Աղվան Հովսեփյանի քրգործով հարցաքննվել է նաև Հովիկ Աբրահամյանը. ԶԼՄ

© Sputnik / Aram Nersesyan / Международная конференция в Следственном комитете Армении на тему "Расследование преступлений с участием несовершеннолетних"
Международная конференция в Следственном комитете Армении на тему Расследование преступлений с участием несовершеннолетних - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի քրեական գործի նախաքննության ավարտի մասին։ Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթին հաստատել է Հովսեփյանի փսստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ քրեական գործը շինծու գործ է:
Ըստ պարբերականի, քրեական գործով հարցաքննվել են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՕԵԿ Նախագահ, ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Աժ պատգամավորներ և այլ պաշտոնյաներ, որոնց անունները օրաթերթը խոստանում է հրապարակել առաջիկայում:
Աղվան Հովսեփյանի կալանավորումը երկարացվեց ևս երկու ամսով
Ըստ իրավապահների՝ Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190 միլիոն դրամ կաշառք և խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք. խոսքն ընդհանուր առմամբ 4 միլիոն 580 հազար դոլարի մասին է:
Լրահոս
0