00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է Մակրոնը Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպել. Մոսկվայի և Փարիզի շահերը համընկնո՞ւմ են

© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակարոնի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (15 դեկտեմբերի, 2021թ). Բրյուսել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակարոնի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (15 դեկտեմբերի, 2021թ). Բրյուսել - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակարոնի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (15 դեկտեմբերի, 2021թ). Բրյուսել
Բաժանորդագրվել
Թուրքական ազդեցության աճն ու Երևանի հետ հատուկ հարաբերությունները Փարիզին ստիպում են ավելի ակտիվ մասնակցել Կովկասում տեղի ունեցողին։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ֆրանսիական դիվանագիտությունը վերջին օրերին նկատելի ակտիվություն է ցուցաբերում հայ-ադրբեջանական ուղղությամբ։ Այդ մասին է վկայում թեկուզ միայն Բրյուսելում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կրկնակի հանդիպումը, որը կազմակերպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Մինչ այդ` դեկտեմբերի 14-ին, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը բանակցություններ են անցկացրել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ, իսկ հաջորդ օրը հակամարտող երկրների ղեկավարների հանդիպման նախաձեռնողն արդեն Մակրոնն է եղել:
«Մենք երբեք չենք լքի հայերին». Մակրոնի գրառումն ու Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութը
Դրան զուգահեռ Հայաստանում ինտենսիվորեն աշխատում է Ֆրանսիայի նոր դեսպան Անն Լույոն։ Այս մասին է վկայում վերջին շրջանում հայ պաշտոնյաների հետ նրա հանդիպումների ավելի քան խիտ գրաֆիկը։ Դեկտեմբերի 13-ին դիվանագիտական առաքելության ղեկավարը միանգամից երկու հանդիպում է ունեցել` նախագահ Արմեն Սարգսյանի ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ: Նոյեմբերի վերջին դեսպանը բանակցություններ է վարել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, մինչ այդ՝ պաշտպանության նախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։
Մեկնաբանելով Փարիզի դիվանագիտական ակտիվությունը՝ քաղաքագետ Բենիամին Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ առաջին հերթին դա պայմանավորված է Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ավանդական սերտ հարաբերություններով, իսկ որոշ առումով՝ նաև առաջիկա նախագահական ընտրություններով։ Ֆրանսիայում է կես միլիոնանոց հայկական համայնք է ապրում, այն կարող է զգալի ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա։

«Անշուշտ, Փարիզը բավարարված չէ անցյալ տարվա պատերազմի արդյունքներից․այն հանգեցրեց տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության աճին։ Հենց այդ պատճառով էլ Ֆրանսիան հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի հետ հարաբերություններին։ Պատերազմից հետո Մակրոնը բազմիցս Հայաստանին օգնության տարբեր ծրագրեր է առաջարկել, վերջերս Փարիզում Հայաստանի արտգործնախարարի այցի ընթացքում2021-2026 թթ. տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ է ստորագրվել», - ասաց Պողոսյանը։

Միևնույն ժամանակ քաղաքագետը հակված չէ մտածելու, թե Ֆրանսիան կփորձի Ռուսաստանին խաղից դուրս մղել և իր վրա վերցնել Երևանի և Բաքվի բանակցությունների մոդերացիան։ Փորձագետը հիշեցնում է, որ Բրյուսելում Մակրոն-Փաշինյան-Ալիև բանակցություններին նախորդել է Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը: Բնական է, որ Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, Հայաստանի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունեցող, ձգտում է իր ուրույն տեղը զբաղեցնել այս գործընթացում, բայց դատելով Պուտինի և Մակրոնի հաճախակի քննարկումներից՝ Փարիզը ամենևին չի ձգտում խաղից դուրս թողնել Մոսկվային։
Փորձագետը պնդում է, որ երկա իրավիճակում Մոսկվայի ու Փարիզի շահերը ինչ-որ տեղ նույնիսկ համընկնում են։ Երկու տերությունները շահագրգռված են, որ տարածաշրջանում գոնե հարաբերական կայունություն լինի, քանի որ ռազմական գործողությունների վերսկսումը ոչ մեկին ձեռնտու չէ։ Ավելին, Մոսկվան ուրախ կլիներ արևմտյան գործընկերների հետ կիսել պատասխանատվությունը Արցախի հետպատերազմյան վերականգնման հարցում։
Здание МИД РФ - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում ԵԱՀԿ դերը
«Միանշանակ Մոսկվան չի ուզում միայնակ լուծել տարածաշրջանում հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրներն ու հակամարտության կողմերի կողմից քննադատության առարկա դառնալ։ Այս տեսանկյունից Ռուսաստանը շահագրգռված է Ֆրանսիայի հետ համագործակցությամբ, ինչը չի էլ թաքցնում», - ասում է Պողոսյանը։
Անշուշտ, ռազմական տեսանկյունից դժվար թե Ռուսաստանը պատրաստ է ինչ-որ մեկի հետ կիսել իր լծակները, բայց տնտեսական առումով երրորդ ուժերի ներգրավումը միայն նրա օգտին է խոսում։ Ուժի բոլոր կենտրոնները հասկանում են, որ խաղաղության ամրապնդման կարևորագույն գործիքներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապերի ակտիվացումն է։
ՌԴ-ն ու ԵՄ–ն բաշխում են դերերը. փորձագետն ամփոփել է Փաշինյան-Ալիև բանակցությունները
Վերադառնալով հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգին՝ Պողոսյանը նշում է, որ Փարիզը ցանկություն ունի տարբեր մակարդակներով օգնություն ցուցաբերել Հայաստանին։ Բայց դեռ դժվար է առարկայական խոսել հեռանկարների մասին, դրա համար ժամանակ է պետք։
Լրահոս
0