00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն ու ԵՄ–ն բաշխում են դերերը. փորձագետն ամփոփել է Փաշինյան-Ալիև բանակցությունները

© Photo : official site of the Government of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (14 դեկտեմբերի, 2021թ). Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (14 դեկտեմբերի, 2021թ). Բրյուսել - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Բաժանորդագրվել
ԵՄ–ն կարող է որոշակի փորձեր կատարել Մոսկվայի ակտիվությունը սահմանափակելու համար, սակայն ընդհանուր առմամբ գիտակցում կա, որ նրա դերակատարությունն անսասան է։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բրյուսելյան հանդիպումը բեկումնային լուծումների չհանգեցրեց, թեև ընդհանուր առմամբ հայտարարությունների տոնայնությունը բավական լավատեսական էր։ Աչքի է զարնում որոշակի վերլուծության արժանի մի քանի պահ։ Բելգիայի մայրաքաղաքում կայացած բանակցությունները նախաձեռնել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Վերջինս հանդիպումից հետո հանդես եկավ հայտարարությամբ, որում նշեց խնդիրների հիմնական շրջանակը։
Ադրբեջանի ԱԳՆ–ն պնդում է` Հայաստանի տրամադրած ականապատ դաշտերի քարտեզները ճշգրիտ չեն
ԵՄ առաջնորդը, սակայն, չսահմանափակվեց եռակողմ հանդիպումով, և որոշակի պահի մենակ թողեց Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին` դեմ առ դեմ զրուցելու համար։ Նման ձևաչափով շփում 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ էր տեղի ունենում։ Միևնույն ժամանակ հետաքրքրական է, որ ՀՀ կառավարությունը մեր նյութի նախապատրաստման պահին մեկնաբանություն չտրամադրեց բրյուսելյան առանձնազրույցի վերաբերյալ, որի մասին խոսում էր անձամբ Միշելը։ Ինչի հետ է կապված ՀՀ իշխանությունների նման «գաղտնի» պահվածքը, կարելի է միայն կռահել։

Վերցնել էստաֆետը Ռուսաստանի՞ց

Քաղաքագետ Նորայր Դունամալյանի կարծիքով` կարելի է ենթադրել, որ ԵՄ–ն փորձում է առաջնորդների միջև երկկողմանի շփման ձևաչափ ստեղծել, նպաստել նրանց միջև անմիջական կապի հաստատմանը։ «Չի կարելի բացառել, որ եվրոպացիները այդպիսով ցանկանում են, հնարավորինս սահմանափակել Մոսկվայի դիվանագիտական ակտիվությունն արցախյան և ընդհանուր առմամբ՝ հայ–ադրբեջանական ճակատում», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փորձագետը։

Բարձրացնել նշաձողն ու սկսել սակարկություն անել

Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպումից առաջ ՀՀ վարչապետը Facebook–ի իր էջում հայտարարեց, որ Բաքուն փորձում է փակուղի մտցնել բանակցությունները։ Բանակցություններին նախորդել էր Ալիևի հանդիպումը ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հետ, և համատեղ ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի առաջնորդը Լաչինի միջանցքի տրամաբանությունը կապել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ։
Նա հայտարարել էր, որ եթե Երևանը պնդի այդ միջանցքի վրա մաքսակետերի տեղադրման մասին, ապա Բաքուն նման պայմաններ կպահանջի Լաչինի միջանցքում։ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կտրուկ էր արձագանքել, ասելով, որ Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որևէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ և անընդունելի է Հայաստանի համար։
ԵԱՏՄ նիստը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2021
Ադրբեջանին ուզում են տեսնել ԵԱՏՄ-ում․ կկարողանա՞ արդյոք Հայաստանը դիմակայել
Դունամալյանը դա ադրբեջանական կողմի դիվանագիտական սիրված ոճ է համարում։ Բաքուն սկզբում պահանջների բարձր նշաձող է սահմանում` փորձելով որոշակի շահ կորզել` տեղ թողնելով սակարկելու համար։
«Երբ Ադրբեջանի նախագահը խոսում է Ղարաբաղի կարգավիճակի քննարկումների անընդունելի լինելու մասին կամ այն մասին, որ Սյունիքով ճանապարհը պետք է գործի Լաչինի միջանցքի տրամաբանությամբ, ապա պետք է հասկանալ, որ նա ցանկանում է սակարկություն անել և որևէ բան ստանալ այդ պահանջներից հրաժարվելու փոխարեն», – ասում է Դունամալյանը։

Նախևառաջ տնտեսությունը

Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության մեջ կետ կա տնտեսական համագործակցությունը զարգացնելու և Երևանի ու Բաքվի միջև վստահությունն ամրապնդելու համար հարթակ ստեղծելու մասին։ Բրյուսելը խոստանում է փորձագետներ հատկացնել (խորհրդատուների խումբ) երկու հանրապետությունների միջև սահանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերում աջակցություն ցուցաբերելու համար։ Բայց չէ՞ որ գործընթացն այդ իսկզբանե մեկնարկել էր Մոսկվայի հովանու ներքո։ Եվ հասկանալի չէ` ԵՄ–ի կողմից Հայաստանին և Ադրբեջանին տեխնիկական ինչ աջակցման մասին է խոսքը։
Դունամալյանի խոսքով` առաջին հայացքից կարող է թվալ, որ ԵՄ–ն անձամբ է ցանկանում համակարգել սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Իրականում Բրյուսելում հասկանում են Մոսկվայի անսասան դերակատարությունը։ Միշելի հայտարարության մեջ եռակողմ հայտարարությանը մեջբերում կա, որը, ինչպես հայտնի է, ընդունվել էր ռուսական կողմի միջնորդությամբ։ Բացի այդ, ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը ոչ ոք չի չեղարկել։
«Եվրամիությունն ինքնին չի կարող հակամարտության կարգավորման հարթակ լինել։ Դրա համար ԵԱՀԿ ՄԽ կա։ Կարծում եմ, ԵՄ–ն գործելու է ԵԱՀԿ ՄԽ–ի նավարկուղու մեջ։ Բրյուսելը բավարար քաղաքական լծակներ չունի հակամարտության կարգավորումը համակարգելու համար։ Հիմնական գործունեությունը տնտեսական բնույթ է կրելու։ ԵՄ–ն նպաստելու է հաղորդակցությունների ուղիների բացմանը, կոնկրետ տնտեսական արդյունքներ ձեռք բերելուն», – ենթադրում է մեր զրուցակիցը։
Ներկայիս իրավիճակում ԵՄ–ի համար հետաքրքիր կլիներ պայմանական տնտեսական գոտու ձևավորումը, որը կներառեր Թուրքիան, Հարավային Կովկասն ու Միջին Ասիան։ Քաղաքական առումով ԵՄ–ն ի զորու չէ մի կողմ հրել Ռուսաստանին։ Մոսկվան հզոր ռազմաքաղաքական լծակներ ունի Հարավային Կովկասում, նրա խաղաղապահներն են կանգնած Արցախում, ասում է Դունամալյանը։ Նա հակված է կարծելու, որ ուժային կենտրոնների միջև Հարավային Կովկասում դերերի ինքնատիպ բաշխում կա։ Եվ հեռանկարում գործառույթների այդ բաշխումն առավել հստակ կերևա։
Լրահոս
0