00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հների ռեինկարնացիա. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նորից նույն գետը կմտնե՞ն

© Photo : administration of Robert KocharyanՍերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2021
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախկին ու ներկա առաջնորդներն ասել են, որ պատրաստվում են առաջադրվել հաջորդ ընտրություններին։ ՀՀ նախկին նախագահներն էլ են մասնակցում քաղաքական անցուդարձին, բայց կցանկանա՞ն արդյոք նորից վերցնել իշխանության ղեկը։ Այդ մասին՝ Sputnik Արմենիայի հոդվածում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին և պատրաստվում է դա անել ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսի հետ: Դեկտեմբերի 16-ին կայացած ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան Պիերը։
Ամեն ինչ համեմատության մեջ է երևում, այդ թվում՝ պետությունների ոչ այնքան հին ղեկավարների ու կառավարությունների` նորից նույն գետը մտնելու ձգտումը։
Հայացք հայկական ափերից։ Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հազիվ թե կարողանան իրենց նախկին աշխատասենյակներ վերադառնալ, առավել ևս որ Քոչարյանը, շարունակելով ներկայիս իշխանության կոշտ ընդդիմություն մնալ, բազմիցս հայտարարել է, որ անցյալին վերադարձ չի լինելու։
Ինչ վերաբերում է Սարգսյանին ( ինչ էլ նրա մասին խոսեն), նախկին վարչապետի, ապա նախագահի և հետո նորից վարչապետի՝ սեփական հնարավորությունները սթափ գնահատելու ունակությունը չես կարող հերքել։ Փաշինյանը Սարգսյանին չի սիրում, Սարգսյանը՝ Փաշինյանին, բայց նախկին նախագահը իրեն էլ չի տեսնում հակառակորդի տեղում։ Հարցը ոչ միայն անձնական թշնամանքն է, այլ առաջին հերթին այն, որ շա՜տ–շատերը չեն ուզում, որ Սարգսյանը ստանձնի երկրի ղեկավարի դերը։
Полицейские на площади Республики  - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2021
Կոշիկներ պարոն նախարարի համար, կամ ՆԳՆ-ի անվանափոխության ոդիսականը
Հայացք ամերիկյան ափերից։ Բրիտանական GB News հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրվել 2024 թվականի նախագահական ընտրություններում: Նման մտադրություն է հայտնել նաև գործող առաջնորդ Ջո Բայդենը։ Ի՞նչը կարող է խանգարել, որ ԱՄՆ–նախկին և գործող նախագահները մտադրություններն իրականություն դառնան։
Ամերիկյան դեպքում՝ տարիքը (թեև այդ գործոն հայկականի դեպքում ևս կա․ ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սարգսյանը վաղուց արդեն պատանիներ չեն)։
Բայց Բայդենը 2024թ․-ին կդառնա 82 տարեկան, Թրամփը՝ 78, թեև սա ինչ-որ կերպ դեռ կարելի էր ընդունել, եթե չլինեին ԱՄՆ նախկին նախագահի` ադեկվատությամբ աչքի չընկնող արտահայտություններն ու քայլերը և գործող նախագահի վախեցնող սայթաքումները (օրինակ` նա նահանգապետուհուն «միստեր» է անվանում)։ Ակնհայտ է, որ սա այն դեպքը չէ, երբ կարող ես ասել. «Ծեր ձին ակոսները չի փչացնի»։
Սելֆիի չեմպիոնը Հայաստանում, կամ ինչպես էին լուսինը «պահում» սառնարանում
Բայդենի միակ նվաճումը, ինչպես նշում է ամերիկյան մամուլը, այն է, որ «տասնամյակներ շարունակ Սենատում ոչնչի չհասնելով՝ նա բավականաչափ ծերացել է և բավականաչափ սպիտակ է մնացել»:
Համաշխարհային պատմությունը քաղաքական երկարակեցության բազմաթիվ դեպքեր գիտի՝ երկրի ղեկին գտնվելու 81-ից մինչև 93 տարի միջակայքով, բայց այստեղ կյանքից հոգնած ղեկավարների մի առանձնահատկություն կա, որին դժվար է ուշադրություն չդարձնել։ Եթե 80-ամյակի շեմը հատած տասնյակ առաջին դեմքերի ցանկից հանենք անգլուհի Եղիսաբեթ 2-րդին (95 տարեկան), ապա մյուս ինը մնում են Պաղեստինի, Բելիզի, Քուվեյթի, Մալայզիայի, Սաուդյան Արաբիայի, Կամերունի ղեկավարները․․․․ իսկույն երևում է՝ Դանիա չէ, մեղմ ասած․․․
Տարիքը՝ տարիք, բայց ամեն դեպքում օվկիանոսի մի կողմում երկու ամերիկացի, մյուս կողմում երկու հայ չեն կարող չհասկանալ, որ եղածը եղած է, անցել-գնացել է։ Այդ դեպքում ինչի՞ համար են ավելորդ շարժումները։
