00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ այստեղ լինելը կբարձրացնի բուհի վարկանիշը». ԵՊՀ–ն նոր ռեկտոր ունի

© Sputnik / Asatur YesayantsЧрезвычайный и полномочный посол Ирана в Армении Аббас Бадахшан Зохури на встрече с преподавателями и студентами факультета востоковедения ЕГУ (29 сентября 2021). Еревaн
Чрезвычайный и полномочный посол Ирана в Армении Аббас Бадахшан Зохури на встрече с преподавателями и студентами факультета востоковедения ЕГУ (29 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2021
Բաժանորդագրվել
Ռեկտորի ընտրությունն անցկացվեց փակ դռների հետևում, իսկ թեկնածուն մեկն էր, ով չունի ո՛չ դոկտորի գիտական աստիճան, ո՛չ պրոֆեսորի կոչում:
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը քվեարկության արդյունքում նոր ռեկտոր–կառավարիչ ընտրեց աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանին, որը միակ թեկնածուն էր և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։
Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ իր թեկնածությանը կողմ են քվարկել 19 հոգի, դեմ` 5։

«Ըստ կանոնակարգի` գոյություն ունի գրանցամատյան, որտեղ ամենօրյա ռեժիմով գրանցվում են ռեկտորի թեկնածուները։ Հայտարարության մեջ հստակ նշված էր, թե երբ է փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը։ Դրանից հետո ներկայացվել է Արծրուն Սահակյանի թեկնածությունը (վերջինս պատմական գիտությունների դոկտոր է. խմբ.), ինչը չէր կարող տեղ գտնել գրանցամատյանում»,– նշեց Հովհաննիսյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե մինչ այս Հովհաննիսյանը հայտնել է, որ չի հավակնի ռեկտոր դառնալուն, նա պատասխանեց, որ այդ մասին 2 տարի առաջ է ասել, դրանից հետո պլաններ են փոխվել։
Նորընտիր ռեկտորն ասաց, որ իր գործունեության 4 ամսվա ընթացքում, երբ պաշտոնակատար է եղել, ապացուցել է, որ աշխատել է հօգուտ ԵՊՀ–ի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության։
«Իմ այստեղ լինելը բավականին կբարձրացնի ԵՊՀ–ի վարկանիշն ու հեղինակությունը։ Այդ մասին են վկայում տարբեր անձինք թե՛ պրոֆեսորադասախոսական կազմից, թե՛ վարչական ապարատից»,– ասաց Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ ներկա չի եղել քվեարկությանը, քանի որ դրա իրավունքը չի ունեցել, սակայն վստահեցրեց, որ նիստն անցկացվել է լավ մթնոլորտում, հնչել են տարբեր ելույթներ, հարցեր։ Ինչ վերաբերում է բուհի զարգացմանը, ապա Հովհաննիսյանի խոսքով` պատրաստվում են համալիր քայլեր իրականացնել` սկսած կրթական ծրագրերից ու լաբորատորիաներ հիմնելուց մինչև առողջապահական փաթեթի ձեռքբերում։
ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն էլ լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ իրենք դեմ են քվեարկել, որոշումն էլ պայմանավորված է քաղաքական հանգամանքներով։ «Ելույթների ընթացքում քննարկվեց հարցը` արդյոք ԵՊՀ–ում կուսակցականների ներկայությունը խնդիր չի առաջացնի, ինչին ի պատասխան ասում էին, որ բուհը պետք է ապաքաղաքական լինի։ Հաշվի առնելով մի քանի փաստ` այնուամենայնիվ, մենք դեմ քվեարկեցինք»,– նշեց նա։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը միաժամանակ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է, չպատասխանեց լրագրողների հարցերին ու հեռացավ համալսարանի շենքից։
Հայ–ռուսական սլավոնական համալսարան - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
Հայկական համալսարանները բարելավել են իրենց դիրքը QS վարկանիշում
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա էին անում բուհի շենքում` հայտարարելով, որ իրենք անձի դեմ չեն, այլ համակարգի։ Նրանց պաստառների վրա գրված էր «Ոչ ԵՊՀ–ի քպացմանը», «Ձեռքերդ հեռու ԵՊՀ–ից», «Բուհերի քաղաքականությունը պոզով–պոչո՞վ ա լինում», «ԵՊՀ–ն ՔՊ գրասենյակը չի»։
Երևանի պետական համալսարանն արդեն երկու տարի ռեկտոր չուներ։ Արամ Սիմոնյանի հեռանալուց հետո, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 13 տարի շարունակ, նոր նշանակում տեղի չունեցավ, իսկ կրթօջախի շուրջ լարվածությունը սկսեց աճել․ այս պաշտոնի բոլոր հնարավոր թեկնածությունները կոշտ քննադատության էին ենթարկվում։
Օգոստոսի 5-ին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը: Նշանակումը կանխատեսվում էր, բայց ակադեմիական շրջանակներն այդ որոշումն անընդունելի էին համարում, քանի որ Հովհաննիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ է, և շեշտվում էր, որ այդ հանգամանքը կնպաստի բուհի առավել քաղաքականացմանը։ Բացի այդ, աստվածաբանը չունի ո՛չ դոկտորի գիտական աստիճան, ո՛չ պրոֆեսորի կոչում:
Լրահոս
0