00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարքն այրվել է մթնոլորտում. ԱՄՆ–ն 3 մլրդ դոլար է ծախսելու ՌԴ–ին հասնելու համար

© Photo : Public domain / Master Sgt. Lance CheungB-52 Stratofortress ռմբակոծիչ
B-52 Stratofortress ռմբակոծիչ - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2021
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ն կորցնում է դիրքը, և դա շատ վառ է արտահայտվում սպառազինությունների մշակման ոլորտում։ Գերձայնային ծրագրերի անհաջողություններն անհանգստացնում են Պենտագոնին, Big Stick diplomacy-ն և «մեծ մահակի» ռազմավարությունը մնում են անցյալում։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

ԱՄՆ-ի ռազմական բյուջեն հասել է 778 մլրդ դոլարի։ Պենտագոնը ԱՄՆ ռազմածովային ուժերի համար գերձայնային հրթիռի ստեղծման պայմանագրի գումարը հասցրել է 3 մլրդ դոլարի: Ամերիկացիները 8 տարբեր ծրագրերով գրոհում են «գերձայնային տիրույթը», և 2022թ․-ի ֆինանսական տարում մտադիր են ծախսել ևս 3,8 մլրդ դոլար։ Ծախսերը համադրելի են Եվրոպական պաշտպանական նախաձեռնության (4 մլրդ դոլար) հետ։
Պենտագոնի հաշվարկներով՝ ավելի քան 2700 կմ հեռահարությամբ ծովային բազավորման գերձայնային հրթիռի մշակումը պետք է ավարտվի հինգ տարվա ընթացքում, մինչև 2024 թվականի գարունը՝ «ընտրված և կրիտիկական թիրախներ» խոցելու, «երկրագնդի ցանկացած կետում ընդամենը մեկ ժամվա ընթացքում» հարվածներ հասցնելու ունակության ցուցադրմամբ: Իրականությունն այն է, որ ամերիկացիները դեռ չեն հաղթահարել սկզբնական արագացման խնդիրը, իսկ գերձայնային արագություններով կառավարվող թռիչքն է՛լ ավելի մեծ տեխնոլոգիական խնդիր է։
Украино-американские учения Fearless Guardian - 2015 - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Արևմուտքը պատրաստվում է Ուկրաինայի ԶՈւ-ն թաղել հնացած սպառազինության փլատակների տակ
ԱՄՆ-ում AGM-183A (ARRW) օդային տեղակայման գերձայնային հրթիռի մշակումը նախատեսում էին ավարտել (սպառազինության ընդունել) 2022 թվականի աշնանը, սակայն փորձարկայիննախատիպերը ոչ մի գնով չեն արագանում: 2021 թվականի հուլիսին ու ապրիլին AGM-183A-ի թռիչքային փորձարկումները ձախողվեցին։
Պենտագոնի ցամաքային ուժերը ծրագրում են մինչև 3000 կմ հեռահարությամբ LRHW (Long Range Hypersonic Weapon) հեռահար շարժական գերձայնային համակարգը ստանալ «2023թ․-ից ոչ շուտ», իսկ բազմաստիճան արագացուցիչների փորձարկումներն առայժմ այնքան էլ համոզիչ չեն:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հեռանկարային հետազոտական ծրագրերի վարչությունը սեպտեմբերին խիստ ժլատ տեղեկություններ ներկայացրեց HAWC (Hypersonic Air – breathing Weapon Concept) հրթիռի նախատիպի հաջող փորձարկման մասին․ հայտնի չէ, թե որտեղ և երբ է հրթիռը հաղթահարել գերձայնային շեմը և հասել 5 Մախ արագության: Մասնագետները թերահավատությամբ գնահատեցին արդյունքը։

