«Մեծամորի ոսկին». բացառիկ արժեքներով ցուցանմուշների հավաքածուն

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ցուցահանդեսը ներառում է վաղ բրոնզե դարի շրջանից ավելի քան 100 միավոր բացառիկ արժեքներով ցուցանմուշներ։
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում օրեր առաջ բացվել է «Մեծամորի ոսկին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որի մեջ ներկայացված է Հայաստանի հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուներից մեկը՝ հայտնաբերված 1960-ական թվականներից մինչ օրս պարբերաբար իրականացվող պեղումների արդյունքում։
Ցուցահանդեսը ներառում է բացառիկ արժեքներով ցուցանմուշներ՝ վաղ բրոնզե դարի շրջանից ավելի քան 100 միավոր, որը հնագետները համարում են գիտական հետաքրքրություն ներկայացնող լրջագույն բացահայտում:
Հավաքածուի մեջ կան ոսկու թիթեղից պատրաստված կախիկներ, ուլունքահատիկներ, զարդակոճակներ, վզնոցներ, ճարմանդներ, ճակատակալներ և այլն։ Ոսկու սրահում ցուցադրվում են նաև ագաթից, սարդիոնից, սարդոնիքսից, սաթից պատրաստված թանգարանային առարկաներ։
Առանձնահատուկ է Հայաստանում հայտնաբերված ամենահին ոսկին, որը 1,5 պտույտով հերազարդ է։
Լրահոս
0