի, որից հետո միայն կգումարվի ավագանու առաջին նիստը։
Ավագանու նիստում համայնքի ղեկավար կընտրվի 14 քվե հավաքած թեկնածուն, եթե թեկնածուներից որևէ մեկը 14 քվե չստանա, կանցկացվի երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները։ Եթե երկրորդ փուլով էլ որևէ մեկը առավելագույն ձայներ չստանա, կանցկացվի ընտրության լրացուցիչ փուլ։ Լրացուցիչ փուլում հավասար ձայներ գրանցելու պարագայում իրավունքի ուժով տարիքով ավագ թեկնածուն կընտրվի համայնքի ղեկավար։
Լրահոս
0