Պլազմայի ջերմաստիճանը

Ամերիկյան գերձայնային նախագծերի իրականացումն ուղեկցվում է տեխնոլոգիական և ինժեներատեխնիկական խնդիրներով, այդ թվում՝ նյութերի և ջերմության հետ կապված: Գերձայնային արագության թափառքից հետո մանևրային թռիչք է սկսվում մթնոլորտում՝ բարձր ջերմաստիճանի պլազմայի ամպի մեջ, որը կարող է այրել կորպուսը, էլ չենք խոսում ալեհավաքների և սենսորների մասին: Ընդ որում` ինքնաթիռի էլեկտրոնիկան պետք է կայուն կերպով ապահովի ուղղության հաշվարկն ու մանևրները։ Այստեղ մեծ դաշտ կա նյութագիտության, շարժիչների կառուցման, էլեկտրոնիկայի, աերոդինամիկայի զարգացման համար։
ԱՄՆ-ի գերձայնային ձախողումը․ երբ հրթիռը չի աշխատում նույնիսկ մեծ գումարների դիմաց
Օրինակ` Ալյասկայում Х-43А ամերիկյան գերձայնային հրթիռի փորձարկումների ընթացքում մոտ 6500 կմ/ժամ արագությամբ թռիչքի յոթերորդ վայրկյանից սարքն այրվել է մթնոլորտում: Ռուսական «Ցիրկոնները» չեն այրվում։
Սու-30ՍՄ - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Ինչպես են «Սու»-երն ու «Մուրմանսկները» դիմավորում «գործընկերներին»․ F-35-ի խափանումները
Պենտագոնի համար իրավիճակի դրամատիզմն այն է, որ ռուսական գերձայնային հրթիռները ավելի քիչ բյուջետային ծախսերի պայմաններում հաջողությամբ թռչում են 2016 թվականից ի վեր, «Ցիրկոնները» սերիական արտադրության են դրված։ Ռուսական գերձայնային «Ավանգարդը» արագանում է մինչև 28 Մախ, «Կինժալներն» ու «Ցիրկոնները»՝ մինչև 10 Մախ (ինչպես և չինական միջին հեռահարության DF-17 հրթիռը): ՌԴ օդատիեզերական ուժերը 2022 թվականին մարտական հերթապահության կդնեն գերձայնային զենքի հեռանկարային նմուշները: Ռուսաստանը մեծացնում է տեխնոլոգիական առաջընթացի հեռավորությունը ԱՄՆ-ից։
Այս ֆոնին նկատելի է ամերիկյան գերձայնային ծրագրի տարօրինակ առանձնահատկությունը՝ պլանային իլյուզոնիզմը։
Ստորջրյա և անտեսանելի․ ինչի՞ է ընդունակ ռուսական «Ցիրկոն» գերձայնային հրթիռը
Ալաբամա նահանգի Քորտլենդ քաղաքում հայտնվել է Lockheed Martin գործարանը՝ օդային բազավորման գերձայնային հրթիռներ հավաքելու համար, որոնք մինչ օրս ոչ մի փորձարկում չեն անցել: Ձեռնարկությունում նախատեսվում է մինչև 2022 թվականի ավարտը ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար 12 հատ AGM-183A ARRW գերձայնային (գոյություն չունեցող) հրթիռ արտադրել: Lockheed Martin-ի գերձայնային արտադրանքների գովազդային համակարգչային պատկերները «մետաղակերտ» արտադրանքից ավելի կատարյալ տեսք ունեն։
Սու-35Ս - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Ինչպես ռուսական Սու-35Ս կործանիչը դարձավ ավիակիրների սարսափը
Մինչդեռ ռուսական ՀՕՊ զորքերն արդեն մշակում են հավանական հակառակորդի գերձայնային հրթիռների հարվածներից պաշտպանվելու գործողությունները․ առաջին այդպիսի վարժանքները տեղի են ունեցել հոկտեմբերի վերջին մի քանի տարածաշրջանում: Աստրախանի մարզի «Աշուլուկ» զորավարժարանում մարտական հրաձգություն է իրականացվել թիրախների ուղղությամբ։ Գերարագ թիրախները խոսելու համար Ռուսաստանն ունի C-300, C-350, C-400, C-500 հակաօդային պաշտպանության զենիթային հրթիռային համակարգեր։

