00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քառօրյայից 4 տարի անց Ուրֆանյանի ամենամոտ ընկերը ևս զոհվեց. Արթուրը կդառնար 32 տարեկան

© Sputnik / Astx SukiasyanԱրթուր Խաչատրյանի հիշատակի անկյունը
Արթուր Խաչատրյանի հիշատակի անկյունը - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2021
Բաժանորդագրվել
«Զինվորին պետք է սիրես, քո ամենամեծ ուժը գնահատված ու հանձնառու զինվորն է»: Ահա սա էր Քառօրյա պետերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանին ու նրա ամենամոտ ընկերոջ`կապիտան Արթուր Խաչատրյանի կարգախոսը։ Նրանց ծանոթացրեց ծառայությունը, բաժանեց` պատերազմը։
Սպիտակ կտորով ծածկված հուշարձանը, առջևում գտնվող ցայտաղբյուրը արդեն մի քանի օր է, ինչ անտարբեր չեն թողնում Նորագավիթի կենտրոնական փողոցով անցնողներին։ Մարդիկ գալիս են, ուսումնասիրում, ճանաչողները` հուզվում, ափսոսում, հեռանում... Այսօր`դեկտեմբերի 19–ին, 44-օրյա պատերազմի մասնակից, կապիտան Արթուր Խաչատրյանը կդառնար 32 տարեկան։
© Sputnik / Astx SukiasyanԽաչքար ու ցայտաղբյուր՝ կապիտան Արթուր Խաչատրյանի հիշատակին
Խաչքար ու ցայտաղբյուր՝ կապիտան Արթուր Խաչատրյանի հիշատակին - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
Խաչքար ու ցայտաղբյուր՝ կապիտան Արթուր Խաչատրյանի հիշատակին
Արթուրի հայրական տանն ամենուր նրա լուսանկարներն են, պատվոգրերն ու մեդալները, որոնցից միայն մեկն է հետմահու։ Արթուր Խաչատրյանին պետք է մայորի կոչում տային, երբ պատերազմը սկսվեց։
Ծնողների հայրենասիրությունը դաստիարակության միջոցով որդիներին անցավ, երևի հենց այդ պատճառով էլ թե՛ Արթուրը, թե՛ նրա ավագ եղբայրը` Արմենը, զինվորական դարձան։
«Արթուրս գերազանցությամբ ավարտեց Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետը, բայց երբեք իր մասնագիտությամբ չաշխատեց։ Մեզանից թաքուն ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ու գնաց բանակ։ Այնուհետև 7 տարի ծառայեց Մարտակերտում։ Այնտեղ ծանոթացավ Քառօրյա պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի հետ։ Միշտ հիանում էր նրա ծառայությամբ։ Քառօրյա պատերազմից մեկ տարի առաջ` 2015 թվականին, Արթուրս հանդիպեց իր սիրելիին` Ռուզաննային ու ամուսնացավ, աղջկան էլ տարավ Մարտակերտ»,–պատմում է մայրը՝ Հասմիկ Մելքոնյանը։
© Sputnik / Astx SukiasyanԱրթուր Խաչատրյանի մայրը՝ Հասմիկ Մելքոնյանը
Արթուր Խաչատրյանի մայրը՝ Հասմիկ Մելքոնյանը - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
Արթուր Խաչատրյանի մայրը՝ Հասմիկ Մելքոնյանը
Նա հիշում է, թե ինչպես Քառօրյա պատերազմի օրերին հղի հարսին արկակոծության ժամանակ մի կերպ տեղափոխեցին Հայաստան, բայց Արթուրը չեկավ. ընկերոջ` Արմենակի հետ կյանքի ու մահվան կռիվ էին տալիս Մարտակերտում։
Ապրիլի 2-ի գիշերը՝ ժամը 3-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը հակառակորդի կողմից ենթարկվում է ինտենսիվ հրետակոծության. հետո այն գրոհում են հակառակորդի տանկերն ու հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ:
Դիրք ներթափանցելու հակառակորդի բոլոր ջանքները կասեցվում են հենց 4-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի, ժամկետային զինծառայողներ Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի և Ռոբերտ Աբաջյանի շնորհիվ: Շատերը նրանց անվանում են «Մարտակերտի փրկիչներ»:
