Եվս մեկ օր՝ առանց տեղումների. եղանակի տեսություն

© Sputnik / Aram Nesesyan / Երևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամենացածր ջերմաստիճանը սպասվում է Շիրակի մարզում, ամենաբարձրը՝ Տավուշում ու Սյունիքի հովիտներում։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ի կեսօրից հետո, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Ամենացածր ջերմաստիճանը սպասվում է Շիրակի մարզում՝ -12 (գիշերը), ամենաբարձրը՝ Տավուշում ու Սյունիքի հովիտներում (+16)։
© official site of MES of RAԵղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Եղանակի կանխատեսում
Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում նույնպես դեկտեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի ցերեկը՝ +6-ից +8, երեկոյան՝ +2-ից +4 աստիճան։
Լրահոս
0