00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնագետները Հայաստանում երկու «ամազոնուհու» գերեզման են հայտնաբերել

© Sputnik / Asatur YesayantsАрхеологические раскопки в Детском парке им. Кирова в Ереване
Археологические раскопки в Детском парке им. Кирова в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2021
Բաժանորդագրվել
Հնագետները Շիրակի մարզում կանանց աճյուններ են հայտնաբերել։ Պարզվել է, որ նրանք աղեղնավոր հեծյալներ են եղել։ Այդ մասին են վկայում մասունքների մոտ թաղված զենքը, գանգերի բազմաթիվ կոտրվածքներն ու նետերի հետևանքով առաջացած վնասվածքները։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետների խումբը ուսումնասիրել է Շիրակի մարզի Ջրափի գյուղի գերեզմանոցը, որը թվագրվում է ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջաններով։ Գիտնականները մոտ 4,5 մետր ընդհանուր երկարությամբ բազալտե չորս սալերից բաղկացած ծածկույթի տակ տուֆապատ պատերով դամբարան են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է International Journal of Osteoarchaeology-ն։
Դամբարանում եղել են 45-50 տարեկան կնոջ և 16-20 տարեկան աղջկա կմախքներ, վեց կավե անոթներ, ուլունքներ, դաշույններ և բրոնզե նետերի չորս ծայրեր:
Կմախքների վրա վնասվածքների հետքեր են եղել, որոնք ապացուցում են, որ կանայք մարտերի են մասնակցել։ Մեկը գագաթային ոսկրի վնասվածք է ունեցել, որը կյանքի օրոք բուժվել է։ Կողոսկրերի մոտ նետ է եղել, հավանաբար հենց դրանով են սպանել նրան։ Երկրորդ կինը նույնպես գանգի կոտրվածք է ունեցել ու կյանքի ընթացքում ստորին ծնոտի վնասվածք է ստացել։ Նրա սրունքի ոսկրի վրա հայտնաբերվել են նետի հետքեր, ընդ որում՝ ծայրը, ամենայն հավանականությամբ, մտել է ոտքը, երբ կինը ձիու վրա է եղել։
Վնասվածքների տեսակն ու դրանց տեղայնացումը վկայում են, որ կանայք կռվել են զինված թշնամիների դեմ։ Երկուսին էլ թաղել են իրենց անձնական զենքով՝ նետերով ու դաշույնով։
Հայաստանում կին զինվորների շիրիմներ շատ հազվադեպ են հանդիպում։ Հնագետները կարծում են, որ նրանց կարելի է պրոֆեսիոնալ մարտիկների առանձին խմբի դասել` հեծյալ նետաձիգներ։
Երևանում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերված համակարգը - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2021
Երևանը ջրի խնդիր է ունեցել. քաղաքի կենտրոնում միջնադարյան գտածոներ են հայտնաբերվել
Կին մարտիկների մասին առաջին հիշատակումները թվագրվում են մ.թ. ա. V դարով ու կապված են պատմաբան Հերոդոտոսի անվան հետ: Նա գրել է ամազոնուհիների մասին, որոնք գերազանց հեծյալներ են եղել` զինված նետով ու նիզակներով: Կանայք հարձակումներ են գործել հարևան ցեղերի վրա, գերեվարել տղամարդկանց և ստիպել, որ զբաղվեն կենցաղային գործերով: Հույն պատմիչ և աշխարհագրագետ Ստրաբոնն էլ գրել է, որ նրանք ապրել են այդ դարաշրջանի քաղաքակիրթ աշխարհի ծայրամասերում՝ Կովկասի նախալեռներում, Ազովի ծովի շրջանում, Սև ծովի արևելյան ափին և Փոքր Ասիայի հյուսիս-արևելքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հնագետները ուրարտական դարաշրջանի կին ռազմիկի կմախք են հայտնաբերել Լոռու մարզում։
Հայաստանն Ուրարտուի ժառանգորդն է. Կարմիր բլուրում կարևոր բացահայտում են արել աշխարհի համար
Լրահոս
0