https://armeniasputnik.am/20211221/hapky-mtahvogvats-e-hajadrbejanakan-sahmanin-tirvogh-iravitshakvov--zas-36713554.html
ՀԱՊԿ–ը մտահոգված է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով. Զաս
ՀԱՊԿ–ը մտահոգված է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով. Զաս
Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո ՀԱՊԿ-ը օպերատիվ խումբ է ուղարկել Հայաստան: 21.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-21T11:17+0400
2021-12-21T11:17+0400
2021-12-21T11:25+0400
հայաստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ստանիսլավ զաս
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/1b/27331094_0:0:3011:1694_1920x0_80_0_0_2adff28b3f86ed7c8a52fc1efe2a5ee5.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սահմանագծում և սահմանազատում սկսելու` Հայաստանի և Ադրբեջանի որոշումը համարում է ներկա իրավիճակի կրկնությունը կանխելու կարևոր քայլ։ «Արմենպրեսին» տված հարցազրույցում այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։Նա նշել է, որ իրենց շատ է մտահոգում լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին, որտեղ պարբերաբար տեղի են ունենում բախումներ և հրաձգություններ, որոնց հետևանքով մարդիկ են զոհվում։Խոսելով ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչների` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու մասին, և թե ինչպես է ՀԱՊԿ–ը վերաբերվում այդ փաստին, Զասը հայտնել է, որ իրենք ուշադիր հետևում են իրավիճակին։Նրա կարծիքով` իրավիճակի ապաէսկալացիայի միջոցառումներն առավել քան երբևէ անհրաժեշտ են և առաջնահերթ նշանակություն ունեն։ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտել է, որ իրենք սատարում են ՀՀ կառավարության քայլերը՝ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ, և դա միակ ելքն են համարում։Զասն ընդգծել է, որ արժե ավելի ակտիվ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հնարավորությունները։Մեկնաբանելով Սյունիքում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հարձակումները, Զասը նշել է, որ իրավիճակի սրումից հետո Հայաստան է գործուղվել ՀԱՊԿ օպերատիվ խումբ. իրադրության ուսումնասիրման, օպերատիվ պլանների հստակեցման և առաջարկությունների մշակման նպատակով` կազմակերպության միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորությամբ ուղարկվել է օպերատիվ խումբ, որի կազմում ներգրավված էին ՀԱՊԿ քարտուղարության և օպերատիվ շտաբի ներկայացուցիչներ։Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետն ասել է` որն է ՀԱՊԿ առաջնահերթություններից մեկըԻնչ վերաբերում է ՀԱՊԿ-ի կողմից վճռական միջոցներ ձեռնարկելու` հայ պատգամավորների կոչերին, ապա, ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, Երևանը շեշտը դրել է իրավիճակի լուծման այլ մեխանիզմների վրա:Հիշեցնենք, որ Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 22-24-ը կայցելի Հայաստան` հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:Այցի ընթացքում հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն այս տարի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահն է:
https://armeniasputnik.am/20211217/ankaran-pvordzelu-e-tjurqalezu-erkrneri-miavvorumy-hakadrel-natoin-u-hapkin-36618480.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/1b/27331094_116:0:2847:2048_1920x0_80_0_0_65e194b5ac458b7df6ecc3953cf6c9b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ստանիսլավ զաս
հայաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ստանիսլավ զաս
ՀԱՊԿ–ը մտահոգված է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով. Զաս
11:17 21.12.2021 (Թարմացված է: 11:25 21.12.2021) Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո ՀԱՊԿ-ը օպերատիվ խումբ է ուղարկել Հայաստան:
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սահմանագծում և սահմանազատում սկսելու` Հայաստանի և Ադրբեջանի որոշումը համարում է ներկա իրավիճակի կրկնությունը կանխելու կարևոր քայլ։
«Արմենպրեսին» տված հարցազրույցում այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Նա նշել է, որ իրենց շատ է մտահոգում լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին, որտեղ պարբերաբար տեղի են ունենում բախումներ և հրաձգություններ, որոնց հետևանքով մարդիկ են զոհվում։
Խոսելով ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչների` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու մասին, և թե ինչպես է ՀԱՊԿ–ը վերաբերվում այդ փաստին, Զասը հայտնել է, որ իրենք ուշադիր հետևում են իրավիճակին։
«Կարծում ենք, որ սահմանային վեճերը պետք է լուծվեն միայն քաղաքական և դիվանագիտական միջոցներով և աջակցում ենք այս տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված համաձայնություններին։ Պետք է քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»,– ասել է Զասը։
Նրա կարծիքով` իրավիճակի ապաէսկալացիայի միջոցառումներն առավել քան երբևէ անհրաժեշտ են և առաջնահերթ նշանակություն ունեն։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտել է, որ իրենք սատարում են ՀՀ կառավարության քայլերը՝ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ, և դա միակ ելքն են համարում։

17 դեկտեմբերի 2021, 18:06
Զասն ընդգծել է, որ արժե ավելի ակտիվ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հնարավորությունները։
Մեկնաբանելով Սյունիքում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հարձակումները, Զասը նշել է, որ իրավիճակի սրումից հետո Հայաստան է գործուղվել ՀԱՊԿ օպերատիվ խումբ. իրադրության ուսումնասիրման, օպերատիվ պլանների հստակեցման և առաջարկությունների մշակման նպատակով` կազմակերպության միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորությամբ ուղարկվել է օպերատիվ խումբ, որի կազմում ներգրավված էին ՀԱՊԿ քարտուղարության և օպերատիվ շտաբի ներկայացուցիչներ։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի կողմից վճռական միջոցներ ձեռնարկելու` հայ պատգամավորների կոչերին, ապա, ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, Երևանը շեշտը դրել է իրավիճակի լուծման այլ մեխանիզմների վրա:
Հիշեցնենք, որ Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 22-24-ը կայցելի Հայաստան` հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:
Այցի ընթացքում հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն այս տարի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահն է: