00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թաթոյանը հատուկ զեկույց է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին և Մինսկի խմբի համանախագահներին

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ ՄԻՊ–ն ընդգծել է, որ զեկույցում տեղ գտած իր մոտեցումներն ուղիղ բխում են ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներից ու միջազգային փորձից։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղարկել է հատուկ զեկույց` բացատրական նամակով։ Այս մասին Թաթոյանը գրել է Facebook-ի իր էջում։
Զեկույցը վերաբերում է ադրբեջանական զինված ծառայողների արարքներին, որոնք խախտում են Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքները։

«Փաստաթղթում փաստերով, կոնկրետ օրինակներով ցույց է տրված, որ ադրբեջանական ԶՈւ արարքների պատճառով ամեն օր ոտնահարված են Գեղարքունիքում և Սյունիքում՝ մեր երկրի սահմանային բնակավայրերում ապրող մարդկանց իրավունքները, խաթարված է անվտանգությունն ու նորմալ կյանքը»,– նշել է ՀՀ ՄԻՊ–ը և հավելել, որ բերված են նաև Արարատի մարզի Երասխ համայնքի օրինակները։

Թաթոյանն ընդգծել է, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհները լուծում չեն, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը, ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել այդ ճանապարհները, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները:
Զեկույցը հիմնավորվել է նաև նրանով, որ սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումների սնուցող աղբյուրը Բաքվի կողմից հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը պատերազմից հետո ոչ միայն չի նվազել, այլև խորացել է:
Թաթոյանը ՀՀ նախագահին է ներկայացրել սահմանի փաստահավաք աշխատանքների արդյունքները
ՄԻՊ–ը ևս մեկ անգամ շեշտել է` հայկական գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտ ու ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողներ չպետք է լինեն: Ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: Թաթոյանը նշել է, որ պետք է լինի անվտանգության ապառազմականացված գոտի:
Զեկույցում օրինակով ցույց է տրվել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիման վրա այս գաղափարն արդեն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021թ. սեպտեմբերի 27-ի բանաձևում:
«Իմ այս մոտեցումներն ուղիղ բխում են ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներից ու միջազգային փորձից»,– նշել է Թաթոյանը:
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
Փաշինյանի ցուցումով մեր զորքերը Սյունիքում մինչև վերջին միլիմետրը հետ են քաշվել. Օհանյան
Հիշեցնենք`ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։
Նշենք, որ նոյեմբերի 10–ին էլ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանը գիշերը մաքսակետեր կտեղադրի։
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԱԾ–ն հայտարարեց, որ Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի` ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում նոյեմբերի 15-ին՝ ժամը 00։00-ից ադրբեջանական կողմն անցակետ կտեղակայի սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով։
Ճակատեն տանող ճանապարհը կորցնելով` Սարաշեն, Ճակատեն, Շիկահող և Վերին հանդ գյուղերի 600 բնակիչ բարդ կացության մեջ է հայտնվել։ Եթե նախկինում 10 կիլոմետր էին հատում և Կապան հասնում, ապա հիմա Մեղրիով, Քաջարանով 150 կիլոմետր շրջանց կատարելով պետք է Կապան հասնեն։
Լրահոս
0