00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի տնտեսությունն առաջիկա տարիներին տարեկան 4-5 տոկոսով կաճի. ԱՄՀ

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցТабличка с логотипом Международного валютного фонда на стене здания МВФ.
Табличка с логотипом Международного валютного фонда на стене здания МВФ. - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2021
Բաժանորդագրվել
Անհրաժեշտ է ընդլայնել կապիտալ ծախսերը, բայց միևնույն ժամանակ գումար խնայել հակաճգնաժամային պաշարների համալրման համար։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի տնտեսությունը միջնաժամկետ հեռանկարում կաճի տարեկան 4-5 տոկոսով։ Այդ մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծության մեջ։ ԱՄՀ–ն պարբերաբար նման ուսումնասիրություններ է անցկացնում, այդ թվում՝ գնահատելու համար, թե ինչպես է ծախսվում բյուջետային վարկը, որը վերցվել է 2020 թվականի ճգնաժամին հակազդելու համար:
ԱՄՀ-ն Հայաստանին կհատկացնի մոտ 72 մլն դոլարի հերթական տրանշը, իսկ ընդհանուր առմամբ ՀՀ-ն կստանա համաձայնագրով նախատեսված 432 մլն դոլարից մոտ 396 մլն-ը: Վարկի ճշգրիտ գումարը արտահայտվում է SDR-ով (ԱՄՀ-ի հաշվարկային միավորը, որը հիմնված է աշխարհի առանցքային արժույթների զամբյուղի վրա) և կազմում է 308,8 մլն SDR (շուրջ 396 մլն դոլար):
Քթոյան. Ապրանքների պահանջարկի և առաջարկի գլոբալ համապատասխանեցման դեպում գնաճը կմեղմվի   - Sputnik Արմենիա, 1920, 15.12.2021
ՌԱԴԻՈ
Ե՞րբ կմեղմվի գնաճը Հայաստանում. Քթոյանը` ապրանքների թանկացման ու «ճնշումների» մասին
Տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է 2020 թվականի ճգնաժամից հետո, երբ ՀՆԱ-ն կրճատվել էր 7,4 տոկոսով։ Հիմնադրամի գնահատմամբ՝ 2021 թվականի արդյունքներով երկրի տնտեսությունը կաճի 5,5 տոկոսով, իսկ 2022 թվականին՝ 5,25 տոկոսով (կառավարությունն ակնկալում է 7 տոկոս – խմբ.), այդ թվում՝ պետության աջակցության միջոցների շնորհիվ: Սպասվում է նաև գնաճի աստիճանական նվազում։
Հիմնադրամի մասնագետները նշում են, որ միջնաժամկետ հեռանկարում տնտեսական աճը սպասվում է 4,25-5 տոկոսի սահմաններում ու կախված կլինի մետաղների համաշխարհային պահանջարկից, Covid-19 դինամիկայից և պատվաստումների տեմպերից, ինչպես նաև տնտեսության ու ֆինանսական հատվածի բարեփոխումներից։
Կենտրոնական բանկը կարողացել է զսպել գնաճն ու դրա բացասական սպասումները։ Կապիտալի շուկայի բարեփոխումները կօգնեն մասնավոր հատվածին ներդրումներ ներգրավել ոչ միայն բանկերի, այլև արժեթղթերի թողարկման միջոցով:
ԱՄՀ-ի փոխնախագահ Բո Լիի հայտարարության մեջ նշված է, որ բյուջետային քաղաքականության մեջ պետք է հավասարակշռություն պահպանել տնտեսության աջակցության ծախսերի ու միջոցների խնայողության միջև՝ կապիտալի միջնաժամկետ պաշարների վերականգնման համար: Անհրաժեշտ է պահպանել սոցիալական ծախսերը (օգնելով ճգնաժամից տուժածներին), ինչպես նաև ավելացնել կապիտալ շինարարության ծախսերը, բայց միաժամանակ արդյունավետ իրականացնել դրանք (այսինքն ունենալ բավարար քանակությամբ շինարարական ընկերություններ, որոնք կկատարեն աշխատանքների աճող ծավալները):
Նշենք, որ 2020 թվականի արդյունքներով` Հայաստանի կառավարության պարտքն աճել է ՀՆԱ-ի 50,1 տոկոսից մինչև 63,5 տոկոս, իսկ 2022 թվականի վերջին, ֆինանսների նախարարության ծրագրի համաձայն, այն պետք է նվազի մինչև 60,2 տոկոս: ԱՄՀ-ի Stand By վարկային ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար և լրացնում է բյուջեի միջոցների ժամանակավոր պակասը: Վարկը տրամադրվում է արտոնյալ պայմաններով:
Торговые павильоны в подземном переходе площади Гарегина Нжде - Sputnik Արմենիա, 1920, 20.12.2021
Ինչպես է Հայաստանի տնտեսության վրա ազդել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը
Լրահոս
0