Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Իրանին Հայաստանին զորակցելու համար

© Photo : Grigor Yepremyan / Info Service Dept of the Mother SeeՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը ընդունեց Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին (20 դեկտեմբերի, 2021). Էջմիածին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը ընդունեց Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին (20 դեկտեմբերի, 2021). Էջմիածին - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանն ընդգծել է տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Այսօր` դեկտեմբերի 20-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին։
Ողջույնի իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև հաստատված բարեկամական հարաբերությունների, երկու երկրների կապերի խորացման և ամրապնդման գործում իր մեծ նպաստն է բերում նաև Իրանի հայ համայնքը, որն Իրանի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ կարողացել է պահպանել իր ազգային մշակույթն ու արժեքները։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2021
«Այդպես միայն կարող ենք ուղղել մեր կորացած մեջքը, ցավը վերափոխել ուժի». Գարեգին կաթողիկոս
Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանը հայ-իրանական բարեկամական կապերի խորացման գործում կարևորել է երկու երկրների հոգևոր առաջնորդների դերակատարությունը։ Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին` նա ընդգծել Է հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Գարեգին Երկրորդը շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը` արցախյան պատերազմի և հետպատերազմյան դժվարին ժամանակաշրջանում Հայաստանին ցուցաբերած զորակցություն համար։
Լրահոս
0