© Sputnik / Astx SukiasyanԱրթուր Խաչատրյանի ու Արմենակ Ուրֆանյանի լուսանկարը
Արթուր Խաչատրյանի ու Արմենակ Ուրֆանյանի լուսանկարը - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
Արթուր Խաչատրյանի ու Արմենակ Ուրֆանյանի լուսանկարը
Ճակատագիրն այդ օրերին Արթուրի հանդեպ ավելի բարեգութ է գտնվում։ Նա կարողանում է ողջ մնալ։ Բայց նա չի կարողանում մոռանալ լավագույն ընկերոջն ու Երևան գալուց առաջինը գնում է Եռաբլուր` Արմենակի մոտ, հետո նոր միայն գալիս հայրական տուն։
Անգամ մեծ աղջկան` 5-ամյա Անգելինային իր հետ տարել է դիրքեր, Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ, որպեսզի հայ ժողովրդի պատմությունն ավելի լավ իմանա։
© Sputnik / Astx SukiasyanԸնտանեկան լուսանկարներ՝ Արթուր Խաչատրյանի տանը
Ընտանեկան լուսանկարներ՝ Արթուր Խաչատրյանի տանը - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
Ընտանեկան լուսանկարներ՝ Արթուր Խաչատրյանի տանը
«Քառօրյա պատերազմն ավարտվեց, մի քիչ խաղաղվեց, բայց Ռուզաննան շատ էր վախենում ապագա երեխայի համար ու հետ չգնաց Մարտակերտ։ Տղաս էլ ամենամոտ ընկերոջ` Արմենակի մահից հետո շատ կոտրվեց, երևի հենց դա էր պատճառը, որ վերադարձավ Հայաստան ու ծառայությունը շարունակեց Արարատի մարզում»,–պատմում է մայրը։
Որոշ ժամանակ եղբոր` Արմենի հետ նույն զորամասում ծառայելուց հետո, Արթուրը տեղափոխվեց Սևակավանի զորամաս։
Սկսվեց 44–օրյա պատերազմը։ Մինչ ծառայակից ընկերները հորդորում էին Արթուրին, որ Հայաստանից իրենց անհրաժեշտ օգնությունն ուղարկի, Արթուրը վճռեց գնալ ամենաթեժ տեղը` Ջրական։
«Իրենց հրամանատարն ասել էր՝ դու միայն կազմակերպի, որ զենքը տղերքին հասնի, մենք քո տեղն էլ կկռվենք։ Բայց չէր հաշտվել այդ մտքի հետ։ Կամավորագրվել էր։ Իր անունը 5 անգամ ցուցակից ջնջել էին, իմացել էր՝ գրել էր տվել։ Որոշեց ու մեկնեց Ջրական, ուր թեժ մարտեր էին։ Բացի այդ, ավագ որդիս պատերազմի հենց առաջին օրից ևս Ջրականում էր կռվում»,–պատմում է մայրը։
© Sputnik / Astx SukiasyanԱրթուր Խաչատրյանի մեդալները
Արթուր Խաչատրյանի մեդալները - Sputnik Արմենիա, 1920, 16.12.2021
Արթուր Խաչատրյանի մեդալները
Այդ օրերին շատ քչերը կհամարձակվեին ԱԹՍ–ների հարվածների տակ զինվորներին հաց, ջուր ու զինամթերք հասցնել։ Բայց Արթուրը վախեցողներից չէր։ Քանի որ վարորդական իրավունք չուներ, ծառայակից տղերքից մեկը` Արամը, միանում է Արթուրին ու սկսում են իրենց գործը կատարել։
Արթուրն ու Արամը զոհվել են հոկտեմբերի 20–ին, Ջրականում, ԱԹՍ–ի հարվածից։ Հոկտեմբերի 24–ին Արթուրին հուղարկավորեցին Եռաբլուրում։
Հուշաքար–ցայտաղբյուր բացելու մտահաղացումն ընտանիքինն է, սակայն այն կյանքի են կոչել հարևանները, բարեկամներն ու Արթուրի ընկերները։
Церемония открылся хачкара-пулпулака, посвященного памяти 7-и погибших в 44-дневной карабахской войне в Норагавите - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Գոնե մի ձեռքով, մի ոտքով գային. Նորագավիթում 7 ճակատագիրը միավորող հուշաքար է բացվել
Ամիսներ առաջ Երևանի Նորագավիթ թաղամասի 13-րդ փողոցում հանդիսավոր կերպով բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված նորագավիթցի 7 տղաների հիշատակին նվիրված խաչքարը։ Նրանց մեջ էր նաև Արթուրի անունը...
Լրահոս
0