Առաջնության մրցավազք

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն հազիվ էին հասցրել ուշքի գալ ռուսական գերձայնային «Ավանգարդի», «Ցիրկոնի» և «Կինժալի» հայտնվելուց առաջացած շոկից (որոնք անիմաստ են դարձնում ՀՕՊ-ՀՀՊ գոյություն ունեցող և հեռանկարային բոլոր համակարգերը, ավիակիր հարվածային խմբավորումները), երբ հորիզոնում հայտնվեց չինական գերձայնային զենքը։
Պեկինը գովազդային տեսահոլովակներ չհրապարակեց, բայց ամերիկյան ԶԼՄ-ների գնահատմամբ՝ «այն հաղթահարել է ֆիզիկայի սահմանափակումները»: Միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ «Չանչժեն» թռչող սարքը Հարավչինական ծովի մթնոլորտում վերջերս կատարված փորձարկումների ընթացքում գերձայնային հրթիռ է արձակել, որը պտտվել է Երկրի շուրջը և աննշան շեղվել նպատակից: Հիանալի արդյունք է մոտ 40 հազար կիլոմետր հեռավորությամբ փորձնական թռիչքի համար (մոլորակի շրջագիծը հասարակածով)։
«Սոյուզ-2.1Բ» կրող հրթիռ - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Ռուսական զենքը. 2021 թվականի նախնական արդյունքները
Ամերիկյան հետախուզությունում մեկնաբանել են․ «Մենք պատկերացում չունենք, թե նրանք ինչպես են դա արել»։ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլին հայտարարել է ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգը հաղթահարելու չինական հրթիռների ունակության մասին: Պենտագոնում չգիտեն, թե ինչպես կարելի է պաշտպանվել նման տեխնոլոգիաներից, և խիստ անհանգստացած են Պեկինի նոր ռազմական հնարավորություններով: ԱՄՆ-ում ՉԺՀ-ի դեսպանատան ներկայացուցիչ Լյու Պենյույն էլ ընդգծել է, որ Պեկինի ռազմական քաղաքականությունը «իր էությամբ պաշտպանական բնույթ է կրում»:
Ռուսական Սու-75 կործանիչն «արվեստի գործ» է, կամ լուրջ հարված ամերիկյան F-35-ին
Ավելի վաղ սպառազինության էր ընդունվել «Ավանգարդ» ֆանտաստիկ բլոկը, որը Ռուսաստանի համար առաջին տեղն էր ապահովել համաշխարհային գերձայնային մրցավազքում: Բրիտանական The Telegraph պարբերականը նկարագրել էր մարտական կիրառման մարտավարությունը. 2018 թվականի դեկտեմբերի 26-ին Ուրալում արձակված հրթիռ-կրիչը, առանց տիեզերական տարածք դուրս գալու, ստրատոսֆերայում հարվածային ուղղության է դուրս բերել մարտագլխիկը, որը զիգզագաձև հետագծով մոտ 7000 կիլոմետր զիգզագաձև թռիչքներ է կատարել Սիբիրում և դիպուկ խոցել Կամչատկայում գտնվող թիրախը:
Այստեղ կարևոր է ընդգծել, որ Ռուսաստանն ու Չինաստանը բացարձակ շահագրգռված չեն մոլորակի հարևանների հետ ռազմական առճակատմամբ և ստիպված են եղել գերձայնային հրթիռներ ստեղծել սեփական տարածքներն ու դաշնակիցներին հավաքական Արևմուտքի ավելի ու ավելի բարդ և անխոհեմ ագրեսիայից պաշտպանելու համար։ Բարձր տեխնոլոգիական ռազմական հզորությունը Մոսկվան և Պեկինը չեն չարաշահում ու ոչ մեկին չեն սպառնում։
Բաժանորդագրվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-յան ալիքին
Լրահոս
0