Акция протеста оппозиции перед Домом правительства с требованием отставки правительства Армении во главе с премьер-министром (10 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2021
Ղեկավարներին միշտ ու ամենուրեք հայհոյում են, պատիժներն են տարբեր
Ամերիկացիների մասին։ Վերլուծաբաններից շատերը կարծում են, որ նախագահական մրցավազքում նրանք հնարավոր մասնակցության շուրջ աղմուկն ընդամենը մարտավարական խաղեր են, որոնք նպատակը մեկն է`բարենպաստ մեկնարկային պայմաններ ստեղծել նախագահի իրական թեկնածուների համար, որոնց արդեն ակտիվորեն որոնում են հանրապետականներն ու դեմոկրատները։ Թրամփի բացատրությունը՝ «եթե սիրում ես քո երկիրը, ուրեմն ընտրություն չունես», տվյալ դեպքում ընդամենը գեղեցիկ արտահայտություն է։
«Նրանք երկու դինոզավրեր են, երկու ծեր, սպիտակամորթ տղամարդ՝ Արևելյան ափից, մի դարաշրջանից, որն ավարտին է մոտենում»,- Թրամփի ու Բայդենի մասին այսպես, ոչ մեծ հարգանքով են արտահայտվում որոշ ամերիկացի քաղաքագետներ, բայց դրանք ամերիկյան հասարակության խնդիրներն են։
Շենք՝ Հայաստանի նախագահների համար․ ով, երբ ու ինչպես
Հայերիս մասին։ Եթե ԱՄՆ-ում այդպես է, ինչո՞ւ չի կարելի ենթադրել, որ Հայաստանում նույնպես նախկին նախագահների մեջքի հետևում երկրի գլխավոր բազկաթոռներին հավակնող հստակ դեմքեր կան։ Հարցն այն է, թե ովքեր են նրանք։
Ով էլ լինի, փորձագետների մեծ մասը կարծում է, որ թե՛ Քոչարյանին, թե՛ Սարգսյանին բավարարում է ձևական առաջնորդի դերը։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը լրջորեն չի պատրաստվում ընտրությունների գնալ, թեկուզև Հայաստանում ընտրությունների մասին դեռ չեն խոսում, այլ մտածում են փողոցի օգնությամբ ուժային իշխանափոխության մասին։
Բախում ոստիկանների և ընդդիմադիրների միջև - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2021
Բայց չէ՞ որ Հայաստանում էլ է վաղը գալու. բաց թողածը դժվար է հետ բերել, բայց հնարավոր է
Ի դեպ։ Ամերիկայում իշխանափոխության համար օգտագործում են իմպիչմենտը։ Նախագահը հեռացվում է պաշտոնից, սակայն դա տեղի է ունենում ոչ թե բռնի ճանապարհով, այլ սահմանադրորեն, դատական կարգով։ Մեղադրող կողմը մերկացնում է պաշտոնատար անձի ապօրինի գործողությունները, այսինքն՝ օրենքի գիտակցված խախտումները (ՀՀ-ի դեպքում, եթե փաստեր կան, նման փաստարկ կարող էր դառնալ «պատերազմում կանխամտածված պարտությունն ու տարածքները Ադրբեջանին հանձնելը», ինչը պնդում է ընդդիմությունը, հանրությունը եռում-բլթբլթում է, բայց մեղավորների տների մոտ դագաղներ չի դնում)։
Երկրի ամբողջ պատմության ընթացքում ամերիկացիներն այս գործիքն ընդամենը երեք անգամ են օգտագործել, այն էլ՝ բավականին տարօրինակ կերպով։ 1968թ․-ին Էնդրյու Ջոնսոնի և 1998-1999թթ․-ին Բիլ Քլինտոնի հեռացումը նախաձեռնեցին, բայց գործն այդպես էլ ավարտին չհասցրին։
Մի պատմություն էլ կա, որը Ռիչարդ Նիքսոնի հետ է կապված և պատմության մեջ է մնացել «Ուոթերգեյթյան սկանդալ» անվանումով. Նիքսոնի վարչակազմը փորձել էր գաղտնալսող սարքեր տեղադրել քաղաքական հակառակորդների կենտրոնակայանում։ Այս գործը նույնպես դատավճռի հրապարակման չհասավ: ԱՄՆ նախագահը հրաժարական տվեց նախքան Սենատում իր իմպիչմենտի վերաբերյալ լսումների սկսվելը։ Բայց իշխանության եկավ ԱՄՆ-ի երեսունութերորդ նախագահ Ջերալդ Ֆորդը և ներում շնորհեց իր նախորդին։
Մեր դեպքում Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի մասին՝ հայկական կատարմամբ, խոսք չկա։ Քոչարյանի և Սարգսյանի ռեինկարնացիայի մասին թեև խոսում են, բայց քչերն են հավատում դրան․ սպասում են իրադարձությունների զարգացմանը, մի իշխանությունը մյուսով փոխարինելու ժամկետներ են նշում։ Ոմանց այդ ժամկետները ձգձգված են թվում, իսկ ոմանք էլ բոլորովին չեն ուզում ղեկավարի փոփոխություն տեսնել։ Բայց, ինչպես ասել է իմաստուն մի մարդ, ապագան երբեք սարերի հետևում չէ։
Կարմիր բերետավորներ - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Ինչ է կարելի և ինչ չի կարելի կարմիր բերետավորներին, կամ Փաշինյանի օրոք ոչինչ չի փոխվել
Լրահոս
0