Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ ու հրավիրել Հայաստան

© Photo : Facebook / ՀՀ Անվտանգության խորհուրդ / Security Council of ArmeniaԱրմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԱԽ քարտուղարն ու Բայդենի խորհրդականը տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցեր են քննարկել։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 15-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այս համատեքստում քննարկվել են նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցության հնարավորությունները, որոնք անվտանգային հավելյալ երաշխիքներ կստեղծեն երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման համար։
Կողմերը արձանագրել են ՀՀ ժողովրդավարական բարեփոխումների ձեռքբերումները, որոնք առանձնահատուկ դերակատարություն ունեն հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում։ Այս առնչությամբ, Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Սալիվանին Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին Հայաստանին հրավիրելու կապակցությամբ, ինչը նաև այդ հաջողությունների փաստացի արձանագրումն է։
Հանդիպման վերջում Արմեն Գրիգորյանը Ջեյք Սալիվանին հրավիրել է Հայաստան։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակարոնն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (15 դեկտեմբերի, 2021թ). Բրյուսելում - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
Փաշինյանը, Ալիևն ու Մակրոնը հանդիպել են Բրյուսելում
Լրահոս
0