00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Արամ Սարգսյան
Բրյուսելում պայմանավորվածություններն ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ․ Արամ Սարգսյան
17:12
7 ր
Սուրեն Պապիկյան
Կիստաների, գիշերամիզության և թեթև հետամնացության դեպքում ծառայությունը սահմանափակումով պարտադիր է․ Սուրեն Պապիկյան
17:30
4 ր
Ալեքսանդր Կադնիկով
Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո Ղրիմի հայկական սփյուռքն ակտիվացել Է․ Ալեքսանդր Կադնիկով
17:35
4 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալմաստի կենտրոնացված գնորդը, կամ ինչպես է պետությունն օգնելու բիզնեսին որակյալ ալմաստ գնել

© Sputnik / Asatur YesayantsԱլմաստի ստուգում
Ալմաստի ստուգում - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
Ալմաստի ստուգում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Հայ-ալմաստ» պետական ձեռնարկությունն ալմաստների կենտրոնացված գնումներ կկատարի ռուսական «Ալրոսա» ընկերությունից` ավելի շահավետ պայմաններով և ընտրության իրավունքով։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. «Հայ-ալմաստ» նորաստեղծ պետական ձեռնարկությունը Հայաստանի ադամանդագործներին կօգնի գնել ավելի որակյալ ալմաստ, իսկ Եվրասիական ոսկերչական արտահանման բյուրոն պիտի լուծի ոսկու ձեռքբերման հարցերը և օգնի արտահանմանը դեպի երրորդ երկրներ։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի` ոսկերչական ոլորտի հարցերով խորհրդական Գագիկ Մկրտչյանը` խոսելով անցնող տարում ստեղծված ոլորտային կառույցների մասին։
Դեկտեմբերի 9-ի կառավարության որոշմամբ ստեղծված «Հայ-ալմաստը» 100%–անոց պետական ձեռնարկություն է։ Այն կդառնա ալմաստի կենտրոնացված գնորդ` բոլոր տեղական ընկերությունների համար, որոնք այդ ալմաստից ադամանդ են պատրաստում։ Առանձին-առանձին նրանք համաշխարհային շուկայում երևելի գնորդ չեն, ունեն թույլ բանակցային դիրքեր և չեն կարող ապրանք գնել սեփական նախընտրությամբ։ Ռուսական «Ալրոսան» (Հայաստանին ալմաստի խոշորագույն մատակարարը) և այլ խոշոր մատակարարները (օրինակ` հարավաֆրիկյան De Beers-ը) այսպիսի հնարավորություն են ընձեռում միայն մեծ գնորդներին, որոնց հետ ունեն երկարաժամկետ պայմանագրեր։
Բելգիական, իսրայելական, հնդկական, ամերիկյան և խոշոր այլ ընկերությունները գնման ժամանակ կարող են ընտրել իրենց համար ցանկալի ալմաստներ։ Մնացած մասը «Алроса»-ն հավաքում է, բաժանում լոտերի ու հանում աճուրդի։ Ընդ որում, գնորդները պետք է տվյալ լոտը վերցնեն ամբողջությամբ (օրինակ` չեն կարող ասել. «Այս լոտը վերցնում եմ, բայց այս ու այս ալմաստները միջից հանեք, դրանց համար չեմ վճարի»)։

«Եթե ռուսական գործընկերների հետ բանակցությունները հասնեն մեզ համար ցանկալի արդյունքի, ապա «Հայ-ալմաստը» կկարողանա, բանակցելով «Алроса»–ի հետ, կատարել ուղղակի գնումներ։ Ընդ որում, մասնավոր ընկերությունները կկարողանան իրենց տեխնոլոգներին գործուղել Մոսկվա, որպեսզի նրանք «Հայ-ալմաստի» անունից կարողանան ինքնուրույն քարեր ընտրել», – հավելեց նախարարի խորհրդականը։

