00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշտարակցի ատամնաբույժ Նիկողոս Այվազյանը, Վիկտոր Համբարձումյանն ու նրա 120 կարի մեքենաները

© Sputnik / Aram NersesyanՆիկողոս Այվազյանը ցուցադում է իր հավաքածուի նմուշները
Նիկողոս Այվազյանը ցուցադում է իր հավաքածուի նմուշները
 - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2021
Նիկողոս Այվազյանը ցուցադում է իր հավաքածուի նմուշները
Բաժանորդագրվել
Այս նկուղում մեկ դարից ավելի պատմություն է խտացված՝ Հրաչյա Ղափլանյանի կարի մեքենա, Վիկտոր Համբարձումյանի ձայնագրիչ, Հովհաննես Թումանյանի 100-ամյակին նվիրված ծխախոտի տուփ և այլն։
67-ամյա ատամնաբույժ Նիկողոս Այվազյանի՝ Աշտարակ քաղաքում գտնվող տունն ու նկուղը երկու դարի խտացված պատմություն են պարունակում։ Այստեղ խնամքով պահված են նրա նախնիների նկարները՝ Մեծ եղեռնից առաջ, և հոր ու հորաքույրների նկարները՝ Եղեռնից հետո, որբանոցում։ Նկուղում էլ տասնյակ կարի մեքենաների շարքերում կա Հրաչյա Ղափլանյանի կարի մեքենան, Վիկտոր Համբարձումյանի նվիրած ձայնագրիչը, Հովհաննես Թումանյանի 100-ամյակին նվիրված ծխախոտի տուփ և այլն։
© Sputnik / Aram NersesyanՆիկողոս Այվազյանի ծխախոտի տուփերի հավաքածուն
Пачки раритетных сигарет в музее Никогоса Айвазяна - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
Նիկողոս Այվազյանի ծխախոտի տուփերի հավաքածուն
«Երբեք չեմ ծխել, բոլոր ծխախոտի տուփերը (300-ից ավելի) լիքն են։ «Համբերության չիբուխով» ծխախոտը դպրոցում էի, որ դուրս եկավ, մնացածը ուսանողության տարիներին ու ավլի մեծ տարիքում եմ հավաքել։ Հիմա ուզենաս՝ մեկ օրում էսքան տարբեր ծխախոտ կառնես, արդեն հետաքրքիր չի հավաքելը», - ժպտում է՝ վստահեցնելով, որ իր հավաքածուն երբեք չի վաճառի։
Ծխախոտների բազմագեղ հավաքածուն Այվազյանի նկուղի ընդամենը մեկ պատի կեսն է զբաղեցնում։ Նկուղի «տեր ու տնօրեններն են» 120-ի հասնող կարի մեքենաները։
«Մամաս մինչև ամուսնանալը դերձակ է եղել, էս մեքենայով է աշխատել։ Հետո ես եմ մեկ-մեկ կարել դրանով, բայց մեքենան մի ձև էր կարում՝ մենակ առաջ ու հետ։ Գնացի մի ուրիշ մեքենա առա, որ կողքերով էլ կարի։ Ու էդպես սկսվեց կարի մեքենաներ հավաքելս»։
Հինգ տարվա ընթացքում Այվազյանը համացանցով և ծանոթների միջոցով՝ որը նվիրել է, որը՝ վաճառել, ստեղծել է իր հսկայական հավաքածուն։
- Կա՞ մի տեսակ, որ էստեղ չկա, - հարցնում եմ ժպտալով։
- Վա՜յ, դեռ էնքան կարի մեքենա կա, որ չունեմ, - պատասխանում է մտազբաղ։
Նկուղը ատամնաբույժը պայմանականորեն կարի մեքենաների թանգարան է անվանում, նույնիսկ մեկ-երկու անգամ զբոսաշրջիկներ են այցելել, բայց կորոնավիրուսի համավարակից սկսած` այցերը դադարել են։ Այվազյանը դժվարանում է իր հավաքածուից առանձնացնել ամենասիրելին. ամեն կարի մեքենայի հետ մի պատմություն կա։
© Sputnik / Aram NersesyanՆիկողոս Այվազյանի հավաքածուի նմուշներից
Экспонат музея швейных машин Никогоса Айвазяна в Аштараке - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
Նիկողոս Այվազյանի հավաքածուի նմուշներից
«Սա ամենահին կարի մեքենաս է, 1886 թվականի «Զինգեր» է, առել էինք Սևանից 20 հազար դրամով։ Մի մեքենա էլ առանք, բերեցինք ու նկատեցինք, որ վրան գրված է հայ մեծ դերասան Հրաչյա Ղափլանյանի անունը, իրեն ինչ-որ մեկը ծննդյան նվեր էր արել։ Թե ոնց էր էդ մարդկանց ձեռքը ընկել, չիմացա։ Հիմնականում մեզ կարի մեքենա ծախողները թոռներ են կամ փեսաներ. տատիկի ու զոքանչի կարի մեքենան էլ պետք չի լինում՝ վաճառում են», - պատմում է Այվազյանը։
Կարի մեքենաներից երկուսը թելած, կազմ-պատրաստ էին. դրանցով Այվազյանը հարկ եղած դեպքում կար է անում։
© Sputnik / Aram NersesyanՆիկողոս Այվազյանը ցուցադում է իր հավաքածուի նմուշները
Никогос Айвазян показывает экспонаты своего музея в Аштараке - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2021
Նիկողոս Այվազյանը ցուցադում է իր հավաքածուի նմուշները
Նկուղի պատմական իրերից մեկն էլ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ձայնագրիչն է։ 1986-ին նա Այվազյանի մոտ էր գալիս ատամները սարքելու։ Ատամնաբույժը աստղագետից գումար չէր վերցնում, նա էլ որպես շնորհակալություն մեկ գեղանկար էր բերում նվեր, մեկ անգամ էլ՝ այդ ձայնագրիչը։ Վրան պահպանվել են ձայնագրություններ, որոնցում Համբարձումյանը խոսում է երեխաների, հավանաբար թոռների հետ։ Այվազյանը հիշում է, որ աստղաֆիզիկոսը շատ խոսել չէր սիրում, բայց մի անգամ պատասխանել է իրեն հետաքրքրող հարցին՝ ասելով, որ «չէ, այլմոլորակայիններ չկան»։
Նիկողոս Այվազյանը հավաքածու ունենալու սերը ժառանգել է մեծ պապից, որն Արևմտյան Հայաստանում հնամենի իրերի խանութպան էր։ Իսկ ատամնաբուժությունը սովորել է հորից, որը 40-ականներին երկու քույրերի հետ Հունաստանից տեղափոխվել էր ԽՍՀՄ։
© Sputnik / Aram Nersesyan

