00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանն ու Բաքուն իրենք պետք է հաշտության ձև գտնեն. Մարուքյանը` բրյուսելյան հանդիպման մասին

© Sputnik / Andranik Ghazaryan«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը տարվա ամփոփման թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ (16 դեկտեմբերի, 2021թ). Երևան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը տարվա ամփոփման թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ (16 դեկտեմբերի, 2021թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
Բաժանորդագրվել
Քաղաքական գործիչը կարծում է, որ ուժային ոչ մի կենտրոն Ղարաբաղյան հակամարտության կողմերին չի ներկայացնի պատրաստի լուծումներ։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի–Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրենք գտնեն ու կիրառեն հակամարտության կարգավորման մեխանիզմներ, արտաքին խաղացողները միայն կարող են աջակցել, ոչ ավելին։ Այդ մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Մեկնաբանելով Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը` Մարուքյանը նշեց, որ այն դարձավ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած հանդիպման տրամաբանական շարունակությունը։

«Այսօր միջազգային հանրությունը շահագրգռված է, որ Հարավային Կովկասում լինի խաղաղություն։ Խաղաղությանը միտված նախաձեռնությունները ստանում են աջակցություն, մնում է միայն, որ կողմերը գտնեն ընդհանուր լեզու։ Դա մեր խնդիրն է։ Մենք ինքներս պետք է դրան հասնենք»,– ասաց Մարուքյանը։

Քաղաքական գործչի համոզմամբ`արտաքին ոչ մի խաղացող չի ստանձնի այդքան լուրջ պատասխանատվություն և պարտադրի կամ առաջարկի կոնֆլիկտի կողմերին ինչ–որ պատրաստի միջոցներ, որովհետև հաջորդ էսկալացիայի ժամանակ բոլորը կմեղադրեն հենց այդ միջնորդներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (14 դեկտեմբերի, 2021թ). Բրյուսել - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Փաշինյանը հայտնել է բրյուսելյան հանդիպման արդյունքը. երկաթուղին կվերագործարկվի
Մարուքյանի խոսքով` ներկա իրավիճակում Հայաստանի համար բանակցություններում գերակա պետք է դառա ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը հայկական սուվերեն տարածքներից` Սյունիքից ու Գեղարքունիքից, ինչպես նաև գերիների վերադարձը։
ԼՀԿ նախագահն ընդգծեց, որ գերիների հարցը չպետք է լինի սակարկումների թեմա։ Նրանց վերադարձի դիմաց նախապայմանների առաջքաշումն ահաբեկիչների գործելաոճն է, իսկ նրանց հետ, ինչպես հայտնի է, չեն բանակցում։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 14-ին հանդիպեցին Բրյուսելում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն վերահստատել են երկաթգծի աշխատանքի վերականգնման պայմանավորվածությունը։
Բելգիայի մայրաքաղաքում ևս մեկ հանդիպում կայացավ դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ։
Լրահոս
0