Հակառակ պարագայում ստացվում է, որ երրորդ երկրների խոշոր կորպորացիաները Ռուսաստանից ապրանք են ստանում ավելի լավ պայմաններով, քան ԵԱՏՄ անդամ Հայաստանի և անգամ հենց Ռուսաստանի ձեռնարկությունների մեծ մասը (բացառությամբ մի քանի խոշոր գործարանների)։
ԵԱՏՄ տարածքում մնում են ոլորտի կարգավորման մի շարք այլ հարցեր, որոնք պիտի լուծի Եվրասիական ոսկերչական արտահանման բյուրոն, որը ստեղծվել է այս տարվա հուլիսին Նուր–Սուլթանում։ Բյուրոյի կազմում ընդգրկվել է մասնագիտական հանրությունը (ԵԱՏՄ երկրների ոսկերչական արդյունաբերության միություններ), իսկ պետական կառույցները հանդես կգան որպես դիտորդ (դիտորդներից մեկն էլ նշանակվել է Գագիկ Մկրտչյանը)։ Բյուրոյի նախագահ է ընտրվել Հայաստանի ոսկերիչների և ադամանդագործների ասոցիացիայի նախագահ Էմիլ Գրիգորյանը։
Բյուրոն մշակելու է միասնական եվրասիական ոսկերչական բրենդ (մի գաղափար, որը շրջանառվում է արդեն հինգ–վեց տարի), ինչպես նաև լուծելու է հումքի հետ կապված մի շարք հարցեր։
Վահան Քերոբյանը մտադիր է զարգացնել ադամանդագործության ու ոսկերչության ոլորտները
Մասնավորապես, այս տարի լրացել է մաքսատուրքի բացառությունը, որը Հայաստանն ուներ ոսկու ձուլակտորների համար։ Մեր երկրի ոսկերչական ընկերությունները ոսկու մի մասը գնել են մի շարք երրորդ երկրներից (Շվեյցարիա, Իտալիա, Արաբական Էմիրություններ)։ Այժմ այդ ներմուծումից պետք է բարձր մաքսատուրք վճարեն։ Մկրտչյանը նշում է, որ այսպիսով` ռուսական ու ղազախական ոսկու աֆինաժի գործարանները հայտնվել են շահեկան վիճակում ու ավելացրել վաճառքի գները հայկական կողմի համար։
«Տեսնելով, որ մրցակից չունեն կամ մրցակցությունը թուլացել է հօգուտ իրենց, նրանք սկսել են թեկուզ թեթևակի, բայց գին բարձրացնել։ Իսկ սա չի նպաստում ապրանքների ազատ տեղաշարժին, որը ԵԱՏՄ–ի հիմնարար սկզբունքներից է։ Եթե մենք` լինի Հայաստանը, թե այլ երկիր, ստանանք չհիմնավորված թանկ հումք, կպարտվենք երրորդ երկրների շուկաներում», – ընդգծեց Մկրտչյանը։
Այս հարցերը պիտի բարձրացնի նորաստեղծ բյուրոն և առաջարկի լուծումներ, իսկ անդամ պետությունների խնդիրն է ականջալուր լինել նրանց առաջարկներին` չթողնելով դրանք թղթի վրա։
Голубые бриллианты - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2018
Հայ բիզնեսմենները կարող են ՌԴ–ում ալմաստ գնել հավասար իրավունքներով. Գոխրանի ղեկավար
Նշենք` ոսկին Հայաստանի արտահանման գլխավոր ապրանքներից մեկն է (տարեկան արտահանվում է 200 միլիոն դոլարից ավելի), բայց այն արտադրվում և արտահանվում է ոչ թե զտված վիճակում, այլ կիսաֆաբրիկատ` Դորե համաձուլվածքի տեսքով։ Ոսկու զտման (աֆինաժի) համար պետք է կառուցել առանձին գործարան։ Տարիներ առաջ այդպիսի մտադրություն էր հայտնել շվեյցարահայ հանրահայտ գործարար, Franck Muller ժամացույցի գործարանի սեփականատեր Վարդան Սիրմաքեշը։
Նշենք, վերջին տարիներին (չհաշված գնաժամային 2020–ը) Հայաստանն արտահանում էր տարեկան 35-40 միլիոն դոլարի ոսկերչական իրեր։ Ներմուծված ալմաստներից ստացված ադամանդների արտահանումը վերջին տարիներին տատանվում է 50-100 միլիոն դոլարի միջակայքում։
Լրահոս
0