Կահույք Նիկողոս Այվազյանի թանգարանում

Կահույք Նիկողոս Այվազյանի թանգարանում - Sputnik Արմենիա
1/8

Կահույք Նիկողոս Այվազյանի թանգարանում

© Sputnik / Aram Nersesyan

Սիգարետների հավաքածու Նիկողոս Այվազյանի թանգարանում

Սիգարետների հավաքածու Նիկողոս Այվազյանի թանգարանում - Sputnik Արմենիա
2/8

Սիգարետների հավաքածու Նիկողոս Այվազյանի թանգարանում

© Sputnik / Aram Nersesyan

Նիկողոս Այվազյանը ցուցադում է իր հավաքածուի նմուշները

Նիկողոս Այվազյանը ցուցադում է իր հավաքածուի նմուշները - Sputnik Արմենիա
3/8

4/8

5/8

Նիկողոս Այվազյանը ցուցադում է իր հավաքածուի նմուշները

© Sputnik / Aram Nersesyan

Նիկողոս Այվազյանի կարի մեքենաների թանգարանի նմուշները

Նիկողոս Այվազյանի կարի մեքենաների թանգարանի  նմուշները - Sputnik Արմենիա
6/8

7/8

8/8

Նիկողոս Այվազյանի կարի մեքենաների թանգարանի նմուշները

1/8

Կահույք Նիկողոս Այվազյանի թանգարանում

2/8

Սիգարետների հավաքածու Նիկողոս Այվազյանի թանգարանում

3/8

Նիկողոս Այվազյանը ցուցադում է իր հավաքածուի նմուշները

4/8

Նիկողոս Այվազյանը ցուցադում է իր հավաքածուի նմուշները

5/8

Նիկողոս Այվազյանը ցուցադում է իր հավաքածուի նմուշները

6/8

Նիկողոս Այվազյանի կարի մեքենաների թանգարանի նմուշները

7/8

Նիկողոս Այվազյանի կարի մեքենաների թանգարանի նմուշները

8/8

Նիկողոս Այվազյանի կարի մեքենաների թանգարանի նմուշները

«Ջարդից հետո իրենց տեղափոխել էին Հունաստան՝ որբանոց։ 1946 թիվն էր, արդեն քիչ թե շատ կյանք ունեին էնտեղ, հայրս էլ նշանված էր, բայց քույրերը որոշեցին Հայաստան գալ։ Էն ժամանակ բոլորը խոսում էին, որ Հայաստանը մեր հայրենիքն է, արքայական երկիր է, ու ջարդից փրկված շատ հայեր ուզում էին գալ։ Երբ հորաքույրերս որոշում կայացրին, հայրս էլ ուզած-չուզած եկավ հետները, որ մենակ չլինեն։ Նշանածին (նույնպես հայ էր) թողեց այնտեղ։ Առաջին վայրկյանից, երբ իրենց նավը կայանեց Բաթումի նավահանգստում, ու տեսան, թե մարդիկ ինչ են հագած ու ինչ տեսք ունեն (Հայրենական պատերազմի հետևանքով ԽՍՀՄ-ում սով էր), հասկացան, որ հեչ իրենց պատկերացրածը չէ», - պատմում է Այվազյանը։
Հաստատվեցին Աշտարակում, Նշան Այվազյանը (Նիկողոսի հայրը) սկսեց զբաղվել ատամնաբուժությամբ, ամուսնացավ իր պես Հունաստանից հայրենադարձված աղջկա հետ։ Մի քանի տարի առաջ ավագ Այվազյանի նախկին նշանածը, որին վաթսուն տարի առաջ թողել էր Հունաստանում, նրան հյուր է եկել Հայաստան։
Как старая швейная машинка превратилась в .... шашлычный нано-мангал - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2019
Իրանահայ Օնիկ Սահակյանի գյուտը. ինչպես կարի մեքենան նանոմանղալ դարձավ. տեսանյութ
«Շատ լավ կին էր։ Ման տվեցինք, Հայաստանը ցույց տվեցինք։ Մամաս չկար արդեն էդ ժամանակ։ Հիմա ինքն էլ չկա, բոլորը մահացել են», - հիշում է ատամնաբույժը։
1980-ից Նիկողոսը սկսում է զբաղվել հոր արհեստով ու աշխատել ընտանեկան ատամնաբուժարանում։ Նրա երեք երեխաներից երկուսն էլ այսօր ատամնաբույժ են, մնում է՝ պապի վեց թոռներից մեկն էլ ժառանգած լինի իր մեծ սերը հավաքածուների նկատմամբ։
Լրահոս
0