Փաշինյանը հայտնել է բրյուսելյան հանդիպման արդյունքը. երկաթուղին կվերագործարկվի

© Photo : official site of the Government of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (14 դեկտեմբերի, 2021թ). Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (14 դեկտեմբերի, 2021թ). Բրյուսել - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կողմերը բրյուսելյան հանդիպումից հետո պայմանավորվել են շարունակել շփումները։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպման ժամանակ վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո,–գրել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն։
Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել շփումները։
Հիշեցնենք` Փաշինյանն այսօր Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։
Տարածաշրջանում կա երկու ռեալ խաղացող. ի՞նչ կարող է տալ Հայաստանին բրյուսելյան հանդիպումը
Միջոցառման շրջանակում նախատեսվում է, որ ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա եվրոպական գործընկերների հետ։
Լրահոս
0