Հունաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

© AP Photo / TATAN SYUFLANA Сейсмограф. Землетрясение
Сейсмограф. Землетрясение - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երկրաշարժի օջախը գտնվել է 30 կմ խորության վրա, էպիկենտրոնը` Աթենքից 213 կմ հարավ։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հունաստանում, Պելոպոնես թերակղզուց դեպի հարավ` ծովային շրջանում, 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, թույլ ցնցումներ են զգացվել նաև Աթենքում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիային։
Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 07.16-ին (Երևանի ժամանակով` 09.16):
Օջախը գտնվել է 30 կմ խորության վրա, էպիկենտրոնը` Կիտիրա կղզուց 30 կմ հարավ-արևելք, Աթենքից 213 կմ հարավ։
Վնասներ և տուժածների մասին տեղեկություններ չկան։
Сейсмограф. Землетрясение - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2021
Բավրայի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Սպիտակի երկրաշարժից հետո հիմնովին փոխվել են շինարարական նորմերը. Հրաչյա Պողոսյան
Լրահոս
0