00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի Սուրբ Հովհաննես եկեղեցու նկարը հաղթել է «Wiki Loves Monuments-2020» մրցույթում

CC BY-SA 4.0 / Farzin I. Doust / Farzin Izaddoust dar / Saint John Church of Sohrol (cropped and resized)Հայ Կաթողիկե Սուրբ Հովհաննես եկեղեցի Սոհրոլում, Իրան
Հայ Կաթողիկե Սուրբ Հովհաննես եկեղեցի Սոհրոլում, Իրան - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2021
Հայ Կաթողիկե Սուրբ Հովհաննես եկեղեցի Սոհրոլում, Իրան
Բաժանորդագրվել
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Սոհրոլ գյուղում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցին երկրի «must see» վայրերի ցանկում է։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Օրերս Facebook սոցիալական ցանցի IranTourism էջում հայտնվել է Արևելյան Ատրպատականի Հայ Կաթողիկե եկեղեցու հայտնի լուսանկարը։
Խոսքը V-րդ դարով թվագրվող Սուրբ Հովհաննես եկեղեցու մասին է։
«Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հայ Կաթողիկե եկեղեցին, որը հայտնի է նաև որպես Սոհրեկեհ (Սահրոլ) վանք, կառուցվել է մոտավորապես 5-րդ դարում։ Այն 1968 թվականին ընդգրկվել է ազգային ժառանգության ցանկում», - նշված է հաղորդագրության մեջ:
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնի աշխատակից Արմինա Սարգսյանը հայտնեց, որ Սոհրոլ գյուղի եկեղեցին բազմիցս վերակառուցվել է, այդ թվում` երկրաշարժերի հետևանքով ավերվածությունից հետո:
CC BY-SA 4.0 / Siamak beygi / Church of Sohroul (cropped and resized)Հայ Կաթողիկե Սուրբ Հովհաննես եկեղեցի Սոհրոլում, Իրան
Հայ Կաթողիկե Սուրբ Հովհաննես եկեղեցի Սոհրոլում, Իրան - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2021
Հայ Կաթողիկե Սուրբ Հովհաննես եկեղեցի Սոհրոլում, Իրան
1840 թվականին հայկական եկեղեցին վերանորոգվել է ռուս գեներալ Սամսոն Մակինցևի կողմից (հայտնի է նաև Սամսոն-Խան անունով)։ Նիժնի Նովգորոդի դրագունյան գնդի նախկին վախմիստր, պարսկական բանակի գեներալ Սամսոն-Խանը Իրանում ծառայության է անցել Քաջարների դինաստիայի օրոք:

Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու լուսանկարը, որն արել է Ֆարզին Իզադուստ Դարը, հաղթել է «Wiki Loves Monuments-2020» հեղինակավոր լուսանկարչական մրցույթում: Վանքը լուսանկարվել է ձնաբքի հաջորդ օրը։ Ժյուրիի անդամներից մեկին հիացրել է սպիտակ ձյան ֆոնին պատկերված եկեղեցին, այն կարծես սավառնում է «գրավիտացիոն դաշտում»։

Տասնմեկերորդ ամենամյա «Wiki Loves Monuments» ֆոտոմրցույթում ավելի քան 230 հազար հայտերից ընտրվել է 15-ը։ Հայտեր էին ուղարկել գրեթե 7700 մասնակից Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և այլ երկրներից:
Главный храм армянской церкви в Иране, собор Св.Христа Всеспасителя, Исфахан - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2019
Ճարտարապետական եզակի ձուլվածք. Tehran Times–ը` Սպահանի հայկական վանքի մասին
«Wiki Loves Monuments»-ը («Վիքին սիրում է հուշարձանները») ամենամյա միջազգային լուսանկարչական մրցույթ է, որն անցկացնում են վիքիպեդիստները։ Մասնակիցները լուսանկարում են պատմական կառույցներն ու տեսարժան վայրերը և հրապարակում են լուսանկարները Վիքիպահեստում։ Ֆոտոմրցույթի նպատակը մասնակից երկրների ճարտարապետական ժառանգության վրա ուշադրություն հրավիրելն է։ Առաջին անգամ «Wiki Loves Monuments»-ը անցկացվել 2010 թվականին Նիդեռլանդներում։
Լրահոս
0