00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարությանը ՔՊ–ն լքելու որոշումը կայացրել է պատերազմից առաջ. Երիցյանը մանրամասներ է հայտնել

© Photo : press office of Yerevan municipality Հայկ Մարությանին է ներկայացվել Աջափնյակում 128 հա տարածքի վրա նախատեսվող բնակելի միկրոշրջանի կառուցման ծրագիրը
Հայկ Մարությանին է ներկայացվել Աջափնյակում 128 հա տարածքի վրա նախատեսվող բնակելի միկրոշրջանի կառուցման ծրագիրը - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2021
Հայկ Մարությանին է ներկայացվել Աջափնյակում 128 հա տարածքի վրա նախատեսվող բնակելի միկրոշրջանի կառուցման ծրագիրը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ավագանու նախկին անդամը հույս է հայտնել, որ Հայկ Մարությանը շուտով կխոսի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու հիմնավոր պատճառների մասին։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը մանրամասներ է հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանի` ՔՊ–ն լքելու որոշման մասին։ Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում։

«ՔՊ-ն լքելու մասին որոշումը Մարությանը կայացրել էր մինչև պատերազմը, երբ շատերիս արդեն պարզ էր, որ քաղաքապետ-ավագանի և քաղաքապետ-քաղաքական թիմ հարաբերություններն արդեն քայքայված են։ Սկսվում է պատերազմը և, բնականաբար, մի կողմ են դրվում բոլոր տարաձայնությունները»,– նշել է Երիցյանը և հույս հայտնել, որ քաղաքապետն առաջիկայում կխոսի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու հիմնավոր պատճառների մասին։

Երիցյանն ընդգծել է, որ Մարությանը դիմումը ներկայացրել է 2020 թվականի դեկտեմբերին` պատերազմից հետո, ինչի մասին կուսակցության վերնախավը խնդրել է չհանրայնացնել։
Ավագանու նախկին անդամի խոսքով` կուսակցությունից դուրս գալու մասին լուրը տարածվել է այն ժամանակ, երբ հստակ ցուցում է տրվել պահանջել քաղաքապետի հրաժարականը։
«Քաղաքապետը բնականաբար մերժել է այդ պահանջը, որից հետո գործի է դրվել ավագանին՝ ի կատար ածելու նեղ կուսակցական շահերից բխող և երևանցիների բարօրության հետ կապ չունեցող ՔՊ վարչության որոշումը։ Ավագանու այն անդամներին, ովքեր չեն կիսում այս քաղաքական որոշումը, կոչ է արվում վայր դնել իրենց մանդատը»,– հայտնել է Երիցյանը։
Торжественная церемония отправки новых автобусов для Еревана с завода в Китае - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2021
«Պատմեմ մի ստոր սաբոտաժի փորձի մասին». «Իմ քայլը» խմբակցության անդամ
Հիշեցնենք` Գրիգոր Երիցյանն ավագանու մանդադը վայր է դրել դեկտմեբերի 17-ին` բողոքելով քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության դեմ։ Նշենք, որ նույն օրը «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Հավաքագրվել է 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն է։
Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։ Օրակարգում մեկ հարց է` «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։
Երևանի պոլիկլինիկաներն ու հիվանդանոցները չեն բարեփոխվել. Թորոսյանը մեղադրում է Մարությանին
Դեկտեմբերի 13–ին «Հայկական ժամանակը» գրել էր` տեղեկություններ են շրջանառվում, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հերքել էր այդ լուրը։ Նա նշել էր, որ տպագրված նյութի հասցեատերը «Հայաստան» դաշինքը չէ։ Պատգամավորը վստահեցրել էր, որ Երևանի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ գնահատականներում դրականն էլ կա, բացասականն էլ։
Լրահոս
0