00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չի կարելի պահանջել ԱԺ խոսնակի հրաժարականը, բայց շատ հանգիստ կարելի է փոխել քաղաքապետին

© Sputnik / Asatur YesayantsЦеремония открытия парка, отремонтированного к 2800-летию Еревана (10 мая 2019). Ереван
Церемония открытия парка, отремонтированного к 2800-летию Еревана (10 мая 2019). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ոչ մեկի համար էլ մի մեծ անակնկալ չէր այն լուրը, որ Երևանի ավագանու անդամները ստորագրահավաք են նախաձեռնել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով։
Ախր վաղուց արդեն զգում էինք, որ ինչպես կասեր շեքսպիրյան «Համլետի» հերոսը, ինչ-որ բան այն չէ Հայկական թագավորությունում։ Ամեն օր լսում ենք, որ Հայաստանում վերջապես իսկական ժողովրդավարություն է հաստատվել, բայց նայում ենք իրականությանը, և ակամայից կասկածներ են սկսում կրծել մեր առանց այն էլ բզկտված ու խռով հոգին՝ բայց արդյոք սա դեմոկրատիա՞ է, թե՞ անոկրատիա։
Տարօրինակ ժամանակներ, երբ չի կարելի պահանջել խորհրդարանի ղեկավարի հրաժարականը, բայց շատ հանգիստ կարելի է փոխել քաղաքապետին
Երևի գիտեք, թե ինչ է անոկրատիան։ Այո′, արտաքնապես նույն դեմոկրատիան է, ուղղակի այնքան ձևախեղված է, որ դարձել է լրիվ վերահսկվող և ուղղորդվող։ Այսինքն, ընտրությունները կարող են լինել ազատ և արդար, բայց շատ հստակ հնարքներ կիրառելով, իշխանություններին հաջողվում է հասնել այն բանին, որ քաղաքացիները հիմնականում զրկվում են կառավարության քաղաքականության վրա ազդելու որևէ հնարավորությունից։
Համաձայնե′ք, այդ հնարքները մեզ լավ ծանոթ են, որովհետև վերջին տարիներին դարձել են մեր կյանքի անքակտելի մասը։ Առաջին՝ ընդդիմության վիլիֆիկացիա կամ հրեշացում, այսինքն շարունակաբար շատ տհաճ բաներ ես ասում կամ գրում ընդդիմադիրների մասին, ձգտելով հասարակության շրջանում խիստ բացասական կարծիք ձևավորել նրանց վերաբերյալ։
«Ուզում եմ գնալ Մարս և այն դարձնել իմ տունը». Իլոն Մասկը չի սիրում արձակուրդները
Երկրորդ՝ անհամաչափ ոստիկանական ուժի կիրառում բողոքի գործողությունների ժամանակ։ Երևի հիշում եք, որ հենց դրանում մեղադրեց Հայաստանի իշխանություններին միջազգային ամենահայտնի իրավապաշտպան կազմակերպություններից մեկը։ Եվ վերջապես ևս մի պարզունակ հնարք, որն ի դեպ վաղուց կիրառել են Հայաստանի բոլոր իշխանությունները՝ ամեն ինչ վերահսկելու համար հարկավոր է ուղղակի բացառել ընդդիմադիր կեցվածքի անխտիր բոլոր դրսևորումները տարբեր օղակներում, մանավանդ՝ խոշոր քաղաքների կառավարման մակարդակում։
Տեսե′ք։ Հայաստանում կա մոտ 50 քաղաք, բայց խոշորները երեքն են՝ մեկ միլիոնանոց Երևանը, Գյումրին՝ մոտ 120 հազար բնակչությամբ, և Վանաձորը, որտեղ, պաշտոնական որոշ աղբյուրների համաձայն, այժմ ապրում է մոտ 85 հազար մարդ։ Այսինքն, միայն այս երեք բնակավայրերում է խտացած 3 միլիոնանոց Հայաստանի ընտրողների մի շատ զգալի մասը։
