«Ակունք» համույթը Զինվորի տան տղաների համար երաժշտական տրամադրություն է ապահովել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տղաներն ազատ ժամանակ սիրում են երգել, պարել, բոուլինգ խաղալ, ինչպես նաև տարբեր թանգարաններ այցելել։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի տղաները դեկտեմբերի 20-ին այցելել են Սարյանի թանգարան։
Տղաների օրն ավելի երաժշտական ու յուրահատուկ դարձնելու նպատակով թանգարան էր գնացել նաև «Ակունք» համույթը։
Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է «Զինվորի տուն» (30 նոյեմբերի, 2021թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
«Հիացած եմ, սա աննախադեպ կառույց է». Անդրեա Վիկտորինը այցելել է Զինվորի տուն
Facebook–ի էջում Զինվորի տունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են երգում ու պարում համույթի անդամները։
Տղաները ծափահարում են ելույթ ունեցողներին ու վայելում իրենց մշակութային երեկոն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին էլ արցախյան 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած ու անվասայլակին հայտնված հերոսներն այցելել էին զվարճանքի կենտրոն և բոուլինգ խաղացել։
Լրահոս
0