00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Վրաստանը նոր երկաթուղի ու նոր էլեկտրահաղորդման գիծ կկառուցեն

© Photo : official site of MESD of GEՀայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավայի հետ
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավայի հետ - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2021
Բաժանորդագրվել
Ըստ վրացական կողմի` երկաթուղու շինարարությունը կսկսվի մոտ ապագայում, իսկ Վրաստանի եւ Հայաստանի էներգահամակարգերը կապող նախագիծը կմեծացնի երկու երկրների տարանցիկ ներուժը:
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականի 10 ամիսների ընթացքում կազմել է 555 մլն ԱՄՆ դոլար, ինչը 8 տոկոսով ավելի է 2020 թվականի նույն ցուցանիշից: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան` Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպմանը։
Քերոբյանը Թբիլիսիում է` հայկական պատվիրակության կազմում մասնակցել է առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին։ Վրացի նախարարը նշել է, որ Հայաստանը գտնվում է Վրաստանի խոշոր առևտրային գործընկերների ցանկի 7-րդ հորիզոնականում:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային ընթրիք է կազմակերպել իր հայ գործընկեր Նիկոլ Ֆաշինյանի հետ։ - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2021
Երեկոյան Թբիլիսին ու հայ–վրացական ընթրիքը. Վրաստանի կառավարությունը տեսանյութ է հրապարակել
«Մեր երկրների միջև բավական դիվերսիֆիկացված տնտեսական հարաբերություններ են։ Բացի առևտրից, իրականացվում են նաև տրանսպորտային և էներգետիկ նախագծեր», - հայտարարել է Տուրնավան ։
Կողմերն անդրադարձել են Երևանի եւ Թբիլիսիի միջեւ նոր երկաթուղային նախագծին, ինչպես նաև վրացական «Քսանի-500» ենթակայանից մինչև «Հրազդանի ՋԷԿ» 400 կՎ հզորությամբ նոր էլեկտրահաղորդման գծի կառուցմանը։
Ըստ վրացական կողմի` երկաթուղու շինարարությունը կսկսվի մոտ ապագայում, իսկ Վրաստանի եւ Հայաստանի էներգահամակարգերը կապող նախագիծը կմեծացնի երկու երկրների տարանցիկ ներուժը:
Լրահոս
0