Հայ–թուրքական արձանագրությունների ստորագրում. Ցյուրիխ - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Ամեն ինչ շատ վատ սկսվեց, կամ ինչպես հասանք հայ-թուրքական «սիրախաղի» 3–րդ արարին
Ու հենց այս տարի իշխող կուսակցությունը, եթե կարելի է այսպես ասել՝ «կորցրեց» երեք ամենախոշոր քաղաքները։ Մեկնաբանների կարծիքով, նման պայմաններում իշխանությունը վերականգնելու վաղուց փորձված ու նախկին իշխանությունների կողմից էլ մեծ հաջողությամբ կիրառված երեք ձև կա. առաջին՝ չես էլ ձգտում զբաղեցնել բարձրագույն պաշտոնը, ուղղակի կոալիցիա ես կազմում այն ուժի հետ, որի ներկայացուցիչը ճիշտ նույն բանը կանի, ինչ դու կանեիր։ Երկրորդ՝ եթե առաջին տարբերակը չի անցնում, պետք է ամեն ինչ անել չեզոքացնելու համար այն մարդուն, որը չի ուզում քեզ հետ համագործակցել։ Եվ երրորդ՝ պարզապես ստիպել «անհնազանդին» հրաժարվել պաշտոնից, իսկ եթե կամովին չի գնում, հեռացնել նրան մեծամասնության քվեարկությամբ։
Լավ, հանգիստ թողնենք Գյումրին ու Վանաձորը և անդրադառնանք իշխանության համար ամենամեծ վտանգը ներկայացնող Երևանին։ Բա, իհարկե, վտանգ է ներկայացնում, և անկախության արշալույսին հենց այդ պատճառով մայրաքաղաքի քաղաքապետը ոչ թե ընտրվում էր, այլ նշանակվում։
Արցախյան դասեր. «կոնվեյերից թռնելուց» առաջ անպայման հաշվարկիր` որտեղ ես վայրէջք կատարելու
Որովհետև աշխարհի փորձն է ցույց տալիս, որ խոշոր քաղաքների քաղաքապետերը երբեմն նաև երկրի ղեկավար են դառնում։ Օրինակ, Մեքսիկայի ներկա նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, որը մայրաքաղաք Մեխիկոյի քաղաքապետն է եղել, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը տարիներ առաջ Առնոլդ Շվարցենեգերի հետ հեծանվով շրջում էր իր ղեկավարած Լոնդոնի փողոցներով։ Ռեջեփ Էրդողանը, որը, ինչպես հիշում եք, Թուրքիայի ամենամեծ քաղաքի՝ Ստամբուլի քաղաքապետն էր։
Եվ վերջապես ինչո՞ւ հեռու գնանք՝ չէ՞ որ մեր իշխանություններն էլ Հայկ Մարությանից ազատվելու գաղափարը ծանր ու թեթև անելուց առաջ հաստատ հիշել են, թե ինչպես ժամանակին Թբիլիսիի քաղաքապետ Միխեիլ Սաակաշվիլին ուղղակի մտավ խորհրդարան ու բառիս բուն իմաստով դուրս քշեց նախագահ Էդուարդ Շևարդնաձեին ու նրա ամբողջ թիմին։
Премьер-министр Никол Пашинян общается с жителями общины Гандзак во время ознакомления с процессом дорожно-ремонтных работ в регионе (17 августа 2020). Гегаркуник - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
Մենք այս իշխանություններին հո դեմ չենք. հայաստանյան հիվանդության տեղական դրսևորումները
Դժվար է ասել, թե երբ և ինչով կավարտվի Երևանի քաղաքապետի պատմությունը, բայց գոնե մեկ հարց առայժմ մնում է անպատասխան։ Երբ ընդդիմությունը ցանկանում է բարձրացնել խորհրդարանի ղեկավարի պաշտոնանկության հարցը, իշխողները վրդովված արձագանքում են՝ «Չեք էլ ամաչում, բա հիմա՝ այս ծանր պայմաններում, դրա ժամանա՞կն է»։ Բայց երբ նույն իշխանավորները ուզում են Երևանի քաղաքապետին փոխել, նրանց մտքով էլ չի անցնում՝ բա հիմա դրա ժամանա՞կն է։
Լրահոս
0