00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ են բոլորը շահագրգռված, որ Վրաստանը մասնակցի «3+3» ձևաչափին

«3+3»–ում ցանկացած պետության բացակայություն ինքնին կնշանակի ձևաչափի անավարտություն
Բաժանորդագրվել
Քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «3+3» ձևաչափում Վրաստանի ընդգրկվելու հեռանկարին։
«3+3» ձևաչափում ցանկացած պետության բացակայություն ինքնին կնշանակի ձևաչափի անավարտություն, քանզի դժվար է պատկերացնել լիարժեքությունը, եթե տարածաշրջանային նշանակության երեք ուժային կենտրոնները` ՌԴ–ն, Թուրքիան և Իրանը, փորձում են ընդհանուր համագործակցային դաշտ ստեղծել Հարավային Կովկասում, բայց տեղի երեք երկրներից մեկն ընդգրկված չէ այդ ձևաչափում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

«Սկսելով գործընթացը` բոլորն էլ շահագրգռված են, որ Վրաստանին բերեն այդ ձևաչափի մեջ, թեև վերջինիս բացակայության դրդապատճառները հասկանալի են։ Վրաստանը կարծում է, որ չի կարող լինել մի համագործակցային հարթակում, որտեղ կա իր հակառակորդ Ռուսաստանը, որին համարում է թշնամի և ագրեսոր, իսկ երկրորդ պատճառը կապված է Վրաստանի արտաքին քաղաքական վեկտորի հետ, որն ուղղված է դեպի Արևմուտք, մինչդեռ ո՛չ ԱՄՆ–ն, ո՛չ էլ ԵՄ–ն ընդգրկված չեն վերոհիշյալ ձևաչափում»,– նշեց քաղաքագետը։

Քեռյանի դիտարկմամբ`Վրաստանի անդամակցության հնարավորությունները գնահատվում են 50/50։ Դա կլինի իրատեսական, եթե Թուրքիային հաջողվի իր ազդեցության լծակները գործադրել Վրաստանի վրա, որոնք բազմաթիվ են և հզոր, վերաբերում են էներգետիկ ոլորտին, տնտեսական հարաբերություններին և հաղորդակցական ուղիների շահագործմանը։
«Բաքու–Ջեյհան նավթամուղը Վրաստանով մտնում է Թուրքիա, Ադրբեջանից Էրզրում գնացող գազամուղը նույնպես անցնում է Վրաստանի տարածքով, այսինքն` Թուրքիան դառնում էներգակիրների բաշխիչը, բացի դրանից գործում է նաև Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը։ Երեք երկրներն էլ միմյանց համարում են ռազմավարական գործընկեր, ունեն բազմաթիվ ծրագրեր։ Վերջերս հերթական անգամ միասին զորավարժություններ անցկացրին։ Թուրքական կապիտալն իր հերթին խոշոր չափերով ներթափանցել է Վրաստան, շատերի կարծիքով` կարող է նույնիսկ կլանել այդ երկրի տնտեսությունը»,– ասաց քաղաքագետը։
«3+3» հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայո՞ւմ. Վրաստանին սպասում են այնտեղ
Քեռյանի կարծիքով` քանի որ Արևմուտքն այսօր շատ բացասական վերաբերմունք ունի Էրդողանի վարչակարգի նկատմամբ, և նույնիսկ դիտարկվում է Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու հարցը, ուստի պետք է հասկանալ, որ Թուրքիան ցանկանում է Վրաստանին պոկել հատկապես ամերիկյան ազդեցությունից ու ենթարկել իրեն։ Ըստ նրա` Թուրքիայի ձգտումը բնականաբար կարժանանա Ռուսաստանի հավանությանը, քանի որ վերջինիս համար նույնպես Վրաստանի արևմտյան ինտեգրացման վեկտորն ընդունելի չէ։
Քաղաքագետի խոսքով` Իրանը շարունակում է ենթարկվել պատժամիջոցների, հետևաբար նրան նույնպես ձեռնտու է Վրաստանին Արևմուտքից պոկելու գործընթացը, քանի որ Իրանը շատ լուրջ քայլեր է ձեռնարկում Հնդկաստանից եկող և իր տարածքով անցնող կոմունիկացիաները Վրաստանով դեպի Սև ծով հասցնելու ուղղությամբ։ Ըստ նրա` դժվար է ասել, թե արդյոք Վրաստանը կկարողանա դուրս գալ Արևմուտքի թելադրանքից ու կատարել այդ քայլը։
Նշենք, որ Իսլամաբադում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի` Աֆղանստանում հումանիտար իրավիճակի վերաբերյալ արտահերթ նիստից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե հավատում է, որ Վրաստանը կմասնակցի «3+3»-ի հաջորդ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափով հանդիպումներ անցկացնելու նախաձեռնության հեղինակները Թուրքիան ու Ադրբեջանն են։
Վրաստանը դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած առաջին հանդիպմանը Վրաստանը չի մասնակցել։
Հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում:
«Առաջարկել եմ խաղաղ բարիդրացիության նախաձեռնությունը». Ղարիբաշվիլին` Փաշինյանին
Լրահոս
0