Էմանուել Մակրոնը ողջունել է 10 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան

© AFP 2022 / BERTRAND GUAYПрезидент Франции Эмануэль Макрон на встрече с и.о. премьер-министра Армении Никола Пашиняна в Елисейском дворце
Президент Франции Эмануэль Макрон на встрече с и.о. премьер-министра Армении Никола Пашиняна в Елисейском дворце - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2021
Բաժանորդագրվեք
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերիների ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան։
«Ազատ են արձակվել 10 հայ զինվորներ։ Ես ցանկանում եմ ողջունել Եվրոպական Միության վճռական գործողությունները, որոնց օգնությամբ մենք կշարունակենք առաջ տանել երկխոսության այդ ուղին, որը տանում է դեպի խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Մենք առաջ ենք գնում»,- գրել է Մակրոնը «Թվիթեր»-ում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 հայ ռազմագերիներ են վերադարձել հայրենիք։ Նրանք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ադրբեջանական սադրանքի արդյունքում։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հաջորդ օրը կրկին Բրյուսելում հանդիպել էին Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիևը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала