Իրանի ԻՀՊԿ–ի ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացնում Պարսից ծոցի ափին

© AP Photo / Iranian Army Իրանցի զինվորականններ. արխիվային լուսանկար
Իրանցի զինվորականններ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2021
Իրանցի զինվորականններ. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարժանքներին մասնակցում են ԻՀՊԿ–ի ցամաքային, ռազմածովային և օդային ուժերը, ինչպես նաև «Բասիջ» աշխարհազորայինները։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերն այսօր «Մեծ մարգարե 17» անվանումը կրող հինգօրյա զորավարժություններ են սկսել Պարսից ծոցի ափին, հայտնում է IRNA գործակալությունը։
Իրանը զորավարժություններ է անցկացնում - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2021
Իրանը մասշտաբային զորավարժություններ է սկսել երկրի հարավում
Աղբյուրի համաձայն` զորավարժություններին մասնակցում են ԻՀՊԿ–ի ցամաքային, ռազմածովային և օդային ուժերը, ինչպես նաև «Բասիջ» աշխարհազորայինները։
Վարժանքներն անցկացվում են Խուզեսթան, Բուշեր և Խորմոզգան գավառներում։
Բացի այդ, ինչպես հայտնել է քաղաքական և անվտանգության հարցերով Բուշերի նահանգապետի օգնական Մոհամադ Թակի Իրանին, ԻԻՀ–ի ԶՈւ–ն այսօր ՀՕՊ զորավարժություններ է անցկացրել «Բուշեր» ԱԷԿ–ի մերձակայքում։
Իրանի զորավարժությունները կնպաստեն, որ տարածաշրջանում հարգեն երկրների սահմանները․ դեսպան
Ըստ նրա` զորավարժությունները «զինված ուժերի կողմից լիարժեք համակարգմամբ» գավառի հարավում կայացել են տեղի ժամանակով ժամը 05:00–ին (Մոսկվայի ժամանակով ժամը 04:30–ին)։
Լրահոս
0