00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:59
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Թուրքիան պետք է հրաժարվի իր պահանջներից. Սաֆրաստյանը` տարածաշրջանային խաղաղության մասին

Թուրքիան պետք է հրաժարվի իր պահանջներից. Սաֆրաստյանը` տարածաշրջանային խաղաղության մասին
Բաժանորդագրվել
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ տարածաշրջանային խաղաղության հասնելու համար Թուրքիանպետք է դադարի Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսել։
Նախապայմանները, որոնք Թուրքիան առաջ է քաշում Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման համար, վկայում են այն մասին, որ պաշտոնական Անկարան այնքան էլ շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
«Հայաստանը խոսում է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին, իսկ Թուրքիան եղած նախապայմաններին նորերն է ավելացնում։ «Զանգեզուրի միջանցքի» պահանջը ասվածի վկան է։ Այս պայմաններում հույսեր կապել, որ կարող է սկսվել հայ-թուրքական մերձեցում, իմաստ չունի»,- ասաց նա։
Տարածաշրջանային խաղաղության հասնելու համար, ըստ թուրքագետի, նախ անհրաժեշտ է, որ կողմերից մեկը փոխի իր մոտեցումները։ Սաֆրաստյանը հուսով է որ Հայաստանը զիջումների չի գնա սկզբունքային հարցերում` Հայոց ցեղասպանություն, Արցախ, Կարսի պայմանագիր և «Զանգեզուրի միջանցք»։

«Այդ հարցերը մեր ինքնության մաս են կազմում, և զիջումներ լինել չեն կարող։ Թուրքիան պետք է իր դիրքորոշումը փոխի, Թուրքիան պետք է այդ պահանջների, ճնշման, հարկադրման քաղաքականությունից հրաժարվի, Հայաստանին վերաբերվի որպես իրեն հավասար պետություն, այլապես նրա հետ բանակցելն անիմաստ է դառնում»,- նշեց Սաֆրաստյանը։

Զուգահեռաբար Ադրբեջանը պարտավոր է փոխել իր ագրեսիվ հռետորաբանությունը ու դրանից բխող գործողությունները` դուրս գա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից, վերադարձնի Բաքվում պահվող հայ գերիներին, Հադրութն ու Շուշին ազատի օկուպանտներից, հարգի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Արցախի կարգավիճակի հստակեցման հարցում խոչընդոտներ չստեղծի։
«Սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն Մինսկի խմբի շրջանակներում` Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան եռակողմ հարթակում»,- հավելեց թուրքագետը։
Հիշեցնենք` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։ Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Երևանն այս հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել, մամուլում շրջանառվում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի անունը։
Երկու երկրների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Լրահոս
0