Կարծրատիպեր կոտրողը. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դարձավ 85 տարեկան. լուսանկարներ նրա կյանքից
Կարծրատիպեր կոտրողը. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դարձավ 85 տարեկան. լուսանկարներ նրա կյանքից
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հռոմի Կաթոլիկ եկեղեցու 266-րդ պապն է, որն ընտրվելուց հետո ի պատիվ սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու է ստացել այդ անունը։ Այսօր նա նշում է իր... 17.12.2021, Sputnik Արմենիա
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հռոմի Կաթոլիկ եկեղեցու 266-րդ պապն է, որն ընտրվելուց հետո ի պատիվ սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու է ստացել այդ անունը։ Այսօր նա նշում է իր ծննդյան 85–րդ ամյակը։Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախորդներից առանձնանում է իր ժամանակակից հայացքներով, պարզությամբ , ժողովրդականությամբ։ Նա կոտրեց առկա բոլոր կարծրատիպերը պապերի մասին։ Իր հիմնական առաքելությունը համարում է խեղճերին ու աղքատներին օգնելը:Վերջին 1200 տարվա պատմության մեջ նա առաջին լատինաամերիացի պապն է: 2013 թվականին երբ նա բարձրացավ Հռոմի պապի աթոռին, Time ամսագիրը նրան հռչակեց տարվա մարդ:Իր ընտրությունից հետո Ֆրանցիսկոս պապը կոչ արեց մարդկանց չգալ Վատիկան և չմասնակցել իր ձեռնադրման արարողությանը, այլ այդ գումարը, որը իրենք պատրաստվում էին ծախսել ուղևորության վրա, տալ կարիքավորներին:Հռոմի Ֆրանցիսկոս պապը ՀՀ նախագահին պարգևատրել է Սուրբ աթոռի բարձրագույն շքանշանովՖրանցիսկո պապը շատ համեստ է իր ծախսերում. նա ինքն է վճարում իր համար հյուրանոցներում կանգ առնելիս, հրաժարվում է շրջագայել այսպես կոչված պապոմոբիլով և օգտվել այլ արտոնություններից, որոնք ունեին իր նախորդները: Նա համարվում է ամենազատական պապը վերջին տասնամյակների ընթացքում, չի խոսում վերամբարձ տոնով, որը հատուկ էր նախորդ պապերին և եպիսկոպոսներին և ասում է. «Ով եմ ես, որպեսզի դատեմ ինչ-որ մեկին»:Այս ամենից բացի, Հռոմի Պապը նաև ֆուտբոլի մեծ երկրպագու է։ Նա շարունակում է Բուենոս Այրեսի «Սան Լորենսո դե Ալմագրո» ֆուտբոլային ակումբի երկրպագուն մնալ։ Եվ բոլոր խաղերը դիտում է բացառապես համացանցում, քանի որ դեռ 1994 թվականին հրաժարվել է հեռուստացույց դիտելուց։
Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն, որը հետագայում դարձավ Հռոմի Ֆրանցիսկոս պապը, լվանում է թմրամոլների ոտքերը Hogar de Cristo–ի (Քրիստոսի եկեղեցու) բացման արարողության ժամանակ։
Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն, որը հետագայում դարձավ Հռոմի Ֆրանցիսկոս պապը, լվանում է թմրամոլների ոտքերը Hogar de Cristo–ի (Քրիստոսի եկեղեցու) բացման արարողության ժամանակ։
Երբ Ֆրանցիսկոս պապը մեքենայով շրջել է Վատիկանում, հավաքվածներից մեկը նրան փորձել է վանդակով թռչուններ փոխանցել։ Պապի անվտանգության աշխատակիցը նրան է փոխանցել վանդակը, որի մեջ եղել են երկու ճերմակ աղավնիներ։ Ֆրանցիսկոս պապն առանց վարանելու բացել է վանդակի դուռն ու աղավնիներից մեկին ազատ արձակել։
Երբ Ֆրանցիսկոս պապը մեքենայով շրջել է Վատիկանում, հավաքվածներից մեկը նրան փորձել է վանդակով թռչուններ փոխանցել։ Պապի անվտանգության աշխատակիցը նրան է փոխանցել վանդակը, որի մեջ եղել են երկու ճերմակ աղավնիներ։ Ֆրանցիսկոս պապն առանց վարանելու բացել է վանդակի դուռն ու աղավնիներից մեկին ազատ արձակել։
Աթենքի միջազգային օդանավակայանում ուժեղ քամի է, երբ ինքնաթիռ է նստում Հռոմի պապը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հռոմի Կաթոլիկ եկեղեցու 266-րդ պապն է, որն ընտրվելուց հետո ի պատիվ սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու է ստացել այդ անունը։ Այսօր նա նշում է իր ծննդյան 85–րդ ամյակը։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախորդներից առանձնանում է իր ժամանակակից հայացքներով, պարզությամբ , ժողովրդականությամբ։ Նա կոտրեց առկա բոլոր կարծրատիպերը պապերի մասին։ Իր հիմնական առաքելությունը համարում է խեղճերին ու աղքատներին օգնելը:
Նա քննադատում է կապիտալիզմը, կոչ է անում կանանց ներգրավել եկեղեցու կառավարման գործում, չի քննադատում արտամուսնական կապերից ծնված երեխաներին և այլն:
Վերջին 1200 տարվա պատմության մեջ նա առաջին լատինաամերիացի պապն է: 2013 թվականին երբ նա բարձրացավ Հռոմի պապի աթոռին, Time ամսագիրը նրան հռչակեց տարվա մարդ:
Իր ընտրությունից հետո Ֆրանցիսկոս պապը կոչ արեց մարդկանց չգալ Վատիկան և չմասնակցել իր ձեռնադրման արարողությանը, այլ այդ գումարը, որը իրենք պատրաստվում էին ծախսել ուղևորության վրա, տալ կարիքավորներին:
Ֆրանցիսկո պապը շատ համեստ է իր ծախսերում. նա ինքն է վճարում իր համար հյուրանոցներում կանգ առնելիս, հրաժարվում է շրջագայել այսպես կոչված պապոմոբիլով և օգտվել այլ արտոնություններից, որոնք ունեին իր նախորդները: Նա համարվում է ամենազատական պապը վերջին տասնամյակների ընթացքում, չի խոսում վերամբարձ տոնով, որը հատուկ էր նախորդ պապերին և եպիսկոպոսներին և ասում է. «Ով եմ ես, որպեսզի դատեմ ինչ-որ մեկին»:
Այս ամենից բացի, Հռոմի Պապը նաև ֆուտբոլի մեծ երկրպագու է։ Նա շարունակում է Բուենոս Այրեսի «Սան Լորենսո դե Ալմագրո» ֆուտբոլային ակումբի երկրպագուն մնալ։ Եվ բոլոր խաղերը դիտում է բացառապես համացանցում, քանի որ դեռ 1994 թվականին հրաժարվել է հեռուստացույց դիտելուց։