00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են հատկապես այս գերիները կալանավորվել. ՄԻՊ–ը համոզիչ չի համարում հիմնավորումները

© Sputnik / Asatur YesayantsԱրման Թաթոյան
Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
Արման Թաթոյան
Բաժանորդագրվել
Արման Թաթոյանի համոզմամբ` բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները խախտել են ՀՀ գերեվարված զինծառայողների անմեղության կանխավարկածի իրավունքը:
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը համոզիչ չի համարում ադրբեջանական գերությունից վերադարձած 4 զինծառայողների կալանավորումների իրավաչափությունը։ Նա այդ մասին գրել է Facebook–ի իր էջում։
2021թ. նոյեմբերի 14-ի և 16-ի ադրբեջանական զինված հարձակումներից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և գերությունից վերադառնալուց հետո Հայաստանում ազատությունից զրկվել են չորս զինծառայողներ։
ՄԻՊ–ը նշել է, որ քրեական դատավարության հետ կապ չունեցող՝ ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունները խախտել են ՀՀ գերեվարված զինծառայողների անմեղության կանխավարկածի իրավունքը՝ որպես արդար դատաքննության հիմնարար բաղադրատարր:

«Առանցքային է, որ դրանք արվել են մինչև զինծառայողների վերադարձը ադրբեջանական գերությունից և ունեցել են կանխակալ բնույթ: Դրանք խնդիրներ են ստեղծել քրեական հետապնդման համար. առաջացրել են քրեական գործ քննող մարմինների վրա օրենքով չնախատեսված ազդեցության ակնհայտ չփարատված կասկածներ», – գրել է Թաթոյանը։

Նրա խոսքով` առկա են բազմաթիվ ապացույցներ առ այն, որ ադրբեջանական զինված ուժերը, իրավապահ մարմինները և այլ ծառայողներ հայ գերիների նկատմամբ գործել են տարբեր հանցանքներ, բացի այդ, ադրբեջանական իշխանությունները, գերիների իրավունքների միջազգային կանոնների խախտմամբ, արհեստական ձգձգել են և շարունակում են ձգձգել գերիների հայրենադարձությունը։
«Ուստի Մարդու իրավունքների պաշտպանի գրությամբ պարզաբանումներ կպահանջվեն այն մասին, թե ՀՀ քրեական հետապնդման մարմինն ինչ միջոցներ է ձեռնարկել ՀՀ զինծառայողների իրավունքների խախտումների, այն է՝ նշված հանցանքների մեջ մեղավոր անձանց պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելն ապահովելու ուղղությամբ»,– նշել է Թաթոյանը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նատիա Նածվլիշվիլին (16 դեկտեմբերի, 2021թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
ՀՀ ՄԻՊ–ն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը
Ըստ նրա՝ պարզաբանման է ենթակա նաև այն հարցը, թե քրեական քաղաքականության ինչ կանոններ են հիմք ընդունվում գերությունից վերադարձած զինծառայողներին կալանքի միջնորդություններ ներկայացնելու հարցում և ինչու հատկապես 2021թ. նոյեմբերի 14-ին ու 16-ին գերեվարված զինծառայողների համար ներկայացվեցին կալանքի միջնորդություններ, որոնք անմիջապես հաջորդեցին գործադիր ու օրենսդիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հետո:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նշված զինծառայողների բացի, ՔԿՀ-ներում դեկտեմբերի 14-ին առանձնազրույցներ է ունեցել նաև այն զինծառայողների հետ, որոնք կալանավորվել են՝ կապված նոյեմբերի 14-ի և 16-ի ադրբեջանական զինված հարձակումների հետ, բայց չեն գերեվարվել: Նրանց իրավունքների հարցով նույնպես գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին:
Թաթոյանը հատուկ շեշտել է` իր այս հայտարարությունով քրեական հետապնդման մարմինների կողմից նշված հարցերով քրեական գործեր կամ քրեական հետապնդումներ հարուցելը կամ չհարուցելը կասկածի տակ չի դրվում. այն վերաբերում է գերությունից վերադարձած 4 զինծառայողներին ազատությունից զրկելու, այն է՝ կալանավորելու իրավաչափությանը։
Կարեն Անդրեասյան - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Անդրեասյանը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրները
Լրահոս
0