https://armeniasputnik.am/20211216/anna-terqvotastvatsaturjann-yntrvel-e-vestbruqi-qaghaqajin-khvorhrdi-nakhagah-36547524.html
Աննա Թերքոթ–Աստվածատուրյանն ընտրվել է Վեսթբրուքի քաղաքային խորհրդի նախագահ
Աննա Թերքոթ–Աստվածատուրյանն ընտրվել է Վեսթբրուքի քաղաքային խորհրդի նախագահ
ԱՄՆ Մեն նահանգում Աստվածատուրյանը քաղաքական կարիերան սկսել է 2013 թվականից, երբ սկսել է աշխատել Արցախի Հանրապետության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ։ 16.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-16T15:00+0400
2021-12-16T15:00+0400
2021-12-16T15:04+0400
ամն
աննա թերքոթ–աստվածատուրյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/946/51/9465156_0:0:1000:563_1920x0_80_0_0_72727a107d6130f1d3051d2681520d68.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ Վեսթբրուքի քաղաքային խորհուրդը միաձայն իր նախագահ է ընտրել Աննա Թերքոթ–Աստվածատուրյանին, ով այդ պաշտոնում առաջին ներգաղթյալն է և առաջին կինը: Այս մասին տեղեկացնում է Portland Press Herald ամերիկյան ամսագիրը։Քաղաքային խորհուրդը հայտնել է, որ Աննա Աստվածատուրյանին ընտրել են, քանի որ փախստականները երկրում գնալով շատանում են, հետևաբար առաջանում է ներկայացուցիչ ունենալու անհրաժեշտությունը։Նշվում է, որ վերջինս ծնվել է Ադրբեջանում, սակայն, երբ նա դեռ երեխա է եղել, ընտանիքը ստիպված է եղել լքել Բաքուն` հայերի դեմ իրականացվող հարձակումների պատճառով։ Ընտանիքը 3 տարի ապրել է Հայաստանում, ինչից հետո տեղափոխվել են ԱՄՆ։ Նա Վեսթբրուքում ապրում է արդեն 30 տարի։Թերքոթը Բաքվում երկար ժամանակ մասնագիտացած է եղել միջազգային իրավունքի ոլորտում։ ԱՄՆ–ում Աստվածատուրյանը սովորել է իրավաբանական դպրոցում, այնուհետև աշխատել Հաագայի Միջազգային քրեական դատարանում։ 2021-ին հրապարկել է Բաքվի ջարդերի իր օրագիրը` «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» վերնագրով։ԱՄՆ Մեն նահանգում նա քաղաքական կարիերան սկսել է 2013 թվականից, երբ սկսել է աշխատել Արցախի Հանրապետության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ։ Մի քանի տարի անց դարձել է Վեսթբրուքի քաղաքային խորհրդի անդամ։
https://armeniasputnik.am/20171125/haxtanaki-giny-amerikan-gravats-baqveci-hayuhu-xostovanutyuny-9583625.html
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/946/51/9465156_59:0:942:662_1920x0_80_0_0_44f3d726dc67ae2d48334e2431f88b9d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ամն, աննա թերքոթ–աստվածատուրյան
ամն, աննա թերքոթ–աստվածատուրյան
Աննա Թերքոթ–Աստվածատուրյանն ընտրվել է Վեսթբրուքի քաղաքային խորհրդի նախագահ
15:00 16.12.2021 (Թարմացված է: 15:04 16.12.2021) ԱՄՆ Մեն նահանգում Աստվածատուրյանը քաղաքական կարիերան սկսել է 2013 թվականից, երբ սկսել է աշխատել Արցախի Հանրապետության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ Վեսթբրուքի քաղաքային խորհուրդը միաձայն իր նախագահ է ընտրել Աննա Թերքոթ–Աստվածատուրյանին, ով այդ պաշտոնում առաջին ներգաղթյալն է և առաջին կինը: Այս մասին տեղեկացնում է
Portland Press Herald ամերիկյան ամսագիրը։
Քաղաքային խորհուրդը հայտնել է, որ Աննա Աստվածատուրյանին ընտրել են, քանի որ փախստականները երկրում գնալով շատանում են, հետևաբար առաջանում է ներկայացուցիչ ունենալու անհրաժեշտությունը։
«Ես անհամբերությամբ եմ սպասում քննարկումներին, որտեղ որպես միջնորդ կհանդիսանամ փախստականների աջակցման հարցում։ Իմ հիմնական նպատակներից մեկն է նաև ավելի սերտորեն համագործակցել դպրոցների հետ բյուջեի հարցերով»,– ասել է Աստվածատուրյանը։
Նշվում է, որ վերջինս ծնվել է Ադրբեջանում, սակայն, երբ նա դեռ երեխա է եղել, ընտանիքը ստիպված է եղել լքել Բաքուն` հայերի դեմ իրականացվող հարձակումների պատճառով։ Ընտանիքը 3 տարի ապրել է Հայաստանում, ինչից հետո տեղափոխվել են ԱՄՆ։ Նա Վեսթբրուքում ապրում է արդեն 30 տարի։
Թերքոթը Բաքվում երկար ժամանակ մասնագիտացած է եղել միջազգային իրավունքի ոլորտում։ ԱՄՆ–ում Աստվածատուրյանը սովորել է իրավաբանական դպրոցում, այնուհետև աշխատել Հաագայի Միջազգային քրեական դատարանում։ 2021-ին հրապարկել է Բաքվի ջարդերի իր օրագիրը` «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» վերնագրով։
ԱՄՆ Մեն նահանգում նա քաղաքական կարիերան սկսել է 2013 թվականից, երբ սկսել է աշխատել Արցախի Հանրապետության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ։ Մի քանի տարի անց դարձել է Վեսթբրուքի քաղաքային խորհրդի անդամ։