00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ քայլը» Երևանի ավագանու վաղվա նիստին չի մասնակցելու

© Photo : official site of Yerevan municipalityԵրևանի ավագանու նիստում
Երևանի ավագանու նիստում - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2021
Բաժանորդագրվել
Իշխող ուժը միաժամանակ նաև հայտնում է, որ դեկտեմբերի 22-ին նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի ավագանու վաղվա` դեկտեմբերի 21-ի նիստին։ Այս մասին ասված է խմբակցության տարածած հայտարարության մեջ։ Պատճառը քաղաքապետ Հայկ Մարությանի հետ քաղաքական հակասություններն են։
«Հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին»,– հայտարարում է «Իմ քայլը»։
Երևանի պոլիկլինիկաներն ու հիվանդանոցները չեն բարեփոխվել. Թորոսյանը մեղադրում է Մարությանին
Բոյկոտն, ի դեպ, վերաբերում է միայն վաղվա նիստի աշխատանքներին։ Նույն հայտարարության մեջ իշխող խմբակցությունը փաստում է, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր։
Հետևաբար, իշխող ուժը միաժամանակ նաև հայտնում է, որ դեկտեմբերի 22-ին նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը։
Официальный визит мэра Еревана Айка Марутяна в Ростов-на-Дону - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2021
Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն չունեմ. Մարությանը փակագծեր է բացել
Հիշեցնենք` դեկտեմբերի 17-ին` «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Հավաքվել էր 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն էր։
Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։ Օրակարգում մեկ հարց. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։
Լրահոս
0