00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաթերքում զիփլայնի կառուցումը կմեծացնի դեպի Արցախ զբոսաշրջային հոսքը

© Sputnik / Aram NersesyanСело Атерк, Карабах
Село Атерк, Карабах - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2021
Բաժանորդագրվել
Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղը հերոսական պատմություն ու նույնքան հերոսական դրվագներ է կերտել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, բայց պատերազմից հետո Հաթերքի բնակիչները ստիպված են որպես այլ պետության տարածք նայել մի քանի կիլիոմետր հեռու Քարվաճառին ու Դադիվանքին։ Հաթերքի բնակիչ,վետերան-ազատամարտիկ Յուրա Հարությունյանի հետ զրուցելիս տեղեկանում ենք, որ 1992-ի հունիսին, երբ գյուղը գրավել էին ադրբեջանցիները, բնակիչները գերադասել են ազատագրել Քարվաճառը, հետո նոր միայն՝ իրենց ծննդավայր Հաթերքը, քանի որ Քարվաճառն անչափ կարևոր ռազմավարական նշանակություն ունի։
«Էն ժամանակ հայերը իրար հետ եղբայրություն էին անում, ուզում էին անպայման հաղթել, իսկ հիմա պառակտված են, չի ստացվում միավորվելը։ Հիմա Հայաստանի իշխանությունը ոչինչ չի անում, Ալիևը որ վեր է կենում խոսում՝ մարդ ամոթից գետինն է մտնում։ Լավ, մենք ո՞նց կարող ենք լռել կամ ընդունել, որ ապրենք թուրքի տիրապետման տակ»,-ասում է Յուրա Հարությունյանը՝ պատմելով պատերազմի ընթացքի մասին։
«Կռիվը ո՞նց կարող ես հաղթել, եթե միայն նահանջի հրաման են տալիս, իսկ երկրորդ գիծ չկա։ Դա կազմակերպված էր, էդպես կազմակերպված էլ եկան հասան Շուշի։ Կազմակերպված էր շուտվանից, որ հայ ազգը պառակտեն»,-Հաթերքի բնակչի խոսքն է։
Հանդիպում եմ Հաթերքի մեկ այլ բնակիչ Ռաֆիկ Գրիգորյանին։ Ասում է՝ Արցախի համար նախկին ու ներկա պատերազմների մեջ սարի ու ձորի տարբերություն կար, բայց անորոշությունը երկիրը կրծող երևույթ է․ «Մեր գյուղի համբավը միշտ էլ մեծ է եղել, բայց այսօր էն չի։ Ճիշտ է, հուսահատված չենք, ամեն տանը մարդ կա, բայց որ թուրքի ավտոշարասյունը գնում է Քարվաճառի կողմը, մի քիչ էն չի, էլի»։
Անգեղակոթի ճակատագիրը․ ճանապա՞րհ, թե՞ միջանցք
Պատերազմի ժամանակ ծերերը, կանայք ու երեխաները չեն հեռացել Հաթերքից։ 80-ամյա Էլեոնորա Դավթյանին փողոցում հանդիպեցի։ Արևին թիկն տված՝ պատմում է կռվի առաջին րոպեներին իր զգացողությունների մասին։ Ասում է՝ եթե թուրքը մեր տղաներին է խփում, մենք էլ իրենց պիտի նույնկերպ պատասխանենք․ «Սրա առաջը պիտի առնեն, պիտի պաշտպանեն մեր երկիրը, թե չէ թուրքը անընդհատ կխփի։ Թուրքը միշտ էլ կրակում է, միշտ էլ հայի է սպանում։ Թուրքի քոչը որ գալիս անցնում էր, մենք տնից դուրս չէինք գալիս, որ մարդ չսպանեն»։
Տիկին Էլեոնորային հարցնում եմ՝ Ադրբեջանն ասում է՝ եթե հաշտվենք, և Արցախը լինի իր տիրապետման տակ, ամեն ինչ այլ կլինի, հաշտ ու խաղաղ։ «Վայ-վայ-վայ․․․ չկա էդպիսի բան, չի լինի էդպիսի բան»,-միանգամից արձագանքում է Հաթերքի բնակչուհին։
Եղցահող գյուղի համայնապատկեր  - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Եղցահողի բարձունքի երեխաները երազում են Շուշին ազատագրելու մասին
Հաթերքում պատերազմից հետո բնակվում է մոտ 1800 մարդ, այդ թվում՝ 500-ից ավելի երեխա։ Ի տարբերություն այլ բնակավայրերի՝ այստեղ մարդկանց թիվն ավելացել է՝ ի հաշիվ Հադրութից ու Քարվաճառից տեղահանվածների։ Գյուղապետ Վարդան Գրիգորյանն ասում է՝ կարողանում են մարդկանց տներով ապահովել, բայց դժվար է աշխատանքի հարցը։
Շատերն են հիանում Հաթերքի գեղատեսիլ բնությամբ, ու գյուղն ունի զբոսաշրջային կենտրոն դառնալու լավ հնարավորություն։ Տեղացիներն ասում են՝ կիրճի վրա եթե զիփլայն կառուցվի, ապա Արցախի այս վայրը դեպի իրեն կձգի ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի զբոսաշրջիկների՝ նաև անվտանգության ապահովման ավելի բարձր մակարդակ ապահովելով։
Լրահոս
0